From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Բենսոն Իրվին (անգլ.՝ James Benson Irwin, մարտի 17, 1930[1][2][3], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] - օգոստոսի 8, 1991[2][3], Glenwood Springs, Կոլորադո, ԱՄՆ[4]), ամերիկացի փորձարկու-օդաչու, ինժեներ, տիեզերագնաց։ Մասնակցել է «Ապոլլոն-15» տիեզերանավի լուսնային թռիչքին. դառնալով Լուսնի վրա ոտք դնող ութերորդ մարդը։
Ջեյմս Իրվին անգլ.՝ James Benson Irwin | |
---|---|
Ծնվել է | մարտի 17, 1930[1][2][3] |
Ծննդավայր | Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] |
Մահացել է | օգոստոսի 8, 1991[2][3] (61 տարեկան) |
Մահվան վայր | Glenwood Springs, Կոլորադո, ԱՄՆ[4] |
Գերեզման | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Միչիգանի համալսարան, ԱՄՆ Օդային ուժի փորձարկման օդաչուական դպրոց, ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիա և Արևելյան ավագ դպրոց |
Մասնագիտություն | սպա, տիեզերագնաց, օդաչու և flight engineer |
Աշխատավայր | ՆԱՍԱ |
Պարգևներ և մրցանակներ | |
James Irwin Վիքիպահեստում |
Դեյվիդ Սքոթթի հետ Լուսնի մակերեսի վրա աշխատել է 18 ժամ 33 րոպե՝ կատարելով գիտական հետազոտություններ ու փորձեր (այդ թվում Գալիլեյան փորձը)։ Իրվինը առաջին մարդն էր, որ Լուսնի վրա շրջել է Լուսնագնաց մեքենայով։ Գիտության համար կարևոր դեր է կատարել նրա գտած այսպես կոչված «Ծննդոց քարաբեկորը», որը գիտնականների հաշվարկով ունի 4 միլիարդ տարվա հնություն։
Վերադարձից կարճ ժամանակ անց Իրվինը հայտարարել է իրեն վերածնված քրիստոնյա։ Հիմնել է միսիոներական կազմակերպություն՝ «Բարձր Թռիչք հիմնադրամ» անվամբ։ 1973 թվականից վեց անգամ բարձրացել է Արարատ լեռը։ Իրվինը հույս ուներ գտնել Նոյան տապանը որպես Աստծո գոյության վերջնական ապացույց։
Մահացել է 1991 թվականին՝ սրտի կաթվածից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.