From Wikipedia, the free encyclopedia
Ջուջուցու, (ճապ.՝ 柔術, jūjutsu լսել ), ճապոնական մարտարվեստ ու ինքնապաշտպանական տեխնիկա՝ զինված հակառակորդին առանց զենքի կամ միայն կարճ զենքով հաղթելու համար նախատեսված։ Հիմնական հնարքներն են 4 հարվածներ մարդու մարմնի առավել խոցելի մասերին (արևահյուսակ, քներակ, լյարդ ևն), ձեռքերի և ոտքերի հոդերի ոլորում՝ զուգակցված տարբեր ձևերի նետումներով և հակառակորդ շնչառական ուղիները ճնշող բռնումներով։ Կազմավորվել է 13-14-րդ դարերում։ Կիրառվել է որպես սամուրայների ֆիզիկական և մարտական պատրաստության համակարգ։ XIX դ․ վերջին Ջիու-ջիցուի տարրերի ընտրության և արդիականացման ճանապարհով ստեղծվեց ճապոնական ազգային ըմբշամարտը՝ ձյու-դոն, 20-րդ դար՝ կարատեն և այկիդոն, որոնք հետագայում ճանաչվեցին որպես ինքնուրույն մարզաձևեր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուջուցու» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Ջուջուցու | |
---|---|
Տեսակ | մարտական արվեստներ և jutsu? |
Ծագման երկիր | Ճապոնիա |
Տարբերվում է | Բրազիլական ջիու-ջիթսու |
Jujutsu Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.