![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1c/Quran_%252817th_century%2529_%2528Tunisia%2529_-_Coran_%252817%25C3%25A8me_si%25C3%25A8cle%2529_%2528Tunisie%2529_-_%2528%25D8%25A7%25D9%2584%25D9%2582%25D8%25B1%25D8%25A2%25D9%2586_%25D8%25A7%25D9%2584%25D9%2583%25D8%25B1%25D9%258A%25D9%2585_%2528%25D8%25A7%25D9%2584%25D9%2582%25D8%25B1%25D9%2586_%25D9%25A1%25D9%25A7%2529_%2528%25D8%25AA%25D9%2588%25D9%2586%25D8%25B3_-_Tunisia_photo1.jpg/640px-Quran_%252817th_century%2529_%2528Tunisia%2529_-_Coran_%252817%25C3%25A8me_si%25C3%25A8cle%2529_%2528Tunisie%2529_-_%2528%25D8%25A7%25D9%2584%25D9%2582%25D8%25B1%25D8%25A2%25D9%2586_%25D8%25A7%25D9%2584%25D9%2583%25D8%25B1%25D9%258A%25D9%2585_%2528%25D8%25A7%25D9%2584%25D9%2582%25D8%25B1%25D9%2586_%25D9%25A1%25D9%25A7%2529_%2528%25D8%25AA%25D9%2588%25D9%2586%25D8%25B3_-_Tunisia_photo1.jpg&w=640&q=50)
Ջաննաթ
From Wikipedia, the free encyclopedia
Ջաննաթ (արաբ. جنّة — այգիներ) ըստ իսլամի` դրախտի այգի, որտեղ Դատաստանի օրվանից հետո մշտական բնակություն են հաստատելու բարեպաշտ հավատացյալները։ Դրախտի սահմանման համար օգտագործվում են նաև մի շարք այլ անվանումներ, ինչպես օրինակ` Ֆիրդուս։ Մուսուլման հավատացյալների համար ամենամեծ երջանկությունը և նրա երազանքների բարձրակետը Ալլահի բարեգթությանն արժանանալն է։ Մուսուլմանը ողջ կյանքում պետք է հետևի Ալլահի սահմանած ու նրա մարգարեի ցույց տված ճշմարիտ ուղուն։ Իսկ որպես վարձատրություն, բարեպաշտ ու արդարամիտ հավատացյալը հանդերձյալ կյանքում կգնա դրախտ, որն Ալլահը նախապես պատրաստել է իր ծառաների համար։ Ղուրանի Թոբե սուրայի 89-րդ այաթում ասված է.
![]() |
Նրանք պիտի հավիտենապես բնակվեն Աստծո պատրաստած երանության պարտեզների մեջ, որտեղ տիրում է գերագույն երջանկությունը։ | ![]() |
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ղուրանի[1] համաձայն` ամենաաղքատ մարդը դրախտում ունենալու է 10 անգամ ավելին, քան այս աշխարհի ամենահարուստ մարդը։ Ինչպես ասվում է հադիսներում, Մուհամմադ մարգարեն ասել է <Դրախտ կարելի է գնալ միայն Ալլահի ողորմածության շնորհիվ։ Սակայն Ալլահի ողորմածությունը հնարավոր է ստանալ միայն նրան ու իր մարգարեին հետևելով>:
Ղուրանի Մոհամմադ սուրահում նկարագրվում է դրախտը, դրա մակարդակներն ու յուրահատկությունները։ Յուրաքանչյուր բարեպաշտ մուսուլման, ով արդարամիտ է ու բարի գործեր է անում, դրախտում ապրելու է համապատասխան մակարդակում։ Իսկ ամենաբարձր և լավագույն մակարդակը համարվում է ալ-Ֆիրդուսը։ Յուրաքանչյուր մուսուլման պետք է Ալլահին խնդրի, հանդերձյալ կյանքում բնակվել դրախտի հենց այս մակարդակում։
Բարեպաշտների համար դրախտում կա սնունդ, խմիչք, հաճելի եղանակ, հանգստություն, շքեղ հագուստ, մշտապես երիտասարդ դրախտային կույսեր կամ հենց իրենց կանայք։ Սակայն դրախտային հաճույքների բարձրակետը լինելու է Ալլահին տեսնելը։ Բարեպաշտ հավատացյալները դրախտ մուտք գործելիս լինելու են 33 տարեկան։ Դրախտում գոյություն է ունենալու ամուսնական կյանք, սակայն որոշ կրոնագետների կարծիքով, երեխաներ չեն ծնվելու։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1c/Quran_%2817th_century%29_%28Tunisia%29_-_Coran_%2817%C3%A8me_si%C3%A8cle%29_%28Tunisie%29_-_%28%D8%A7%D9%84%D9%82%D8%B1%D8%A2%D9%86_%D8%A7%D9%84%D9%83%D8%B1%D9%8A%D9%85_%28%D8%A7%D9%84%D9%82%D8%B1%D9%86_%D9%A1%D9%A7%29_%28%D8%AA%D9%88%D9%86%D8%B3_-_Tunisia_photo1.jpg/640px-Quran_%2817th_century%29_%28Tunisia%29_-_Coran_%2817%C3%A8me_si%C3%A8cle%29_%28Tunisie%29_-_%28%D8%A7%D9%84%D9%82%D8%B1%D8%A2%D9%86_%D8%A7%D9%84%D9%83%D8%B1%D9%8A%D9%85_%28%D8%A7%D9%84%D9%82%D8%B1%D9%86_%D9%A1%D9%A7%29_%28%D8%AA%D9%88%D9%86%D8%B3_-_Tunisia_photo1.jpg)