Հարավային Խորասան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Հարավային Խորասան օսթան (պարս.՝ استان خراسان جنوبی, Օսթան-է Խորասան-է Ջոնուբի) օսթան (նահանգ) Իրանի արևելքում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հարավ-արևելքից սահմանակից է Սիստան և Բելուջիստան, հարավ-արևմուտքից` Քերման և Յազդ, արևմուտքից` Սպահան, հյուսիս-արևմուտքից` Սեմնան, հյուսիսից` Ռազավի Խորասան օսթաններին, արևելքից` Աֆղանստանին։ Օսթանի տարածքը կազմում է 151 193 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` ▲768 898 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Բիրջանդ քաղաքն է։
Հարավային Խորասան պարս.՝ استان خراسان جنوبی | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Բիրջանդ |
Բնակչություն | ▲768 898 մարդ (2016)[1] |
Տարածք | 151 193 կմ² |
Հիմնադրված է | 2004 թ. |
Սահմանակցում է | Ռազավի Խորասան, Սեմնան, Սպահանի նահանգ, Յազդի նահանգ, Քերմանի նահանգ, Սիստան և Բելուջիստան և Farah? |
Ժամային գոտի | UTC+3:30 |
Փոխարինեց | Խորասան |
ISO 3166-2 կոդ | IR-29 |
Օսթանը ձևավորվել է 2004 թվականին, երբ Իրանի խոշորագույն Խորասան օսթանը բաժանվել է երեք օսթանների` Հյուսիսային Խորասան, Ռազավի Խորասան և Հարավային Խորասան։ Համապատասխանում է պատմական Քուհիսթան երկրամասին։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 5-րդ տարածաշրջանի[2]։
2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 600 568 մարդ` 159 255 տնային տնտեսություններում[3]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 662 534 մարդ, որոնք ապրում էին 183 114 տնտեսություններում[4]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 768 898 մարդ 223 984 տնտեսություններում[5]։
Տասը հազարից ավել բնակչությամբ քաղաքներն են Բիրջանդը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 203 636 մարդ), Քաենը (42 323 մարդ), Թաբասը (39 676 մարդ), Ֆերդուսը (28 695 մարդ), Նեհբանդանը (18 304 մարդ), Բոշրուեն (16 426 մարդ), Սարայանը (13 795 մարդ)[6]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում է ապրում 453 827 մարդ կամ օսթանի բնակչության 59%-ը[5]։
Օսթանը բաժանված է 11 շահրեստանների (գավառների).
Շահրեստան | Բնակ. 2006[3] | Բնակ. 2011[4] | Բնակ. 2016[5] | Վարչ. կենտրոն |
---|---|---|---|---|
Բիրջանդ շահրեստան | 221 756 | 259 506 | 261 324 | Բիրջանդ |
Բոշրուե շահրեստան1 | — | 24 683 | 26 064 | Բոշրուե |
Դարմիան շահրեստան | 51 793 | 55 080 | 53 714 | Ասադիե |
Զիրքու շահրեստան2 | — | — | 40 155 | Հաջիաբադ |
Թաբաս շահրեստան3 | — | — | 72 617 | Թաբաս |
Խուսֆ շահրեստան4 | — | — | 27 600 | Խուսֆ |
Նեհբանդան շահրեստան | 56 089 | 57 258 | 51 449 | Նեհբանդան |
Սարայան շահրեստան | 34 636 | 32 493 | 33 312 | Սարայան |
Սարբիշե շահրեստան | 37 591 | 39 487 | 40 959 | Սարբիշե |
Քաեն շահրեստան | 137 357 | 152 401 | 116 181 | Քաեն |
Ֆերդուս շահրեստան | 61 346 | 41 626 | 45 523 | Ֆերդուս |
Ընդհանուր | 600 568 | 662 534 | 768 898 | |
1Առանձնացվել է Ֆերդուս շահրեստանից 2Առանձնացվել է Քաեն շահրեստանից 3Առանձնացվել է Յազդ օսթանից 4Առանձնացվել է Բիրջանդ շահրեստանից |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.