«Առաջնածինները» կամ «Հնամենիները» (անգլ.՝ The Originals), ամերիկյան հեռուստասերիալ է`ստեղծված Ջուլի Պլեքի կողմից, որը մեկնարկել է 2013 թվականի հոկտեմբերի 3-ին[3]։ Այն համարվում է «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալի սփին-օֆֆը, որի գործողության կենտրոնում գտնվում են հեռուստասերիալի մի քանի հիմնական կերպարներ։

Սյուժե

Հեռուստասերիալում պատմվում է 3 առաջնածին վամպիրների` Կլաուսի (Ժոզեֆ Մորգան), Էլայջայի (Դենիել Գիլլիս) և Ռեբեկայի (Քլեր Հոլթ) մասին, որոնք Միստիկ Ֆոլսից տեղափոխվել են Նոր Օռլեան։ Պարզվում է, որ մարդագայլ Հեյլին (Ֆիբի Թոնքին) հղի է Կլաուսից։ Կլաուսը մտադիր է իր հովանավորյալ վամպիրին` Մարսելին (Չարլզ Մայքլ Դեվիս), որը այժմ կառավարում է Նոր Օռլեանը, գահընկեց անել և իրեն վերադարձնել քաղաքը, որն ինքն է հիմնել։ Այդպես էլ անում է և քաղաքը վերցնում իր ափի մեջ։ 2-րդ եթերաշրջանից քաղաք է գալիս Ֆրեյա Մայքլսոնը՝ Կլաուսի, Էլայջայի, Ռեբեկայի, Կոլի և Ֆինի ավագ քույրը։

Դերասանական կազմ և կերպարներ

Ժոզեֆ Մորգան[4]՝ Նիկլաուս (Կլաուս) Մայքլսոն, որն իրեն հռչակել է Նոր Օռլեանի արքան և հնամենի հիբրիդ է (կիսով չափ առաջնածին վամպիր և կիսով չափ մարդագայլ)։ Որպես վհուկի և մարդագայլի զավակ, և բացի այդ լինելով վամպիր, Կլաուսը պատմության մեջ ամենասարսափազդու կերպարներից է, որը դրա հետ մեկտեղ գնահատում և սիրում է իր ընտանիքը։

Դենիել Գիլլիս[5]՝ Էլայջա Մայքլսոն, նա նույնպես առաջնածին է և Կլաուսի ավագ եղբայրը, որը սիրում է Հեյլիին։

Քլեր Հոլթ[6]՝ Ռեբեկկա Մայքլսոն, Էլայջայի և Կլաուսի քույրը։ Կլաուսը նրան իր քույրերից և եղբայրներից ամենաշատն է սիրում Հենրիկի մահից հետո։ Որոշ ժամանակ նա և Մարսելը սիրել են միմյանց։ Չնայած նրա անսահման սիրոն ընտանիքի հանդեպ, նա որոշում է կառուցել իր սեփական ընտանիքը, որին խանգարում է իր առաջնածին վամպիր լինելու փաստը։

Ֆիբի Թոնքին[7]՝ Հեյլի Մարշալ Քեներ։ Սկզբում լինում է մարդագայլ, ապա վերածվում է հիբրիդի։ Նա Կլաուսի աղջկա՝ Հոուփի մայրն է։ Հետագայում նա և Էլայջան սիրում են միմյանց, բայց Հեյլին ամուսնանում է Ջեքսոնի հետ, որպեսզի Ջեքսոնի հետ միասին պաշտպանի իր դստերը։

Չարլզ Մայքլ Դեվիս[8]՝ Մարսել Ժերարդ, նա վամպիր է, հետագայում առաջնածին վամպիր, որը վերածվել է վամպիրի Կլաուսի (նրա որդեգրողը և մենթորը) կողմից։ Նա սիրել է Քամիին և Ռեբեկկային։

Լեա Փայփս՝ Քամիլա ՕՙՔոննել, սովորական մարդ հոգեթերապևտ։ Նա և Կլաուսը սիրում էին միմյանց, չնայած նրան, որ Քամին սիրային կապի մեջ է եղել նաև Մարսելի հետ։

Դանիելլա Քեմպբելլ՝ Դավինա Քլեյր, ում որդեգրել է Մարսելը։ Նա երիտասարդ կախարդ է, որը ջանում է սպանել Մայքլսոններին, մինչև որ սիրահարվում է Քոլ Մայքլսոնին։

Դանիելա Պինեդա՝ Սոֆի Դեվերոո, ուժեղ կախարդ։

Յուսուֆ Գեյթվուդ՝ Վինսենթ Գրիֆիթ, կախարդ և Մայքլսոն եղբայրներից ամենամեծը։

Ռայլի Վոուլկել՝ Ֆրեյա Մայքլսոն, ուժեղ կախարդ և Մայքլսոնների կորած քույրը։

Առաջնածինները հեռուստասերիալի դերասանական կազմ

Մանրամասն տեղեկատվություն Դերասան, Հերոս ...
Դերասան Հերոս Եթերաշրջան
1 2 3 4 5
Ժոզեֆ Մորգան Կլաուս Մայքլսոն Մշտական
Էլայջը Մայքլսոն Մշտական
Ռեբեկա ՄայքլսոնՄշտական Երկրորդական
Մարսելուս Ժերարդ Մշտական
Ֆիբի Թոնքին Հեյլի Մարշալ Մշտական
Մշտական
Լեա Փայփս
ՄշտականՀյուր
Դանիելա Պինեդա Դավինա Քլեր ՄշտականՀյուր
Յուսուֆ Գեյթվուդ Վինսենտ Գրիֆիթ ՀյուրՄշտական
Ռայլի Վոուլկել Ֆրեյա Մայքլսոն
Մշտական
Դանիել Ռոուզ Ռասել
Մշտական
Սթիվեն Կրուգեր
Երկրորդային Մշտական
Փակել

Արտադրանք

The CW հեռուստաալիքը այս ֆիլմը պատվիրել է 2013 թվականի հունվարի 11-ին։ Եվ արդեն 2013 հոկտեմբերի 3-ին թողարկվում է այս ֆիլմի առաջին սերիան։ Ֆիլմը նախատեսված է 2013-2014 թվականների համար։

Մրցանակներ և անվանակարգեր

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Մրցանակ ...
ՏարիՄրցանակԿատեգորիաՍտացողԱրդյունք
People's Choice AwardsՎանդակի տեքստՍիրված նոր դրամատիկական հեռուստասերիալ«Առաջնածինները»Մրցանակ
People's Choice AwardsՎանդակի տեքստՆոր հեռուստասերիալի սիրված դերասանԺոզեֆ ՄորգանՀաղթանակ
Փակել

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.