Ջոն Մաքինրոյ
From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Պատրիկ Մաքինրոյ-կրտսեր (անգլ.՝ John Patrick McEnroe, Jr., փետրվարի 16, 1959(1959-02-16)[1][2][3][…], Վիսբադեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1], ԳՖՀ), ամերիկացի պրոֆեսիոնալ թենիսիստ, աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ։ Մենախաղում՝ աշխարհի թիվ մեկ ռակետ ընդհանուր առմամբ 170 շաբաթվա ընթացքում, Մեծ Սաղավարտի մրցաշարերի յոթակի հաղթող, «Մասթերս» ամփոփիչ մրցաշարի կրկնակի հաղթող և WCT Ամփոփիչ մրցաշարի հնգակի հաղթող։ Զուգախաղում՝ աշխարհի թիվ մեկ ռակետ ընդհանուր առմամբ 269 շաբաթվա ընթացքում, Մեծ Սաղավարտի մրցաշարերի իննակի հաղթող տղամարդկանց զուգախաղում և 1977 թվականի Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության հաղթող խառը զուգախաղում, «Մասթերս» և WCT Ամփոփիչ մրցաշարերի ութակի հաղթող։ Դևիսի Գավաթի հնգակի հաղթող և ԱՄՆ ազգային հավաքականի կազմում թիմային Աշխարհի Գավաթի հաղթող։ 1999 թվականից Թենիսի Փառքի Միջազգային Սրահի անդամ։ Բազմաթիվ մասնագետներ նրան համարում են այդ մարզաձևի պատմության մեջ լավագույն խաղացողներից մեկը[5][6][7]։
Ջոն Մաքինրոյ անգլ.՝ John McEnroe | |
---|---|
Սեռ | արական |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Բնակվելու վայր | Նյու Յորք |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 16, 1959(1959-02-16)[1][2][3][…] (65 տարեկան) |
Ծննդավայր | Վիսբադեն, ԳՖՀ |
Հասակ | 180 սմ |
Քաշ | 75 կգ |
Կարիերայի սկիզբ | 1978 թվական |
Կարիերայի ավարտ | 1992 թվական |
Աշխատող ձեռք | ձախ |
Հարված ձախից | մեկձեռքանի |
Պարգևավճար, USD | 12 552 132 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 881–198[4] |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (1980 թվական մարտի 3) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1/2 եզրափակիչ (1983) |
Ֆրանսիա | եզրափակիչ (1984) |
Ուիմբլդոն | հաղթանակ (1981, 1983, 1984) |
ԱՄՆ | հաղթանակ (1979—1981, 1984) |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 543–103[4] |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (1979 թվական մայիսի 21) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1/2 եզրափակիչ (1989) |
Ֆրանսիա | 1/4 եզրափակիչ (1992) |
Ուիմբլդոն | հաղթանակ (1979, 1981, 1983, 1984, 1992) |
ԱՄՆ | հաղթանակ (1979, 1981, 1983, 1989) |
Ավարտել է կարիերան |