Ջիմ Քերրի
From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս (Ջիմ) Քերրին (անգլ.՝ James Eugene Carrey, հունվարի 17, 1962(1962-01-17)[1][2][3][…], Նյումարքեթ, Օնտարիո, Կանադա), կանադացի դերասան, կատակերգու, հայտնի է կատակերգական դերերով[4][5]։ Քերրին 6 անգամ առաջադրվել է Ոսկե Գլոբուս մրցանակի և ստացել 2-ը։ Հայտնի լինելով իր բարձր էներգետիկ կատարումներով՝ նա բնութագրվել է որպես Հոլիվուդի ամենամեծ աստղերից մեկը։ Քերրին ձեռք բերեց ճանաչում, երբ 1990 թվականին նկարահանվեց կրկնվող դերում «Կենդանի Գույն» սկետչ կինոկատակերգությունում։ Քերրիի առաջին գլխավոր դերը եղել է Մարկ Քենդալլի դերը «Մի անգամ կծվածը» ֆիլմում (1985 թ.): Իր առաջին գլխավոր դերերը մեծ կինոարտադրությունում խաղացել է «Էյս Վենտուրա։ Ընտանի կենդանիների խուզարկուն» (1994 թ.), «Հիմարը և ավելի հիմարը» (1994 թ.), «Դիմակը» (1994 թ.) և «Էյս Վենտուրա 2։ Երբ կանչում է բնությունը» (1995 թ.) ֆիլմերում։ 1997 թվականին նա խաղաց քննադատության արժանացած դեր «Ստախոս, ստախոս» ֆիլմում, որը նրան բերեց Ոսկե Գլոբուս մրցանակը՝ որպես լավագույն դերասան։ Հետո նա նկարահանվեց «Թրումանի շոուն» (1998 թ.) և «Մարդը լուսնի վրա» (1999 թ.) ֆիլմերում, որոնք բերեցին նրան Ոսկե Գլոբուս մրցանակ լավագույն դերասան անվանակարգում։
Ջիմ Քերրի անգլ.՝ Jim Carrey | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1962(1962-01-17)[1][2][3][…] (62 տարեկան) |
Ծննդավայր | Նյումարքեթ, Օնտարիո, Կանադա |
Կրթություն | Agincourt Collegiate Institute? և Aldershot School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Կանադա |
Մասնագիտություն | կատակերգու, կինոպրոդյուսեր, հնչյունավորող, սցենարիստ, հեռուստատեսային դերասան, դերասան, նկարիչ և պրոդյուսեր |
Ժանրեր | կատակերգություն, observational comedy?, physical comedy?, սյուրռեալիստիկ հումոր, character comedy?, նմանակող, Բուֆոնադ և երգիծանք |
Ընտրանի | Դիմակը |
Ծնողներ | հայր՝ Percy Car?, մայր՝ Kathleen Carrey? |
Ամուսին(ներ) | Լորեն Հոլի և Melissa Womer? |
Համատեղ ապրող(ներ) | Ռենե Զելվեգեր, Լորի Հոլդեն, Ջեննի ՄաքՔարթի և Ginger Gonzaga? |
Երեխա(ներ) | Jane Carrey? |
Պարգևներ և մրցանակներ | |
jimcarrey.com | |
2000 թվականին նա ձեռք բերեց հետագա ճանաչում մարմնավորելով Գրինչին «Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները» ֆիլմում, իսկ հետո «Ամենակարող Բրյուսը» ֆիլմում (2003 թ.)։ Հաջորդ տարի նա սկսեց խաղալ «Մաքուր բանականության հավերժ փայլատակում» ֆիլմում (2006 թ.), որը նոմինացվեց բազում մրցանակների (Սեզար, BAFTA, Սատուրն, Ոսկե Գլոբուս, Օսկար)։ Քերրին, սակայն ոչ մի մրցանակ չհաղթեց։ Հետո նա սկսեց նկարահանվել «Լեմոնի Սնիկետի դժբախտ դեպքերի շարքը» (2004 թ.), «Խաբեբաներ Դիկը և Ջեյնը» (2005 թ.), «Միշտ ասա «Այո» (2008 թ.) և «Սուրբ Ծննդյան պատմություն» (2009 թ.) ֆիլմերում։ Վերջերս նա նկարահանվել է «Միստեր Պոպերի պինգվինները» (2011 թ.) և «Անհավանական Բերթ Ուանդերսթոունը» (2013 թ.) ֆիլմերում[6]։
2013 թվականին նա հայտնվեց «Հարված հետույքին 2» ֆիլմում, որպես Գնդապետ։ Վիճաբանության արդյունքում ֆիլմի դուրս գալուց 2 ամիս առաջ նա չեղյալ հայտարարեց իր՝ ֆիլմին աջակցելը։ Նա հանդես էր եկել հայտարարությամբ իր թվիթերյան էջում՝ տեղադրելով նկարներ Սենդի Հուկ տարրական դպրոցից գրելով.
Այժմ մաքուր խղճով, ես չեմ կարող աջակցել այդօրինակ բռնությանը։ - Ջիմ Քերրի |
Քերրին համաձայնեց փոխհատուցել իր դերը, որպես Լլոյդ «Հիմարը և ավելի հիմարը 2» ֆիլմում, որը արտադրվեց 2013 թվականին և ցուցադրվեց 2014 թվականի նոյեմբերին[7][8][9]։