![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bf/%25D0%25A0%25D0%25B0%25D1%2584%25D0%25B8%25D0%25BA_%25D0%2593%25D1%2580%25D0%25B8%25D0%25B3%25D0%25BE%25D1%2580%25D1%258F%25D0%25BD._%25D0%2594%25D0%25B5%25D0%25BB%25D0%25BE%25D0%25B2%25D0%25BE%25D0%25B5_%25D1%2584%25D0%25BE%25D1%2582%25D0%25BE.jpg/640px-%25D0%25A0%25D0%25B0%25D1%2584%25D0%25B8%25D0%25BA_%25D0%2593%25D1%2580%25D0%25B8%25D0%25B3%25D0%25BE%25D1%2580%25D1%258F%25D0%25BD._%25D0%2594%25D0%25B5%25D0%25BB%25D0%25BE%25D0%25B2%25D0%25BE%25D0%25B5_%25D1%2584%25D0%25BE%25D1%2582%25D0%25BE.jpg&w=640&q=50)
Ռաֆիկ Գրիգորյան (հասարակական գործիչ)
հասարակական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Ռաֆիկ Գրիգորի Գրիգորյան (էստ․՝ Rafik Grigorjan, նոյեմբերի 20, 1948(1948-11-20), Բելայա Ցերկով, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հասարակական գործիչ, փիլիսոփայության դոկտոր[1], պրոֆեսոր, պատմաբան։ Երկու անգամ եղել է Էստոնիայի ազգաբնակչության նախարարի խորհրդական, ընտրվել է Տարտուի քաղաքային ժողովի պատգամավոր։ Պարգևատրվել է Էստոնիայի Պետական զինանշանի 5-րդ աստիճանի շքանշանով։ Տալլին քաղաքի պատվավոր քաղաքացի է[2], «Բլագովեստ» բարեգործական հիմնադրամի մրցանակի դափնեկիր։ Ավելի քան 250 գիտական և գիտահանրամատչելի հրապարակումների հեղինակ է։ Զեկույցներով հանդես է եկել ավելի քան 150 գիտաժողովներում և սեմինարներում, եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետ։ Գիտամանկավարժական ստաժը 40 տարուց ավելի է։
Արագ փաստեր Կուսակցություն՝, Կրթություն՝ ...
Ռաֆիկ Գրիգորյան | |
![]() | |
Կուսակցություն՝ | Էստոնակն կենտրոնական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Սարատովի համալսարան և Տարտուի համալսարան |
Գիտական աստիճան՝ | փիլիսոփայական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | պատմաբան |
Ծննդյան օր | նոյեմբերի 20, 1948(1948-11-20) (75 տարեկան) |
Ծննդավայր | Բելայա Ցերկով, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Փակել