From Wikipedia, the free encyclopedia
Ռազավի Խորասան օսթան (պարս.՝ استان خراسان رضوی یا خراسان مرکزی` Օսթան-է Ռազավի-է Խորասան) օսթան (նահանգ) Իրանի հյուսիս-արևելքում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հարավից սահմանակից է Հարավային Խորասան, արևմուտքից` Սեմնան, հյուսիս-արևմուտքից` Հյուսիսային Խորասան օսթաններին, հյուսիսից` Թուրքմենստանին, արևելքից` Աֆղանստանին։ Օսթանի տարածքը կազմում է 118 884 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` ▲6 434 501 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Մաշհադ քաղաքն է։
Ռազավի Խորասան օսթան պարս.՝ استان خراسان رضوی یا خراسان مرکزی | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Մաշհադ |
Բնակչություն | ▲6 434 501 մարդ (2016)[1] |
Տարածք | 118 884 կմ² |
Հիմնադրված է | 2004 թ. |
Սահմանակցում է | Հյուսիսային Խորասան և Հերաթ |
Ժամային գոտի | UTC+3:30, Ամառային ժամանակ և UTC+4:30 |
Փոխարինեց | Խորասան |
ISO 3166-2 կոդ | IR-09 |
Օսթանը ձևավորվել է 2004 թվականին, երբ Իրանի խոշորագույն Խորասան օսթանը բաժանվել է երեք օսթանների` Հյուսիսային Խորասան, Ռազավի Խորասան և Հարավային Խորասան։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 5-րդ տարածաշրջանի, որի կենտրոնական գրասենյակը տեղակայված է Մաշհադում[2]։
2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 5 515 980 մարդ` 1 426 187 տնային տնտեսություններում[3]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 5 994 402 մարդ, որոնք ապրում էին 1 716 314 տնտեսություններում[4]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 6 434 501 մարդ` 1 938 703 տնտեսություններում[5]։
Տասը հազարից ավել բնակչություն ունեցող քաղաքներն են Մաշհադը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 3 001 184 մարդ), Նիշապուրը (264 375 մարդ), Սեբզևարը (243 700 մարդ), Թորբաթե-Հայդարիեն (140 019 մարդ), Քաշմարը (102 282 մարդ), Ղուչանը (101 604 մարդ), Թորբաթե Ջամը (100 449 մարդ), Թայբադը (56 562 մարդ), Չենարանը (53 879 մարդ), Սարախսը (42 179 մարդ), Գոնաբադը (40 773 մարդ), Ֆարիմանը (39 515 մարդ), Գոլբահարը (36 877 մարդ), Դարգազը (36 762 մարդ), Խաֆը (33 189 մարդ), Բարդասքանը (28 233 մարդ), Թորքաբեն (20 998 մարդ), Ֆեյզաբադը (18 120 մարդ), Նեքաբը (14 783 մարդ), Շանդիզը (13 987 մարդ), Խարվը (13 535 մարդ), Խալիլաբադը (12 751 մարդ), Սանգանը (12 443 մարդ), Բաջեսթանը (11 741 մարդ), Քարիզը (11 102 մարդ), Մաշհադռիզեն (10 105 մարդ)[6]։ Ընդհանուր առմամբ 2016 թվականի դրությամբ քաղաքներում ապրում էր 4 700 924 մարդ կամ օսթանի բնակչության 73,1%-ը[5]։ Մաշհադը բնակչությամբ երկրորդ քաղաքն է Իրանում մայրաքաղաք Թեհրանից հետո։
Բնակիչները հիմնականում պարսիկներ են, բնակվում են նաև զանազան թյուրքական ցեղերի ներկայացուցիչներ, քրդեր, մոնղոլներ և բելուջներ[7]։
Օսթանը բաժանված է 33 շահրեստանների (գավառների).
Շահրեստան | Բնակ. 2006[3] | Բնակ. 2011[4] | Բնակ. 2016[5] | Վարչ. կենտրոն |
---|---|---|---|---|
Բաջեսթան շահրեստան1 | — | 30 664 | 31 207 | Բաջեսթան |
Բախարզ շահրեստան2 | — | 53 582 | 54 615 | Բախարզ |
Բարդասքան շահրեստան | 68 392 | 72 626 | 75 631 | Բարդասքան |
Գոլբահար շահրեստան3 | — | — | — | Գոլբահար |
Գոնաբադ շահրեստան | 106 158 | 80 783 | 88 753 | Գոնաբադ |
Դարգազ շահրեստան | 73 439 | 74 326 | 72 355 | Դարգազ |
Դավարզան շահրեստան4 | — | — | 21 911 | Դավարզան |
Զավե շահրեստան5 | — | 71 677 | 67 695 | Դովլաթաբադ |
Զեբերխան շահրեստան6 | — | — | — | Քադամգահ |
Թայբադ շահրեստան | 143 205 | 108 424 | 117 564 | Թայբադ |
Թորբաթե-Հայդարիե շահրեստան | 261 917 | 210 390 | 224 626 | Թորբաթե-Հայդարիե |
Թորբաթե Ջամ շահրեստան | 239 395 | 262 712 | 267 671 | Թորբաթե Ջամ |
Թորքաբե և Շանդիզ շահրեստան7 | — | 58 483 | 69 640 | Թորքաբե |
Խաֆ շահրեստան | 108 964 | 121 859 | 138 972 | Խաֆ |
Խալիլաբադ շահրեստան | 44 993 | 49 111 | 51 701 | Խալիլաբադ |
Խոշաբ շահրեստան4 | — | 37 914 | 37 181 | Սոլթանաբադ |
Ղուչան շահրեստան | 179 613 | 179 714 | 174 495 | Ղուչան |
Մահվելաթ շահրեստան | 47 068 | 48 900 | 51 409 | Ֆեյզաբադ |
Մաշհադ շահրեստան | 2 848 637 | 3 069 941 | 3 372 660 | Մաշհադ |
Նիշապուր շահրեստան | 441 184 | 433 105 | 451 780 | Նիշապուր |
Շեշթամադ շահրեստան4 | — | — | — | Շեշթամադ |
Չենարան շահրեստան | 108 533 | 125 601 | 155 013 | Չենարան |
Ջողաթայ շահրեստան4 | — | 47 920 | 49 175 | Ջողաթայ |
Ջովեյն շահրեստան4 | — | 54 139 | 54 488 | Նեքաբ |
Ռոշթխար շահրեստան | 57 247 | 60 632 | 60 689 | Ռոշթխար |
Սալեհաբադ շահրեստան8 | — | — | — | Սալեհաբադ |
Սարախս շահրեստան | 85 524 | 89 956 | 97 519 | Սարախս |
Սեբզևար շահրեստան | 429 187 | 319 893 | 306 310 | Սեբզևար |
Քալաթ շահրեստան | 39 560 | 38 232 | 36 237 | Քալաթ |
Քաշմար շահրեստան | 146 536 | 157 149 | 168 664 | Քաշմար |
Քուհսորխ շահրեստան9 | — | — | — | Ռիվաշ |
Ֆարիման շահրեստան | 86 428 | 93 930 | 99 001 | Ֆարիման |
Ֆիրուզե շահրեստան6 | — | 42,739 | 37,539 | Ֆիրուզե |
Ընդհանուր | 5 515 980 | 5 994 402 | 6 434 501 | |
1Առանձնացվել է Գոնաբադ շահրեստանից 2Առանձնացվել է Թայբադ շահրեստանից 3Առանձնացվել է Չենարան շահրեստանից 4Առանձնացվել է Սեբզևար շահրեստանից 5Առանձնացվել է Թորբեթե Հայդարիե շահրեստանից 6Առանձնացվել է Նիշապուր շահրեստանից 7Առանձնացվել է Մաշհադ շահրեստանից 8Առանձնացվել է Թորբեթե Ջամ շահրեստանից 9Առանձնացվել է Քաշմար շահրեստանից |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.