![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/76/Jessica_Chastain_TIFF_2013_%25282%2529.jpg/640px-Jessica_Chastain_TIFF_2013_%25282%2529.jpg&w=640&q=50)
Ջեսիկա Չեսթեյն
ամերիկյան դերասանուհի / From Wikipedia, the free encyclopedia
Ջեսիկա Միշել Չեսթեյն (անգլ.՝ Jessica Michelle Chastain, մարտի 24, 1977(1977-03-24), Սակրամենտո, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 24, 1977(1977-03-24) (47 տարեկան) |
Ծննդավայր | Սակրամենտո, ԱՄՆ |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց, Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա[1], Սակրամենտո քաղաքային քոլեջ և El Camino Fundamental High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոպրոդյուսեր |
Ընտրանի | Molly's Game? |
Ամուսին(ներ) | Gian Luca Passi de Preposulo? |
Երեխա(ներ) | Giulietta Passi di Preposulo? |
Պարգևներ և մրցանակներ | |
Չեսթեյնի դերասանական կարիերան սկսվել է Քերոլայն Ստոդարդի դերով 2004 թվականի «Մռայլ ստվերներ» պիլոտային սերիալում, որը փորձ էր հանդիսանում վերաթողարկել 1950-ական թվականների համանուն օճառային օպերան։ Այնուհետև հետևում են էպիզոդիկ դերեր տարբեր հեռուստանախագծերում, որոնց շարքում են «Շտապ օգնություն», «Վերոնիկա մարս» և «Օրենք և կարգ ու կանոն։ Երդվյալների դատարան»։ Կինոյում նա նորամուտել է 2008 թվականին, գլխավոր դեր խաղալով «Ջոլին» անկախ ֆիլմում։ 2011 թվականին թողարկվում են Չեսթեյնի մասնակցությամբ վեց ֆիլմեր, ներառյալ միջազգային ճանաչման արժանացած Թեյթ Թեյլորի «Սպասուհի» և Թերենս Մալիքի «Կենաց ծառըը» ֆիլմերը, որոնք Չեսթեյնին համաշխարհային ճանաչում և բազմաթիվ մրցանակներ ու անվանակարգումներ են բերում, այդ թվում «Օսկար», «Ոսկե Գլոբուս» և BAFTA մրցանակների, «Սպասուհի» ֆիլմում դերակատարման համար։
2012 թվականին թողարկվում են ևս մի քանի ֆիլմեր Չեսթեյնի մասնակցությամբ՝ մուլտֆիլմ «Մադագասկար 3», «Աշխարհի ամենահարբած շրջանը» քրեական ֆիլմը և «Ժամանակի գույնը» դրաման, իսկ տարվա վերջին կայանում է Քեթրին Բիգելոուի «Թիրախ համար մեկ» ֆիլմի պրեմիերան, որպտեղ նա խաղում է ԿՀՎ-ի գործակալ Մայաի գլխավոր դերը։ Այդ դերի համար դերասանուհին արժանանում է «Ոսկե Գլոբուս» մրցանակի և երկրորդ անգամ անվանակարգվում է «Օսկար» մրցանակի։ Չեսթեյնի մասնակցությամբ այլ հայտնի ֆիլմերից են «Մամա» (2013), «Ամենադաժան տարի» և «Ինտերստելար» ֆիլմերը, թողարկված 2014 թվականին։ 2012 թվականին Չեսթեյնը ընդգրկվում է «Time» ամսագրի «Տարվա 100 ամենաազդեցիկ մարդիկ» ամենամյա ցուցակի մեջ[5]։