Ռազմական միջամտություն Լիբիայում (2011)
From Wikipedia, the free encyclopedia
Ռազմական միջամտություն Լիբիայում, միջազգային կոալիցիայի (հիմնականում ՆԱՏՕ-ի անդամ երկրների) ուժերի ռազմական միջամտությունը Լիբիայի քաղաքացիական պատերազմին, որը հաստատվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1973 բանաձևով, որով որպես զինված միջամտության նպատակ կարող էր նախատեսվել խաղաղ բնակչության պաշտպանությունը (մարդասիրական միջամտություն)։ Տասը կողմ և հինգ ձեռնպահ ձայներով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախատեսում էր «Լիբիայում անհապաղ զինադադար հաստատել , այդ թվում՝ դադարեցնել ընթացիկ հարձակումները խաղաղ բնակչության դեմ», որոնք, ըստ Անվտանգության խորհուրդի, կարող էին լինել «մարդկության դեմ ուղղված հանցագործություններ»։ Լիբիայի օդային տարածքը հայտարարվեց ոչ թռիչքային գոտի, ինչպես նաև խստացվեցին Մուամար Քադաֆիի վարչակարգի և նրա կողմնակիցների հանդեպ պատժամիջոցները[17]։
Ռազմական միջամտություն Լիբիայում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Լիբիայի առաջին քաղաքացիական պատերազմ | |||||||||
Ռազմական գործողությունների քարտեզ | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
ՄԱԿ ԱԽ 1973 բանաձևը կատարող պետություններ՝
ՆԱՏՕ Ցանկ
|
Լիբիական Արաբ Ջամահիրիա | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
«Հարմատան» գործողություն՝ Նիկոլա Սարկոզի Ալեն Ժյուպե ծվկ․ Էդուար Գիյո «Էլլամի» գործողություն՝ Դևիդ Քեմերոն Լիամ Ֆոքս գեն․ Դեյվիդ Ռիչարդս «Մոբայլ» գործողություն՝ Սթիվեն Հարփեր Փիթեր Մակքեյ գեն-լտ․ Անդրե Դեշան «Լուսաբացի Ոդիսական» գործողություն՝ Բարաք Օբամա Հիլարի Քլինթոն Ռոբերտ Գեյթս գեն․ Կարտեր Հեմ Սիլվիո Բեռլուսկոնի Ինյացիո Լա Ռուսսա գեն․ Կլաուդիո Գրացիանո «Միասնական պաշտպան» գործողություն Անդերս Ֆոգ Ռասմուսեն ծվկ․ Ջեյմս Ստավրիդիս գեն-լտ․ Շառլ Բուշար գեն-լտ․ Ռալֆ Ջոդիս փոխծվկ․ Ռինալդո Վերի |
Մուամար Քադաֆի† [5] Սաիֆ ալ Իսլամ Քադաֆի (գերեվարվել է հոկտեմբերի 19-ին)[6] Խամիս Քադաֆի† Ալ-Սաադի Քադդաֆի Աբու Բաքր Յունիս Ջաբր†[5] Ալի Շարիֆ ալ-Ռիֆի | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
260 ինքնաթիռ 21 նավ[7] |
200 միջին/ծանր զենիթային կառավարվող հրթիռ 220 թեթև զենիթային կառավարվող հրթիռ[8] 600 հակաօդային զենք[9] | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
Չկան Չկան ԱՄՆ ՌԾՈւ պատկանող 1 MQ-8 Fire Scout անօդաչու թռչող սարք ՆՌԾԹՈւ 3 ավիատորների գերեվարում (հետագայում ազատ են արձակվել)[10] ՆՌԾԹՈւ պատկանող 1 «Լինքս» ուղղաթիռի գրավում[10] ԱՄՆ ՌՕՈւ 1 F-15E կործանիչի վթար (մեխանիկական խափանում)[11] ԱՄԷ ՌՕՈւ 1 F-16 կործանիչի վնասում վայրէջքի ժամանակ[12] |
5 900 ռազմական թիրախներ, այդ թվում[7]՝
Զոհված կամ վիրավոր զինվորների անհայտ թվաքանակ (ՆԱՏՕ-ի պնդմամբ)[13] | ||||||||
Ընդհանուր կորուստներ | |||||||||
72+ քաղաքացիական զոհ (ըստ «Human Rights Watch» կազմակերպության) 40 քաղաքացիական զոհ Տրիպոլիում (ըստ Վատիկանի)[14] 233-403 հավանական քաղաքացիական զոհ (ըստ «Airwars» կազմակերպության)[15] | |||||||||
Ամերիկյան զինվորականները պնդում էին, թե տեղյակ չեն եղել քաղաքացիական անձանց զոհերի մասին[16] |
Ամերիկյան և բրիտանական ռազմածովային ուժերն արձակեցին ավելի քան 110 Tomahawk թևավոր հրթիռներ, միևնույն ժամանակ, Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը, Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերը և Կանադայի թագավորական ռազմաօդային ուժերն արտագրոհ ձեռնարկեցին Լիբիայում, իսկ կոալիցիայի ուժերի կողմից իրականացվեց ծովային շրջափակում։ Ֆրանսիայի ինքնաթիռներն ավիահարվածներ հասցրին լիբիական բանակի տանկերին և մեքենաներին։ Ռազմական միջամտության ժամանակ օտարերկրյա ցամաքային զորքեր չներգրավվեցին[18]։
Չնայած Լիբիայի զինանոցում առկա էր 30 ծանր, 17 միջին և 55 թեթև զենիթային կառավարվող հրթիռ (ընդհանուր առմամբ 400–450 արձակման կայանք, ներառյալ 130–150 2Կ12 «Կուբ» և անհայտ քանակությամբ 9Կ33 «Օսա» ինքնագնաց զենիթահրթիռային համակարգեր) և 440–600 ՀՕՊ կարճ հեռահարության հրանոթային համակարգեր[9][19], կառավարության արձագանքը կոալիցիայի հարձակմանը բացարձակապես անարդյունավետ եղավ, քանի որ Քադաֆիի ուժերին չհաջողվեց խոցել անգամ մեկ ՆԱՏՕ-ի ինքնաթիռ։ Ռազմական միջամտությունների գործողություններն
Սկզբնական ռազմական գործողությունները Միացյալ Նահանգների հետ համատեղ հրամանատարությամբ գլխավորում էին Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան[20][21]։ Իտալիան սկզբում դեմ արտահայտվեց ռազմական գործողությունների իրականացմանը, սակայն ավելի ուշ միացավ կոալիցիայի՝ պայմանով, որ առաքելության ղեկավարությունն առանձին երկրների (մասնավորապես Ֆրանսիայի) փոխարեն ստանձնի հենց ՆԱՏՕ-ն[22]։ Պայմանի բավարարումից հետո Իտալիան համաձայնեց դաշնակիցներին տրամադրել ռազմաբազաներ և հետախուզական տվյալներ։ Ռազմական միջամտության սկզբից Բելգիայի, Կանադայի, Դանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Նորվեգիայի, Կատարի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի սկզբնական կոալիցիան ընդլայնվեց մինչև տասնինը պետության, ընդ որում՝ նոր ներգրավված երկրները հիմնականում մասնակցում էին Լիբիայի օդային տարածքում ոչ թռիչքային գոտու հարկադրմանը և ծովային շրջափակմանը, ինչպես նաև տրամադրում նյութատեխնիկական օգնություն։ 2011 թվականի մարտի 23-ին, «Միասնական պաշտպան» գործողության շրջանակում, ՆԱՏՕ-ն իր վերահսկողության տակ վերցրեց զենքի էմբարգոն։ Մարտի 24-ին ՆԱՏՕ-ն համաձայնեց վերահսկողության տակ առնել ոչ թռիչքային գոտին, իսկ ցամաքային ստորաբաժանումների թիրախավորման հրամանատարությունը մնաց կոալիցիոն ուժերին[23]։ Հանձնումը տեղի ունեցավ 2011 թվականի մարտի 31-ին, տեղական ժամանակով ժամը 08:00-ին:
Լիբիայում մարտերն ավարտվեցին հոկտեմբերի վերջին՝ Մուամար Քադաֆիի մահից հետո։ ՆԱՏՕ-ն հայտարարեց, որ Լիբիայում ռազմական գործողությունները կդադարեցվեն հոկտեմբերի 31-ին։ Լիբիայի նոր կառավարությունը պահանջեց, որ ՆԱՏՕ-ի առաքելությունը երկարաձգվի առնվազն մինչև տարեվերջ[24], սակայն հոկտեմբերի 27-ին Անվտանգության խորհուրդը միաձայն քվեարկեց հոկտեմբերի 31-ին ռազմական գործողությունների մանդատը դադարեցնելու օգտին[25]։