![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/47/James_Webb_Space_Telescope_2009_top.jpg/640px-James_Webb_Space_Telescope_2009_top.jpg&w=640&q=50)
Ջեյմս Ուեբ (աստղադիտակ)
From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակ (անգլ.՝ James Webb Space Telescope, JWST ) ուղեծրային ինֆրակարմիր աստղադիտարան է։ Այն մարդու կողմից արձակված ամենամեծ տիեզերական աստղադիտակն է ամենամեծ հայելիով ( հատվածավոր հայելիու ընդհանուր տրամագիծը 6,5 մետր է, սակայն ամենամեծ մոնոլիտ հայելինՀերշելի աստղադիտակինն է՝ 3,5 մետր )[1][2][3][4][5][6][7] ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/47/James_Webb_Space_Telescope_2009_top.jpg/640px-James_Webb_Space_Telescope_2009_top.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6f/James_Webb_Space_Telescope_2009_bottom.jpg/640px-James_Webb_Space_Telescope_2009_bottom.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/09/JWST-at-L2-Lagragian-Point.jpg/640px-JWST-at-L2-Lagragian-Point.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1a/Deepfieldscomparison.jpg/640px-Deepfieldscomparison.jpg)
Ի սկզբանե այն կոչվում էր Նոր սերնդի տիեզերական աստղադիտակ (անգլ.՝ Next-generation space telescope, NGST ): 2002 թվականին այն վերանվանվեց ի պատիվ ՆԱՍԱ -ի երկրորդ ղեկավար Ջեյմս Ուեբի (1906-1992), ով ղեկավարել է գործակալությունը 1961-1968 թվականներին՝ Ապոլոն ծրագրի իրականացման ժամանակ։
Որոշվել է աստղադիտակի հայելին ոչ թե ամբողջական պատրաստել, այլ բաղկացած ծալովի հատվածներից, որոնք կբացվեն ուղեծրում, քանի որ առաջնային հայելու տրամագիծը թույլ չէր տա այն տեղադրել Ariane-5 կրող հրթիռում։ Ջեյմս Ուեբ աստղադիտակի առաջնային հայելին հատվածավորված է և բաղկացած է 18 վեցանկյուն հատվածներից՝ պատրաստված ոսկեպատ բերիլիումից, յուրաքանչյուր հատվածի չափը 1,32 մետր է, որոնք միասին միավորված են մեկ հայելու մեջ՝ ընդհանուր 6,5 մետր տրամագծով [8]։ Սա աստղադիտակին տալիս 5,6 անգամ ավելի մեծ լույսի հավաքման տարածք՝ 25,37մ² հավաքման մակերեսով, քան Հաբլ աստղադիտակի 2,4 մ տրամագծով հայելին՝ 4,52մ²։ Ի տարբերություն Հաբլի, որը դիտում է մոտ ուլտրամանուշակագույն, տեսանելի և մոտ ինֆրակարմիր (0,1-1,0 մկմ ) սպեկտրներում, Ջեյմս Ուեբ աստղադիտակը դիտում է ավելի ցածր հաճախականության միջակայքում՝ երկարալիք տեսանելի լույսից (կարմիր) մինչև միջին ինֆրակարմիր ( 0,6-28,3 մկմ)։ Սա թույլ է տալիս նրան դիտարկել տիեզերքի ամենահեռավոր օբյեկտները, բարձր կարմիր շեղումով օբյեկտները (տիեզերքի առաջին գալակտիկաներն ու աստղերը), որոնք չափազանց հին են, թույլ և հեռու են Հաբլ աստղադիտակի համար[9][10]։ Աստղադիտակը պաշտպանված է 5-շերտ ջերմային վահանով, որը թույլ է տալիս պահպանել հայելու և գործիքների ջերմաստիճանը 50 K ( −223 °C )-ից ցածր , որպեսզի աստղադիտակը կարողանա աշխատել ինֆրակարմիր տիրույթում և դիտել թույլ ինֆրակարմիր ազդանշաններն առանց որևէ այլ ջերմային աղբյուրների միջամտության։ Հետևաբար, աստղադիտակը տեղադրված է Արև-Երկիր համակարգի Լանգրանժի Լ 2 կետում՝ լուսապսակ-ուղեծրի վրա, Երկրից 1,5 մլն կմ հեռավորության վրա, որտեղ նրա օդապարիկի տեսքով է և թենիսի կորտի չափով 5-շերտ ջերմային պաշտպանությունը պաշտպանում է այն Արեգակի, Երկրի և Լուսնի տաքացումից միաժամանակ[11][12] ։ Տիեզերքում աստղադիտակի տեղադրումը հնարավորություն է տալիս գրանցել էլեկտրամագնիսական ճառագայթումը այն տիրույթներում, որտեղ երկրագնդի մթնոլորտը անթափանց է. հիմնականում ինֆրակարմիր տիրույթում։ Մթնոլորտի ազդեցության բացակայության պատճառով աստղադիտակի լուծող ուժը 7-10 անգամ ավելի մեծ է, քան Երկրի վրա տեղակայված նմանատիպ աստղադիտակինը։
Այս ծրագիրը 17 երկրների միջազգային համագործակցության արդյունք է ՝ NASA-ի գլխավորությամբ, եվրոպական և կանադական տիեզերական գործակալությունների զգալի ներդրումներով։
Նախագծի գնահատված արժեքը 10 միլիարդ դոլար է (այն կաճի աստղադիտակի գործարկման և աշխատանքի հետ միասին), այդ գումարից ՆԱՍԱ-ի ներդրումը գնահատվում է մոտ 8,8 միլիարդ դոլար, Եվրոպական տիեզերական գործակալության ներդրումը կազմում է 850 միլիոն դոլար՝ ներառյալ արձակումը, Կանադայի տիեզերական գործակալության ներդրումը կազմում է $165 միլիոն[13]։
2021 թվականի դեկտեմբերի 25-ին աստղադիտակը հաջողությամբ արձակվեց Կուրուից՝ օգտագործելով Ariane-5 հրթիռը[14] ։ Առաջին գիտական ուսումնասիրությունները սկսվել են 2022 թվականի ամռանը։ Աստղադիտակի կյանքի տևողությունը հիմնականում սահմանափակվում է L 2 կետի շուրջ մանևրելու վառելիքի քանակով։ Աստղադիտակի աշխատանքի ժամանակի նախնական հաշվարկը 5-10 տարի էր, սակայն գործարկման ժամանակ հնարավոր եղավ կատարել չափազանց հաջող մանևր, և վառելիքի ներկայիս պաշարով այն կարող է ուղեծրում մնալ 20 տարի, բայց դրա ոչ բոլոր սարքերը կարող են այդքան երկար աշխատել[15]
2022 թվականի հունվարի 9-ին աստղադիտակը հաջողությամբ տեղակայեց իր բոլոր համակարգերը և անցավ լիարժեք գործող վիճակի, իսկ 2022 թվականի հունվարի 24-ին այն հաջողությամբ մտավ հալո-ուղեծիր Արև-Երկիր համակարգի Լ 2 կետում, Երկրից 1,5 միլիոն կմ հեռավորության վրա[16] ։ Աստղադիտակի սառեցումը մինչև աշխատանքային ջերմաստիճանը տևեց մի քանի շաբաթ, և այնուհետև սկսվեցին վերջնական ստուգաչափման ընթացակարգերը, որոնք էլ տևեցին մոտ 5 ամիս[17][18][19]։