From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Թոբայաս Սմոլեթ (Smollett) (մարտի 19, 1721[1][2][3], Կարդրոս[4] - սեպտեմբերի 17, 1771[5][6][2][…], Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա), անգլիացի գրող։
Ջորջ Թոբայաս Սմոլեթ անգլ.՝ Tobias Smollett | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Tobias George Smollett |
Ծնվել է | մարտի 19, 1721[1][2][3] |
Ծննդավայր | Կարդրոս[4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 17, 1771[5][6][2][…] (50 տարեկան) |
Վախճանի վայր | Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա |
Գերեզման | Old English Cemetery, Livorno |
Մասնագիտություն | բժիշկ-գրող, պատմաբան, վիպասան, լրագրող, վիրաբույժ, թարգմանիչ, բանաստեղծ և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Կրթություն | Գլազգոյի համալսարան |
Ժանրեր | պոեզիա և վեպ |
Tobias Smollett Վիքիպահեստում |
1740 - 1744 թվականներին որպես վիրաբույժ մասնակցել է Վեստ Ինդիայի զինվորական արշավախմբին։ «Ռոդրիք Ռանդոմի արկածները» (1748 թվական, սխալմամբ վերագրված Հ․ Ֆիլդինգին) վեպում նկարագրել է բրիտանական նավատորմում տիրող դաժան բարքերը, «Փերիգրին Փիքլի արկածները» (1751 թվական) գործում դատապարտել Անգլիայում ծաղկող խաբեբայությունը։ Լուսավորական գիտակցության ճգնաժամը արտահայտված է «Կոմս Ֆերդինանդ Ֆաթմի արկածները» (1753 թվական) և «Պարոն Լանսելոթ Դրիվզի արկածները» (1762 թվական) վեպերում։ Սմոլեթի վերջին վեպը՝ «Տամֆրի Քլինքերի ճանապարհորդությունը» (1771 թվական), աչքի է ընկնում կոմիկական միջոցների հարստությամբ, դեմոկրատական պաթոսով, կերպարների հոգեբանական պատկերման վարպետությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.