հուշարձան Դոնի Ռոստովում From Wikipedia, the free encyclopedia
Ջրատարի հուշարձան (ռուս.՝ Памятник водопроводу), բրոնզե հուշարձան ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի Պոկրովսկի պուրակում` քաղաքային Երաժշտական թատրոնի դիմաց[1]։
Ջրատարի հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Բացում | օգոստոս 2007 |
Բարձրություն | 2,2 մետր |
Երկիր | Ռուսաստան |
Քաղաք | Պոկրովսկի պուրակ |
Բնակավայր | Դոնի Ռոստով |
Նյութ | բրոնզ |
Հիմնական թեմա | քաղաքային ջրտար |
Ներկա վիճակ | կանգուն |
Արտաքին պատկերներ | |
---|---|
Ջրատարի հուշարձանի լուսանկարներ | |
Հուշարձանը պատրաստված է բրոնզից։ Բարձրությունը 2,2 մետր է։ Ըստ հեղինակների մտահղացման` հուշարձանը պատրաստված է մի կնոջ տեսքով, որը հագնված է քաղաքի XIX դարի բնակչուհու նման։ Նա դույլով ջուր է հավաքում ջրաբաշխիչ սյունից[2]։ Այսպիսի խորհրդանիշ ընտրվել է ոչ պատահականորեն. այն ժամանակ, համաձայն սահմանված կարգի, հենց կինն էր ընտանիքը խմելու ջրով ապահովելու պատասխանատուն, ուստի քաղաքում ջրատարի հայտնվելը էապես հեշտացրեց կանանց կենցաղային խնդիրները[1]։
Հուշարձանը պատրաստված է ի պատիվ քաղաքի առաջին ջրատարի, որը գործարկվել է 1865 թվականին։ Հուշարձանը ստեղծելու նախաձեռնողը Ռոստովի ջրմուղն է։ Հուշարձանի հեղինակներից մեկը քանդակագործ Սերգեյ Օլեշնյան է[3]։
Համաձայն Դոնի Ռոստովի քաղաքապետ Միխայիլ Չեռնիշովի ցուցումների` հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2007 թվականի օգոստոսին։ Բացման արարողությունը սկսվել է թատերականացված վառ ներկայացումով, ցուցադրվել են զգեստավորված համարներ, որոնց սյուժեն եղել է Ռոստովի առաջին ջրատարի պատմությունը։ Հանդես եկած դերասաններից մեկը պատկերել է Անդրեյ Բայկովին, որի օրոք սկսել է աշխատել քաղաքային ջրատարը[2]։ Բացմանը ներկա են եղել Ռոստովի մշակույթի քաղաքային վարչության պետ Լյուդմիլա Լիսիցինան, Ռուսաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ասոցիացիայի գործադիր տնօրեն Ալեքսեյ Գոլովաչովը[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.