From Wikipedia, the free encyclopedia
Էյս Վենտուրա 2։ Երբ կանչում է բնությունը (անգլ.՝ Ace Ventura: When Nature Calls), ռեժիսոր Ստիվ Օդեկերկի ֆիլմ[13]։ Գլխավոր դերում հանդես է գալիս Ջիմ Քերրին։ Ֆիլմը «Էյս Վենտուրա։ Ընտանի կենդանիների խուզարկուն» (1993) ֆիլմի հաջորդն է։ Առաջին անգամ ցուցադրվել է 1995 թվականի նոյեմբերի 10-ին[14]։
Էյս Վենտուրա 2։ Երբ կանչում է բնությունը անգլ.՝ Ace Ventura: When Nature Calls | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | կինոկատակերգություն[1][2][3] |
Թվական | նոյեմբերի 10, 1995[4] և դեկտեմբերի 14, 1995[5] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Սթիվ Օդեքերք[2][6][7][…] |
Պրոդյուսեր | Գարի Բարբեր |
Սցենարի հեղինակ | Սթիվ Օդեքերք և Ջիմ Քերրի |
Դերակատարներ | Ջիմ Քերրի[1][6][7][…], Իեն ՄակՆիս[6][7][8][…], Սայմոն Քելոու[8][9][10], Մեյնարդ Էզիաշի[9], Բոբ Գանթոն[8][9][10], Սոֆի Օկոնեդո[9], Թոմի Դևիդսոն[9], Բրյուս Սփենս[9], Ադեուալե Ակինուոյե-Ագբաջե[9], Քեն Քիրզինգեր[9] և Լեյֆ Թիլդեն[11] |
Օպերատոր | Դոնալդ Ի. Թորին |
Երաժշտություն | Ռոբերտ Ֆոլք |
Մոնտաժ | Մալքոլմ Քեմփբել |
Պատմվածքի վայր | Աֆրիկա |
Նկարահանման վայր | Հարավային Կարոլինա և Բրիտանական Կոլումբիա |
Կինոընկերություն | Warner Bros. |
Տևողություն | 94 րոպե |
Շահույթ | 212 385 533 $[12] |
Նախորդ | Էյս Վենտուրա։ Ընտանի կենդանիների խուզարկուն |
Հաջորդ | Էյս Վենտուրա կրտսեր |
Խուզարկու Էյս Վենտուրան, ում մարմնավորում է Ջիմ Քերրին, զբաղվում է անհետացած կենդանիների փնտրտուքով, հանգամանքների բերումով հայտնվում է մոնախների մոտ։ Նրան առաջարկում են մեծ գումարներ և նա որոշում է վերադառնալ հին և սիրելի աշխատանքին։
Նրա թիրախն անհետացած սպիտակ չղջիկն է՝ աֆրիկյան ցեղի սրբազան կենդանին, որին պետք է գտնել մինչև առաջնորդի դստեր ամուսնությունը։ Թեև հերոսը վախենում է թռչող կենդանիներից, այնուամենայնիվ ստանձնում է առաջադրանքը և անցնում գործի։
Երբ հետախուզման ժամանակ Էյսի վրա հարձակվում են, նա որոշում է պաշտպանություն գտնել հարակից ցեղախմբի տարածքում։ Էյս Վենտուրայի ձեռքն է ընկնում Վաչուտի անունով որսորդի նետը, որն էլ նրան որոշակի հուշումներ է տալիս կենդանուն որոնելիս։
Մեդիտացիայի ժամանակ Վենտուրան կարողանում է ձեռք գցել հիպնոսացնելու համար նախատեսված վզնոցը։ Էյսն ուղևորվում է իր գործատուի մոտ և հայտնում, որ չղջիկին կոնկրետ նպատակներով են առևանգել։
Էյսին այնուամենայնիվ հաջողվում է հայտնաբերել սրբազան կենդանուն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.