From Wikipedia, the free encyclopedia
Ջունա Բարնս (անգլ.՝ Djuna Barnes, հունիսի 12, 1892[1][2][3][…], Cornwall-on-Hudson, Cornwall, Օրենջ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունիսի 18, 1982[1][3][5][…], Գրինվիչ Վիլիջ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող-մոդեռնիստ, նկարիչ, 1920-1930-ական թվականների Փարիզի կոսմոպոլիտային գործիչներից մեկը։
Ջունա Բարնս | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 1892[1][2][3][…] |
Ծննդավայր | Cornwall-on-Hudson, Cornwall, Օրենջ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Մահացել է | հունիսի 18, 1982[1][3][5][…] (90 տարեկան) |
Մահվան վայր | Գրինվիչ Վիլիջ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Գրինվիչ Վիլիջ[6] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Պրատտի ինստիտուտ[4] և Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա[4] |
Երկեր | Ladies Almanack?, Nightwood? և The Book of Repulsive Women? |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, վիպասան, գրող, դրամատուրգ, լրագրող և նկարչուհի |
Ծնողներ | հայր՝ Henry Budington? |
Անդամություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Djuna Barnes Վիքիպահեստում |
Նրա մորական տատը գրող էր, լրագրող, կանանց իրավունքների շարժման ակտիվիստ, հայրը՝ անհաջող կոմպոզիտոր և գեղնկարիչ։ Նա մեծացել է բազմազավակ ընտանիքում, անընդհատ խնամում էր իր կրտսեր եղբայրներին և քույրերին, ստացել է տնային կրթություն։ 16 տարեկանում նրան բռնաբարել էին, ինչը հետագայում տեղ գտավ իր արձակգրության մեջ։
1912 թվականին նա մոր հետ տեղափոխվեց Նյու Յորք։ Նա աշխատել է որպես լրագրող Vanity Fair և The New Yorker նորաձևության ամսագրերում։ Նրա ընկերների թվում էին Պեգի Գուգենհայմը, Ջեյմս Ջոյսը, Էզրա Փաունդը, Նատալի Բարնին, Գերտրուդ Սթայնը, Բերենիս Էբբոտը, Սիլվիա Բիչը, Էդվարդ Էստլին Կամմինգսը, Էուջենիո Մոնտալեն։ 1927-1931 թվականներին նա սիրահարված էր քանդակագործ Թելմա Վուդին։ Նրա «Գիշերային անտառը» լեսբիական վեպի (1936) նախաբանը գրել է Թոմաս Սթեռնս Էլիոթը, ով խմբագրել է այն։ Երկարատև ընդմիջումից հետո, դեպրեսիայի հետևանքով, հրատարակեց ինքնակենսագրական դրաման՝ Անտիֆոնի բանաստեղծություններով (1958):
1961 թվականին Ջունա Բարնսը ընտրվեց Ամերիկայի արվեստի և գրականության ակադեմիայի անդամ, իսկ 1981 թվականին ՝ արժանացել է Արվեստի ազգային հիմնադրամի կրթաթոշակի[7]։
Բարնսը անգլիախոս մոդեռնիստների առաջին սերնդի վերջին կենդանի անդամն էր։ Գրողը մահացավ իր 90-ամյակը նշելուց վեց օր անց՝ 1982 թվականի հունիսի 18-ին, Նյու Յորքի իր տանը։
Նա ազդեց Կարեն Բլիկսենի, Թրումեն Կապոտեի, Անաիս Նինի և այլոց ստեղծագործական աշխատանքի վրա։ Ուելսացի բանաստեղծ և հրապարակախոս Դիլան Թոմասը «Գիշերային անտառ» վեպը անվանեց. «արձակագիր կնոջ կողմից երբևէ գրված երեք մեծ գրքերից մեկը», իսկ Ուիլյամ Բիրոուսը՝ «քսաներորդ դարի մեծ գրքերից մեկը»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.