![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/51/George_Soros_47th_Munich_Security_Conference_2011_crop.jpg/640px-George_Soros_47th_Munich_Security_Conference_2011_crop.jpg&w=640&q=50)
Ջորջ Սորոս
From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Սորոս (անգլ.՝ George Soros, ծնված որպես՝ Գյորգի Շվարց (հունգարերեն՝ György Schwartz), օգոստոսի 12, 1930(1930-08-12)[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[7]), հրեական ծագումով ամերիկացի[Ն 1] ներդրող[10], բիզնես-մագնատ, բարերար, քաղաքական ակտիվիստ և հեղինակ[11]։ Սորոսն աշխարհի ամենահաջողակ ներդրողներից մեկն է[12][13][14]։ 2018 թվականի փետրվարի դրությամբ նրա մաքուր ակտիվները կազմել է 8 միլիարդ դոլար[15], այն բանից հետո, երբ իր բարեգործական ընկերությունը՝ բաց հասարակական կազմակերպությունը ստացավ 18 միլիարդ դոլարի հանգանականություն և ճարպկություն[16]։
Ջորջ Սորոս George Soros | |
---|---|
![]() Սորոսը 2011-ին | |
Ծնվել է | օգոստոսի 12, 1930(1930-08-12)[1][2][3][…] (93 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | աշկենազի |
Մայրենի լեզու | հունգարերեն |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոց |
Մասնագիտություն | բիզնես մագնատ, ներդրող, բարեգործ, փիլիսոփա, գրող, տնտեսագետ, ֆինանսիստ, բանկիր, թրեյդեր և ձեռնարկատեր |
Աշխատավայր | Բաց հասարակություն հիմնադրամ[4], Սորոսի հիմնադրամ և Kaupthing Singer & Friedlander? |
Ամուսին | Աննալիս Վիթչակ (1960-1983) Սյուզան Ուեբեր (1983-2005) Տամիկո Բոլթոն (2013-այժմ) |
Ծնողներ | Թիվադար Սորոս Էլիզաբեթ Սորոս |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Երեխաներ | Ալեքսանդր Սորոս, Գրեգորի Սորոս, Ջոնաթան Սորոս, Ռոբերտ Սորոս և Անդրեա Սորոս |
Կայք | georgesoros.com |
![]() |
Ծնվել է Բուդապեշտում, ապրել է Նացիստական Գերմանիայի կողմից օկուպացված Հունգարիայում և 1947 թվականին տեղափոխվել է Անգլիա։ Ընդունվել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոց՝ ստանալով նախ բակալավրի որակավորում, ապա նաև փիլիսոփայության մագիստրոսի գիտական աստիճան։ Նախքան իր առաջին հեջ ֆոնդը հիմնելը (Double Eagle, 1969 թ․) նա իր բիզնես կարիերան սկսել է տարբեր աշխատանքներ կատարելով նախ Անգլիայի, ապա ԱՄՆ-ի առևտրային բանկերում։ Իր առաջին ֆոնդերից ստացված եկամուտներով 1970 թվականին ստեղծեց երկրորդ հեջ ֆոնդը՝ Սորոս Ֆոնդ Մենեջմենթը։ «Double Eagle»-ն անվանափոխվեց «Quantum Fund»-ի։ Հիմնադրման պահին «Quantum Fund»-ն ուներ կառավարման տակ գտնվող 12 մլն դոլար ակտիվներ, իսկ արդեն 2011 թվականին այն կազմում էր 25 միլիարդ դոլար[17]։ Նա հայտնի է որպես «Մարդ, որը կոտրեց Անգլիայի բանկը», քանի որ 1992 թվականին իր 10 մլրդ դոլարի կարճ վաճառքը, որն իր համար բերեց 1 մլրդ դոլարի շահույթ, հանգեցրեց Մեծ Բրիտանիայում տեղական արժույթի ճգնաժամին (Ֆունտ ստերլինգ), որը հայտնի է «Սև չորեքշաբթի» անունով[18][19]։