Ջարաշ
From Wikipedia, the free encyclopedia
Ջարաշ կամ Ջերաշ (հնագույն ժամանակներում՝ Գերասա կամ Ոսկեգետի Անտիոք, (արաբերեն՝ جرش, հին հունարեն՝ Γέρασα)՝ քաղաք Հորդանանի Թագավորության հյուսիսում՝ մայրաքաղաք Ամմանից 45 կիլոմետր դեպի հյուսիս, Յաբոք գետի ափին, ծովի մակերևույթից 527 մետր բարձրության վրա[1]։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | ||
---|---|---|
Ջարաշ | ||
Երկիր | Հորդանան | |
Համայնք | Ջարաշի մարզ | |
Մակերես | 410 կմ² | |
ԲԾՄ | 600±1 մետր | |
Բնակչություն | 50 745 մարդ (2015) | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Պաշտոնական կայք | jerash.gov.jo | |
| ||
Փակել
Գերասան համարվել է հունա-հռոմա-բյուզանդական կարևորագույն քաղաքներից մեկը Միջին Արևելքում, ընդգրկված է եղել Դեկապոլիսի (10 քաղաքների) մեջ։ Ներկայումս այստեղ մեծ ծավալի հնագիտական աշխատանքներ են կատարվում, որոնց ընթացքը դժվարանում է այն պատճառով, որ հին քաղաքի շինությունների զգալի մասը գտնվում է ներկայիս Ջարաշի կառույցների տակ։