Ջանջակոմո Ֆելտրինելի
From Wikipedia, the free encyclopedia
Ջանջակոմո Ֆելտրինելի (իտալ.՝ Giangiacomo Feltrinelli, Իտալերեն: [dʒanˈdʒaːkomo feltriˈnɛlli], հունիսի 19, 1926(1926-06-19)[1][2][3], Միլան, Իտալիայի թագավորություն - մարտի 14, 1972(1972-03-14)[1][2][3], Segrate, Միլան, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ազդեցիկ հրատարակիչ և գործարար, հատկապես Երկրորդ Համաշխարհային պատերազմին հաջորդող տարիներին։ Հիմնել է միջազգային աշխատանքի և սոցիալիստական շարժման պատմությանը վերաբերող փաստաթղթերի հսկայածավալ գրադարան։ 1960-1980 թվականներին, իտալական քաղաքական մեծ խռովության տարիներին, Ֆելտրինելին հանդես եկավ որպես ռազմատենչ, ձախ ակտիվիստ։ Թերևս Ֆելտրինելին ամենից ավելի հայտնի դարձավ, երբ որոշեց թարգմանել և Արևմուտքում հրատարակել ռուս գրող Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» վեպի ձեռագիրը, այն բանից հետո, երբ ձեռագիրը գաղտնիաբար դուրս էր բերվել Խորհրդային Միության սահմաններից։ Ֆելտրինելին մահացել է բռնի մահով՝ առեղծվածային հանգամանքներում։
Ջանջակոմո Ֆելտրինելի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 19, 1926(1926-06-19)[1][2][3] |
Ծննդավայր | Միլան, Իտալիայի թագավորություն |
Մահացել է | մարտի 14, 1972(1972-03-14)[1][2][3] (45 տարեկան) |
Մահվան վայր | Segrate, Միլան, Լոմբարդիա, Իտալիա |
Գերեզման | Միլանի մոնումենտալ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | խմբագիր, գործարար, հրատարակիչ և քաղաքական գործիչ |
Ամուսին | Inge Feltrinelli? |
Ծնողներ | հայր՝ Carlo Feltrinelli? |
Զբաղեցրած պաշտոններ | director? |
Կուսակցություն | Իտալիայի սոցիալիստական կուսակցություն և Իտալական կոմունիստական կուսակցություն |
Երեխաներ | Carlo Feltrinelli? |
![]() |