Ջեքի Ռոբինսոն
From Wikipedia, the free encyclopedia
Ջեքի Ռուզվելտ Ռոբինսոն (անգլ.՝ Jack Roosevelt Robinson, առավել հայտնի է որպես Ջեքի Ռոբինսոն, հունվարի 31, 1919(1919-01-31)[1], Cairo, Ջորջիա, ԱՄՆ - հոկտեմբերի 24, 1972(1972-10-24)[1], Սթենֆորդ), ամերիկացի բեյսբոլիստ, Բեյսբոլի բարձրագույն լիգայի առաջին սևամորթ խաղացողը 20-րդ դարում։ 1947 թվականի ապրիլի 15-ին պայմանագիր կնքելով «Բրուքլին Դոջերս» ակումբի հետ՝ Ռոբինսոնն վերջ է դրել այն ժամանակահատվածին, երբ սևամորթ բեյսբոլիստներն ստիպված են եղել հանդես գալ միայն Նեգրական լիգաներում[4]։ 1960-ական թվականների ընթացքում Ռոբինսոնն ակտիվորեն մասնակցել է Քաղաքացիական իրավունքների շարժմանը[5][6]։
Ջեքի Ռոբինսոն | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ամբողջական անուն՝ | անգլ.՝ Jack Roosevelt Robinson |
Բնօրինակ անուն՝ | անգլ.՝ Jackie Robinson |
Ազգություն՝ | աֆրոամերիկացի |
Մասնագիտացում՝ | բեյսբոլիստ, բասկետբոլի մարզիչ, թեթևատլետ, սպա և փոխնախագահ |
Երկիր՝ | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 31, 1919(1919-01-31)[1] |
Ծննդավայր՝ | Cairo, Ջորջիա, ԱՄՆ |
Մահվան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 24, 1972(1972-10-24)[1] (53 տարեկան) |
Մահվան վայր՝ | Սթենֆորդ |
Ակումբ՝ | Los Angeles Dodgers? |
180 սանտիմետր | |
Քաշ՝ | 92,5 կիլոգրամ |
Խաղի վրա իր մշակութային ազդեցությունից բացի Ռոբինսոնն ունեցել է բեյսբոլիստի նշանակալի կարիերան։ ՄԼԲ-ում անցկացրած տասը մրցաշրջանների ընթացքում նա մասնակցել է վեց Համաշխարհային սերիաների, որոնցից մեկում հաղթել է 1955 թվականին «Բրուքլին Դոջերսի» կազմում, 6 անգամ անընդմեջ (1949-1954 թվականներին) ընտրվել է մասնակցելու Բեյսբոլի բարձրագույն լիգայի բոլոր աստղերի խաղին[7], 1947 թվականին դարձել է ՄԼԲ-ի «Տարվա նորեկ» մրցանակի առաջին դափնեկիրը, 1949 թվականին դարձել Բեյսբոլի բարձրագույն լիգայի ամենաարժեքավոր խաղացողը[8]։ 1962 թվականին Ռոբինսոնն ընդգրկվել է բեյսբոլի Փառքի սրահում։ 1997 թվականին Բեյսբոլի բարձրագույն լիգայի ղեկավարությունը նրա համար ամրագրել է 42 համարը լիգայի բոլոր ակումբներում։ Այսպիսով, նա դարձել է առաջին մարզիկը ԱՄՆ-ի հիմնական լիգաներում, որն արժանացել է նման պատվի։ 2007 թվականից ՄԼԲ-ն անցկացնում է ամենամյա «Ջեքի Ռոբինսոնի օրը», երբ լիգայի բոլոր խաղացողները խաղադաշտ են դուրս գալիս 42 համարի մարզաշապիկով։
Խաղային կարիերայի ավարտից հետո Ռոբինսոնը դարձել է ՄԼԲ-ի առաջին սևամորթ հեռուստատեսային վերլուծաբանը և ամերիկյան մեծ կորպորացիայի առաջին սևամորթ փոխնախագահը։ 1960-ականներին նա հիմնադրել է Ազատության ազգային բանկը։ Խաղադաշտում և դրանից դուրս ունեցած ձեռքբերումների համար Ռոբինսոնը հետմահու պարգևատրվել է Ազատության նախագահական մեդալով և Կոնգրեսի ոսկե մեդալով։