From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Ալգար (անգլ.՝ James Algar, հունիսի 11, 1912[1][2], Մոդեստո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] - փետրվարի 26, 1998[1][3][2][…], Քարմել բայ Սի, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և մուլտիպլիկատոր, որն աշխատել է Ուոլթ Դիսնեյում։ Վայրի բնության մասին նրա ռեժիսորական աշխատանքները արժանացել են 8 «Օսկար» մրցանակի։ 1998 թվականին ստացել է «Disney Legends Award» մրցանակը։
Ջեյմս Ալգար անգլ.՝ James Algar | |
---|---|
Ծնվել է | հունիսի 11, 1912[1][2] |
Ծննդավայր | Մոդեստո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Մահացել է | փետրվարի 26, 1998[1][3][2][…] (85 տարեկան) |
Մահվան վայր | Քարմել բայ Սի, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սթենֆորդի համալսարան[2] և Modesto High School? |
Մասնագիտություն | սցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, մուլտիպլիկատոր, ռեժիսոր և պրոդյուսեր |
Աշխատավայր | The Walt Disney Studios[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
James Algar Վիքիպահեստում |
Ալգարը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Մոդեստո քաղաքում, սովորել է Սթենֆորդի համալսարանում, եղել է ուսանողական հումորային ամսագրի խմբագիր։ Ջիմը ամսագրի համար նկարազարդումներով անելով՝ հետաքրքրվել է անիմացիայով, 1934 թվականին լրագրողի դիպլոմը ստանալուց հետո աշխատանքի է անցել Ուոլթ Դիսնեյ ստուդիայում։ Որպես մուլտիպլիկատոր աշխատել է «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմի վրա։
Ալգարը մուլտիպլիկատորի աշխատանքից անցում է կատարել ռեժիսուրային, ստեղծել է «Կախարդի աշակերտը», որը դարձել է «Ֆանտազիա» դասական մուլտիպլիկացիոն ֆիլմի էպիզոդը, որը պատմում է Միկի Մաուսի արկածների մասին։ Ջիմը նաև աշխատել է «Բեմբի» մուլտֆիլմի էպիզոդների վրա, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ВВС-ի համար նկարահանել է «Ուժի միջոցով հաղթանակ օդում» վավերագրական ֆիլմը։
Պատերազմից հետո Ուոլթ Դիսնեյը սկսել է ֆիլմեր նկարահանել վայրի բնության մասին, և ստուդիայի այս ժանրում գլխավոր ռեժիսորը դարձել է Ջիմ Ալգարը, որը ստուդիային 8 «Օսկար» մրցանակ է բերել։ Նրա ֆիլմերից մեկն է դարձել «Սպիտակ պարապուտը», լայնորեն հայտնի է որպես զանգվածային արտագաղթի ժամանակ լեմմինգների ինքնասպանության առասպելի ֆաբրիկացիա։ Արտագաղթի և ինքնասպանության ողջ տեսարանն ամբողջությամբ բեմադրված է։
1960-ականներին Ալգարը աշխատել է «Դիսնեյի զարմանալի աշխարհը» հեռուստասերիալի վրա։ Ջիմը նախագծել է նաև պարոն «Պարոն Լինքոլնի մեծագույն պահերը» ատրակցիոնը 1964 թվականի համաշխարհային ցուցահանդեսի համար և մասնակցել է Դիսնեյլենդի ստեղծմանը։
43 տարի աշխատելով Ուոլթ Դիսնեյի ստուդիայում՝ Ալգարը թոշակի է անցել 1977 թվականի հոկտեմբերի 31-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.