իտալական ծագումով ամերիկացի նկարիչ, ֆուտուրիստ և աբստրակցիոնիստ From Wikipedia, the free encyclopedia
Ջոզեֆ Ստելլա (անգլ.՝ Joseph Stella, հունիսի 13, 1877[1][2][3][…], Մուրո Լուչանո, Պոտենցա, Բազիլիկատա, Իտալիա[4][5] - նոյեմբերի 5, 1946[1][6][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]), իտալական ծագումով ամերիկացի նկարիչ, ֆուտուրիստ և աբստրակցիոնիստ։
Ջոզեֆ Ստելլա անգլ.՝ Joseph Stella | |
---|---|
Ի ծնե | իտալ.՝ Giuseppe Michele Stella |
Ծնվել է | հունիսի 13, 1877[1][2][3][…] |
Ծննդավայր | Մուրո Լուչանո, Պոտենցա, Բազիլիկատա, Իտալիա[4][5] |
Վախճանվել է | նոյեմբերի 5, 1946[1][6][2][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] |
Քաղաքացիություն | Իտալիա, ԱՄՆ և Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա և Shinnecock Hills summer school? |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ, գծագրող և collagist |
Ոճ | պրեցիզիոնիզմ[7] և ֆուտուրիզմ[7] |
Ժանր | Ճարտարապետական նկարչություն[4], հոգևոր արվեստ[4], նատյուրմորտ[4] և բնանկար[4] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Joseph Stella Վիքիպահեստում |
1896 թվականին Ջոզոֆ Ստելլան Իտալիայից մեկնում է Նյու Յորք, որտեղ սովորում է բժշկագիտություն և դեղաբանություն։ Սկսել է լուրջ զբաղվել գեղանկարչությամբ 1897 թվականին և ընդունվել է Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգա, իսկ հետո ընդունվել է Պարսոնի դիզայնի նոր դպրոց, որտեղ նրա գեղարվեստական ղեկավարը եղել է Վիլյամ Չեյզը։ 1910 թվականին նկարիչը տեղափոխվել է Եվրոպա, մեկ տարի ապրել է Իտալիայում, իսկ հետո մեկնել է Փարիզ, որտեղ ծանոթացել է այնպիսի վարպետների հետ, ինչպիսիք են Անրի Մատիսը, Պաբլո Պիկասոն և իտալացի ֆուտորիստներ Կառլո Կառան, Ջինո Սեվերինին և Ումբերտո Բոչոնին։ 1912 թվականին վերադառնալով Նյու Յորք, նկարիչը 1913 թվականին սկսել է ներկայացնել իր աշխատանքները հայտնի ավանգարդիստական Արսենալյան ցուցադրությունում։ 1923 թվականին Ջոզեֆ Ստելլան ստանում է ամերիկյան քաղաքացիություն։ 1920-1930 թվականներն ընկած ժամանակահատվածում նա կատարում է բազմաթիվ ճանապարհորդություններ դեպի Եվրոպա, Հյուսիսային Աֆրիկա և Վեստ Ինդիա։ Մինչև 1920-ական թվականները նկարիչը եղել է վարպետ-ֆուտուրիստների ազդեցության տակ։ Հետագայում նա անցել է Ռեալիզմի, Սյուրռեալիզմի և Աբստրակցիոնիզմի դասընթացներ։ Իր ստեղծագործական կարիերայի վերջում Ջոզեֆ Ստելլան հետաքրքրվել է այնպիսի փոքր ձևի կոլաժների ստեղծումով, ինչպիսիք ժամանակին ստեղծել են Պաուլ Կլեեն և Արթուր Դոյվը։ Ջոզոֆ Ստելլան մահացել է 1946 թվականին, սրտի անբավարարության պատճառով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.