From Wikipedia, the free encyclopedia
Ջենիֆեր Հոուքինս (դեկտեմբերի 22, 1983[1], Holmesville)[2], ավստրալիացի մոդել և հեռուստահաղորդավար, ավելի շատ հայտնի է որպես «Միսս Տիեզերք 2004»։
Ջենիֆեր Հոուքինս | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 22, 1983[1] (40 տարեկան) |
Ծննդավայր | Holmesville |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | West Wallsend High School? |
Մասնագիտություն | մոդել, գեղեցկության մրցույթի մասնակից և հեռուստահաղորդավարուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | jenniferhawkins.com.au |
Jennifer Hawkins Վիքիպահեստում |
Ջենիֆերը ծնվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Հոլմսվիլ քաղաքում, ներկայումս բնակվում է Սիդնեյում։ Սովորել է Ուոլսենդի միջնակարգ դպրոցում։ Ունի երեք եղբայր և քույր։ Հոուքինսը եղել է «Newcastle Knights»[3] ռեգբիի թիմի և բասկետբոլի հավաքականի չիրլիդերը, աշխատել է նաև որպես մոդել։ Դառնալով «Միսս Տիեզերք Ավստրալիա» և հաղթելով «Միսս Տիեզերք 2004» գեղեցկության մրցույթում՝ ավարտել է մոդելի կարիերան[4]։ Հոուքինսը եղել է նաև հիփ հոփ և բալետ մասնագիտացմամբ պարի խմբակի խորեոգրաֆ[5]։
«Միսս Տիեզերք 2004» գեղեցկության մրցույթում Ավստրալիայի ներկայացուցիչ դառնալուց հետո Հոուքինսը զրուցել է «Միսս Տիեզերք Ավստրալիայի» նախորդ հաղթող Էշլի Թալբոթի հետ՝ նախքան Էկվադոր մեկնելը նրանից սովորելով իսպաներենի հիմունքները[2]։
«Միսս Տիեզերք 2004» գեղեցկության մրցույթն անցկացվել է Կիտոյում 2004 թվականի հունիսի 1-ին։ Եզրափակիչ մրցույթից մեկ շաբաթ առաջ Հոուքինսը զբաղեցրել էր վեցերորդ հորիզոնականը և դարձել մրցույթի ֆավորիտը[6]։ 1993 թվականից ի վեր՝ նա առաջին ավստրալիացին է, որը հասել է մրցույթի եզրափակիչ փուլ։ Դրանից հետո մասնակցել է երեկոյան հագուստներով մրցույթի, որտեղ հագել է անսովոր վինտաժային պղնձե գույնի զգեստ, որը նախագծել էր Բորը։ Զգեստն արժեր 25,000 ավստարալական դոլար[7]։ Լողազգեստով մրցույթից հետո Հոուքինսը հինգ մասնակցի հետ դուրս է եկել եզրափակիչ փուլ և նվաճել «Միսս Տիեզերք» տիտղոսը[5]։ Մյուս հինգ աղջիկները Հյուսիսային Ամերիկայից, Հարավային Ամերիկայից և Կարիբյան երկրներից էին։ Նրանց թվում էին Շանդի Ֆինեսին («Միսս ԱՄՆ», որը դարձավ առաջին վիցեմիս), Ալբա Ռեյեսը՝ Պուերտո Ռիկոյից (2-րդ վիցեմիս), Յանինա Գոնսալեսը (Պարագվայ, 3-րդ վիցեմիս), Դանիել Ջոնսը (Տրինիդադ և Տոբագո, 4-րդ վիցեմիս)[5]։ Հոուքինսն առաջին հաղթողն էր Օվկիանիայից՝ Լորեյն Դաունսից հետո (Նոր Զելանդիա, 1983) և առաջին ավստրալիացին՝ Քերի Էն Ուելսից հետո (1972)։
Հոուքինսը «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում իր թագը ստացել է Ամելյա Վեգանից այն բանից հետո, երբ հաղորդավար Բիլի Բուշը հայտարարել է հաղթողի անունը[8]։ Մրցույթի սեփականատեր Դոնալդ Թրամփը հարցազրույցի ժամանակ Հոուքինսին որակել է որպես «Միսս Տիեզերք մրցույթի՝ բոլոր ժամանակների իր տեսած ամենագեղեցիկ մասնակիցը»[5]։
Հոուքինսն արժանացել է «Mikimoto»-յի կողմից ստեղծված «Միսս Տիեզերք» թագի, որը պատված էր 250 000 դոլար արժողությամբ թանկարժեք քարերով, ինչպես նաև մի շարք մրցանակների։ Հոուքինսը դարձել է «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի թագին արժանացած առաջին շիկահերը նիդերլանդացի Անգելա Վիսերից հետո (1989)։
Ըստ ծրագրի՝ «Միսս Տիեզերք» մրցույթի հաղթողը շուրջ մեկ տարի աշխատում է «Միսս Տիեզերք» կազմակերպությունում։ Ջենիֆեր Հոուքինսը աշխատել է կազմակերպությունում իր գործընկերներ «Միսս Երիտասարդ ԱՄՆ» Շելի Հենիգի և «Միսս ԱՄՆ» Շանդի Ֆինեսի հետ։
«Միսս Տիեզերքում» աշխատելու տարիներին Հոուքինսը մեկնել է Կորեա, Բահամյան Կղզիներ, Բրազիլիա, Չեխիա, Գերմանիա, Հունաստան, Սինգապուր, Ինդոնեզիա, Ռուսաստան, Տրինիդադ և Տոբագո, Կուբա, էկվադոր, Մեքսիկա, Պուերտո Ռիկո, մի քանի ուղևորություն է կատարել դեպի Թաիլանդ և Ավստրալիա։ Տիտղոսը կրելու ընթացքում նա բնակվում էր Նյու Յորքի Ռիվերսայդի բնակարանում, որը ստացել էր «Միսս Տիեզերք» կազմակերպության կողմից։ Այդ ժամանակ նա հայտարարել է, որ ցանկություն ունի աշխատել որպես մոդել և հեռուստահաղորդավար։
«Միսս Տիեզերք 2004» դառնալուց քիչ ժամանակ անց Ավստրալիայի Ուեստֆիլդ Միրանդա առևտրի կենտրոնում նորաձևության ցուցադրության ժամանակ Հոուքինսը հայտնվել է տհաճ իրավիճակում։ Նա սայթաքել է հագուստի փեշի պատճառով և կիսամերկ վիճակում հայտնվել զարմացած ամբոխի առջև։ Հետագայում Հոուքինսը ներողություն է խնդրել ծիծաղելով և ավելացրել, որ «ցանկանում էր ավելի լավ ներքնազգեստ հագնել»։ Այս դեպքը ավստրալիական «Nine Network»-ի կողմից համարվել է «Ավստրալիայի հեռուստատեսությամբ ցուցադրված ամենաանհարմար պահը»[9]։
Հոուքինսը Վիետնամում եղել է «Միսս Տիեզերք 2008» գեղեցկության մրցույթի ժյուրի։
2004 թվականին՝ «Մելբուրնի գավաթի» շրջանում, Հոուքինսը պայմանագիր է կնքել «Seven Network»-ի հետ։ Նա իր առաջին ելույթում եղել է որպես հրավիրված հաղորդավար և «Great Outdoors» ցանցի շրջանակներում, որտեղ նա հանդիսատեսին ներկայացրել է իր շրջագայությունները։ Որպես «Միսս Տիեզերք» թագակրումն ավարտելուց հետո դարձել է շոուի հերթական հաղորդավար՝ արդյունքում ստանալով «Լոգի 2006» մրցանակը՝ որպես ամենահայտնի նոր տաղանդավոր կին։ Այս մրցանակը չեղարկվել է 2009 թվականին՝ բարձր բյուջեի և տնտեսական ճգնաժամի պատճառով։
Հոուքինսը եղել է Ավստրալիայի «Դարձրու քեզ սուպերմոդել» շոուի առաջին ժյուրին։ Շոուն մեկնարկել է 2008 թվականի օգոստոսի 6-ին։
Հոուքինսն Ավստրալիայում մասնակցել է «Պարիր աստղերի հետ» շոուի չորրորդ եթերաշրջանին և եղել է հինգերորդ հայտնի անձը։ 2006 թվականի փետրվարի 15-ին նա մասնակցել է «Պարիր աստղերի հետ» շոուին (ավստրալիական տարբերակ) և շահել 2000 դոլար։
Հոուքինսը նկարագրվում է որպես ավստրալիացի նկարիչ և լուսանկարիչ Գայ Սեբաստիանի մուսա, որը «Սեր վերելակ» սինգլի հիման վրա նկարահանել է երաժշտական տեսահոլովակ։ Հետագայում նա նկարահանել է երրորդ ալբոմը՝ «Ավելի մոտ արևին»։
Հոուքինսը նկարահանվել է Դոնալդ Թրամփի հետ «Աշակերտ» ֆիլմում՝ ունենալով ոչ մեծ դեր։ Նկարահանող անձնակազմի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով նա հրաժարվել է մարմնավորելու Սոֆի Սոլանդրեսին «Վարդագույն հովազ 2» ֆիլմում։ Արդյունքում այդ դերը տրվել է «Միսս Աշխարհ» և Բոլիվուդյան աստղ Այշվարիա Ռային[10]։
Հասարակության կողմից հաջող ընդունելություն ստանալուց հետո Հոուքինսը սկզբում ընդունել է դասընկեր Դանիել Դիբլիի հրավերը, որը 2006 թվականի օգոստոսին նրան հրավիրել է իրեն ուղեկցել ավարտական երեկոյի 12-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը Բատերստ քաղաքում[16]։ Ավելի ուշ նա հրաժարվել է՝ չցանկանալով գրավել մյուս զույգերի ուշադրությունը։ Այնուամենայնիվ, ավելի ուշ համաձայնել է գնալ նրա հետ։
Նախկին ատաղձագործ Ջեյքը, ծանոթանալով Ջենիֆերի հետ «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում նրա հաղթանակից քիչ ժամանակ առաջ, շարունակել է նրա հետ հարաբերությունները Հոուքինսի՝ Նյու Յորքում անցկացրած մեկ տարի անց Ավստրալիա վերադառնալուց հետո[17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.