Դոկտոր Ժիվագո
From Wikipedia, the free encyclopedia
«Դոկտոր Ժիվագո» (ռուս.՝ Доктор Живаго), Բորիս Պաստեռնակի վեպը, որ գրվել է 10 տարվա ընթացքում՝ 1945-1955 թվականներին, և համարվում է Պաստեռնակ արձակագրի տաղանդի բարձրակետը։ Վեպն ուղեկցվում է գլխավոր հերոսի՝ Յուրի Անդրեևիչ Ժիվագոյի բանաստեղծություններով։ Վեպը կրում է գլխավոր հերոսի անունը, որը բժիշկ էր և բանաստեղծ։ Վեպի գործողություններն ընդգրկում են 1905 թվականի ռուսական հեղափոխությունից մինչև Հայրենական մեծ պատերազմն ընկած ժամանակաշրջանը։
Դոկտոր Ժիվագո ռուս.՝ Доктор Живаго | |
---|---|
Հեղինակ | Բորիս Պաստեռնակ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմական գեղարվեստական գրականություն |
Թեմա | Հոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխություն |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1945-1955 |
Երկիր | ԽՍՀՄ |
Հրատարակիչ | Ֆելտրինելլի[1] և Pantheon Books |
Հրատարակման տարեթիվ | Նոյեմբերի 23, 1957 |
OCLC | 22707986 |
Վիքիքաղվածք | Դոկտոր Ժիվագո |
Doctor Zhivago (book) Վիքիպահեստում |
Ստեղծելով ռուսական մտավորականության կյանքի լայնակտավ պատկերը դարասկզբից մինչև Հայրենական մեծ պատերազմ՝ հեղինակը գրքում անդրադառնում է կյանքի և մահվան խնդիրներին, ռուսական պատմության հարցերին, մտավորականությանը և հեղափոխությանը, քրիստոնեությանը, հրեականությանը։
Գիրքը բացասաբար է ընդունվել խորհրդային պաշտոնական գրական միջավայրում և արգելվել է հեղինակի՝ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության և երկրի հետագա կյանքի հանդեպ ունեցած ոչ միանշանակ վերաբերմունքի պատճառով։ Իտալացի հրատարակիչ և գործարար Ջանջակոմո Ֆելտրինելիի դրդմամբ վեպի ձեռագիրը գաղտնիաբար տարվում է Միլան, թարգմանվում և հրատարակվում 1957 թվականին։ Հաջորդ տարի` 1958 թվականին, Պաստեռնակին շնորհվում է Գրականության Նոբելյան մրցանակ, իրադարձություն, որը շփոթեցնում և զայրացնում է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության վերնախավին[2]։