Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
«Պրոմեթևս» (անգլ.՝ Prometheus), գիտաֆանտաստիկ ֆիլմի ռեժիսորը Ռիդլի Սքոթն է։ Ի սկզբանե ֆիլմի հիմքը պետք է հանդիսանար 1979 թվականին գրված «Օտարը» ստեղծագործությունը, սակայն հետո ֆիլմը բովանդակային փոփոխություններ է կրել, ուստի «Օտարը» չէր կարող համարվել հիմք, չնայած ֆիլմի իրադարձությունները ծավալվում են բոլոր նույն աստղային համակարգում` ζ ցանց[8]։ Ֆիլմի սկզբնական սցենարը գրել է Ջոն Սփեյթսը, նրա գրած պատմությունը պահանջում էր ահռելի բյուջե՝ 250 միլիոն դոլլար, իսկ ստուդիան նման ռիսկի չէր գնա չէր՝ իր բյուջեից առանձնացնել այդչափ գումար R վարկանշով ֆիլմի համար, այդ իսկ պատճառով Ռիդլի Սքոթը որոշեց հեռանալ «Օտարի» թեմատիկայից և շուտով սցենարը փոխանցեց «Ողջ մնալ» ֆիլմի սցենարիստ Դեյմոն Լինդելոֆին, ով արմատապես փոխելով սցենարը, գրեց ավելի համեստ բյուջեով սցենար (այդ թվում նաև մաքրելով մի շարք մասշտաբային դրվագներ Սփեյսի «Օտարից») և ավելացրեց կրոնական մոտիվներ[9]։
Դեկորացիաների ստեղծմանը իր անմիջական մասնակցությունն է ունեցել Հանց Ռուդոլֆ Գիգերը։ Բնօրինակ սաունդթրեք «Judge and Jury» ձայնագրել է ամերիկյան Audiomachine նվագախումբը՝ կոմպոզիտոր Մաքս Ռիխտեր ղեկավարությամբ։ Նկարահանումները սկսվել են Տորոնտոյում 2011 թվականի մարտ ամսին, քիչ ուշ Սքոթը նկարահանող խմբին տեղափոխեց Լոնդոն։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել նաև Մարոկկոյում, Շոտլանդիայում, և Իսլանդիայում։ Ֆիլմի պրեմիերան 2012 թվականի մարտի 30-ին տեղի է ունեցել Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեյցարիայում և Ռուսաստանում, ՄԵծ Բրիտանիայում պրեմիերան եղավ հունիսի 1-ին, ԱՄՆ-ում՝ հունիսի 8-ին, իսկ Գերմանիայում՝ հաջորդ օրը՝ օգոստոսի 9-ին։
Ֆիլմի սկզբում որևէ մոլորակում Ստեղծողներ անվանում ունեցող այլմոլորակային ռասայի ներկայացուցիչներից մեկը, կանգնած լինելով ջրվեժի ամենավերևում, խմում է անհայտ ծագման սև գույնի հեղուկ, որը հասնում է նրա մարմնի բոլոր հատվածներ, ընդհուպ մինչև ԴՆԹի մոլեկուլներ։ Ծիսականորեն իրեն զոհաբերելով և նախքան վերջնականապես մեռնել Ստեղծողը նետվում է ջուրը, որտեղ մոլեկուլները վերստեղծում են նոր ԴՆԹ, կազմում են առաջին կենդանի բջիջները և դրանով իսկ տալով սկիզբը նոր կյանքի մոլորակի վրա։ 2089 թվականին հնէաբանները Էլիզաբեթ Շոուն և Չարլի Հոլլոուեյը հետազոտելով շոտլանդական Սկայ կղզին քարանձավում գտնում են ավելի քան 35 հազար տարեկան ժայռապատկերներ։ Պիկտոգրամաներում պատկերված են մարդիկ, ովքեր երկրպագում են բարձրահասակ մարդակերպ էակների։ 4 տարի հետո՝ 2093 թվականի դեկտեմբերին «Պրոմեթևս» գիտահետազոտական անձնակազմը երկամյա թռիչքից հետո Էլիզաբեթ Շոուի և Չարլի Հոլլոուեյի հետ մոտենում է մոլորակի բնական արբանյակներից մեկին ՝ LV-223-ին։ Գտնվելով նավի վրա Դեյվիդը ուսումնասիրում է հնագույն լեզուները, դիտում է իր սիրելի ֆիլմը՝ միևնույն ժամանակ հետևելով իր գործընկերների քնին։ Երբ ողջ անձնակազմը արթնանում է, արշավախմբի ղեկավար Մերիդիտ Վիկկերս ցույց է տալսի այն ձայնագրությունը, որում «Վեյլանդ Ինդասթրի» ընկերության արդեն մահացած ղեկավար Պիտեր Վեյլանդը բացահայտում է արշավախմբի նպատակը՝ ամբողջ երկրագնդում գտել են նման այլ պատկերներ, որոնք ապացուցում է, որ այլմոլորակայինները այցելել են երկրային հին քաղաքակրթությանը և Վեյլանդը որոշեց ուղարկել տիեզերական արշավախումբ, որպեսզի հանդիպեն նախնիներին։ Շոուն և Հոլլուեյը ելույթ ունենալով հետո, ցույց տվեցին, որ այս բոլոր հին պատկերներում պատկերված է միանման համաստեղություն, որը նրանք հստակեցրել են ինչպես «Ձետա Ռետիկուլին»։ «Պրոմեթևս» նստում է LV-223-ի վրա, որտեղ անձնակազմը հայտնաբերում է մի շարք հին կառույցների արհեստական ծագումը։Նրանցից մեկն է ուղարկվում գիտնականների մի խումբ, որը ներսում հայտնաբերում է տարբեր տեխնիկական սարքեր և մարդակերպ էակների մնացորդներ։ Երկրաբան Ֆայֆիլդը բաց է թողնում ռոբոտ-սկաներին, որպեսզի կազմի տարածքի եռաչափ քարտեզը։ Դեյվիդը հայտնաբերում է ակտիվ հոլոգրամա, որը ցույց է տալիս, թե ինչպես են մարդակերպ այլմոլորակայինները փախուստի դիմելով փրկվում են ինչ որ վտանգից։ Ֆայֆիլդը և երկրաբան Միլբյորնը վախենում են հանդիպել նրան, ինչը ստիպել է այլմոլորակայիններին փախչել և հեռանում են հետ «Պրոմեթևս»։ Այն գիտնականներնը, որոնք մնացել էին գտնում են այլմոլորակայինի գլխատված մարմին։ Փորձաքննությունը ցույց է տալիս, որ էակը մահացել է մոտ 2000 տարի առաջ։ Հետագա հետազոտություններից ելնելով գիտնականները հայտնաբերում են գլանաձև առարկաներով լի տարածք։ Դեյվիդը հայտնաբերում է, որ առարակները առանձնացրել են օրգանական ծագման սև հեղուկ։ Անսպասելիորեն սկսվում է փոշոտ փոթորիկ և գիտնականները անհապաղ վերադառնում են «Պրոմեթևս»՝ իրենց հետ տանելով այլմոլորակայինի գլուխը։ Դեյվիդը բոլորից գաղտնի վերցնում է տարաներից մեկը։Նավի վրա պարզվում է, որ Ֆայֆիլդն ու Միլբյորնը մոլորվել և մնացել են հին շինության մեջ, և որոշում են նրանց վերցնել այն ժամանակ, երբ կվերջանա փոթորիկը (նրանց հետ կապվել չէր լինում փոթորկի պատճառով)։ Շուն և բժիկ Ֆորդը սկսում են հետազոտել իրենց հետ բերված մնացորդները և պարզվում է, որ ոչ թե գանգ է, այլ գլխարկ, որը թաքցնում է գլուխը, որը նման է մարդկային գլխի։ Բացի դրանից արարածի ԴՆԹ-ն նույնպես նման է մարդկայինի։ Գլուխը հետազոտելուց հետո, գիտնականները բացահայտում են, որ Ստեղծողի մաշկը պատված է բշտիկներով, որոնք նման են նոր բջիջների գործընթացի վերափոխման։ Որպեսզի իմանան, թե ինչ է դա իրականում, նրանք էլեկտրաշոկի են տալիս գլխին՝ նրան վերակենդանացնելու համար, որից հետո գլխում սկսում են առաջանալ անհայտ կենսաբանական գործընթացները և նա պայթում է։ Դեյվիդը գաղտնի բացում է սև հեղուկով լի անոթը և մի կաթիլ լցնում է Հոլլոուեյի խմիչքի մեջ, որից հետո գնում է Շոուի մոտ։ Նրանք խոսում են Ստեղծողների մասին, որից հետո սեքսով են զբաղվում։ Դրան զուգահեռ Ֆայֆիլդը և Միլբյորնը գտնում են Ստեղծողների մումացված մարմիններով լի միջանցք, նրանք բոլորը նույնպես մահացել են գլխի պայթյունից։ Ֆայֆիլդի կողմից բաց թողած շարժական սկաներները աստիճանաբար սկսեցին վերարտադրել շենքերի կառուցվածքը, որի մի մասը պարզվում է այլմոլորակային տիեզերանավ է։ Հետազոտելով նրա հոլոգրաֆիկ պատճեն, կապիտան Ջեքը նկատեց, որ մոտակայքում գտնվող շինություններից ազդանշաններ է գալիս, ապահովելով ինչ որ օրգանական նյութի ներկայություն։ Նրան հաջողվում է կապվել Ֆայֆիլդի և Միլբյորնի հետ, վերջիններս այս ամենից հետո հետ գնում են հակառակ ուղղությամբ և հայտնվում են անոթներով լի մի սրահում։ Անոթներից հեղուկն արդեն արտահոսել էր և դրանց մեջ սարդեր էին ընկել՝ մուտացվելով ինչ որ արարածների։ Դրանցից մեկը հարձակվում է Միլբյորնի վրա և կոտրում է նրա ձեռքը։ Փորձելով ազատել կոլեգային՝ Ֆայֆիլդը կտրում է այդ արարածի գլուխը, որից հետո կտրված հատվածից սկսում է հեղուկ ցայտել։ Հեղուկը լցվում է Ֆայֆիլդի գլխարկի վրա և քայքայում է այն, նա ընկնում է մութ հեղուկով փոսի մեջ, իսկ արարածի մոտ աճում է նոր գլուխխ և այն ներթափանցում է Միլբյորնի օրգանիզմ։ Հոլլուեյը առավոտյան նայելով հայելու մեջ՝ նկատում է «անհայտ վարակի» ախտանիշներ։
Երբ փոթորիկը հանդարտվում է, արշավախումբը ուղևորվում է անհետացած կոլեգաների հետևից։ Դեյվիդը առանձնանում է խմբից և գտնում է այլմոլորակայինների տիեզերանավի կառավարման կետը, որտեղ հոլոգրաման բացահայտում է, որ այլմոլորակայինները պատրաստվում էին ուղևորվել Երկիր մոլորակ, որտեղ էլ ուզում էին հասցնել այն անոթները։ Նույն ժամանակում, արշավախումբը գտնում է Միլբյորնի դիակը։ Հանկարծ Հոլլուեյը իրեն վատ է զգում և արշավախումբը որոշում է վերադառնալ տիեզերանավ, բայց Վիկկերսին թվում է, որ Հոլլուեյը վտանգ է ներկայացնում շրջապատի համար և արգելում է նրան նավ բարձրացնել։ Հոլլուեյը ինքը հասկանում է, որ վտանգ է հանդիսանում մնացածի համար և հորդորում է Վիկկերսին, որ նռնակաձիգով այրի իրեն։ Ցավից խելագարված Շոուին տեղափոխում են բուժական բաժին, որտեղ Դեյվիդը հետազոտում է նրան և հայտնում է, որ Շոուն Հոլլուեյից հղի է (չնայած այն բանի, որ Շոուն անպտուղ է) և պտուղը շատ արագ զարգանում է։ Դեյվիդը ցանականում է հեռացնել պտուղը, որպեսզի Երկիր հասցնի՝ հետազոտության։ Շոուն սարքավորման մեջ ծրագրավորում է օտարածին մարմնի հեռացում վիրահատությունը։ Պարզվում է պտուղը կաղամարանման արարած է։ Այնուհետև Շոուն տիեզերանավում գտնում է արթնացած Պիտեր Վեյլանդին, որը ամեն դեպքում չի մահացել, չնայած այն բանին, որ շատ ծեր է, որին գաղտնի տարել են պարկուճով։ Զսպելով մահվան վախը, նա սպասում է Ստեղծողների հետ հանդիպմանը, հույս ունենալով, որ նրանք կբուժեն և կպարգևեն անմահություն։ Նույն ժամանակահատվածում վարակված Ֆայֆիլդը հարձակվում է տիեզերանավի վրա և մինչև նրան ոչնչացնելը նա հասցնում է սպանել անձնակազմի մի քանի անդամների։ Կապիտան Ջեքը Շոուի հետ խոսակցության ժամանակ առաջ բերեց վարկած, որ այս մոլորակի վրա եղել է Ստեղծողների ռազմական բազա, որտեղ նրանք ստեղծում էին կենսաբանական զենք, սակայն, կորցրին վերահսկողությունը նրա վրա։ Վեյլանդը, նրա մարդիկ, Դեյվիդը և Շոուն ուղևորվում են այլմոլորակայինների տիեզերանավ, որտեղ Դեյվիդը պատմում է, որ Ստեղծողները իրենց բեռով ուղևորվել են Երկիր, բայց աղետը խանգարել է նրանց։ Մարդիկ արթնանում են մնացած Ստեղծողներից և Դեյվիդը փորձում է շփվել նրանց հետ հնդեվրոպական լեզվով, սակայն Ստեղծողները կտրում են Դեյվիդի գլուխը, սպանում են Վեյլանդին և նրա մարդկանց։ Շոուին հաջողվում է փախչել, երբ այլմոլորակայինները միացնում են տիեզերանավի թռիչքի մեխանիզմը։ Այդ ժամանակ Շոուն դուրս է պրծնում տիեզերանավից և հասցնում «Պրոմոթևս»-ի անձնակազմին զգուշացնել այլմոլորակայինների նպատակի մասին։ Վիկկերսը հրամայում է կապիտան Ջեքին, օդաչուներին վերադառնալ Երկիր, բայց նրանք որոշում են իրենց զոհելով միացնել իոնային շարժիչը և հրաձակվել այլմոլորակայինների թռչող նավի վրա։ Բախվելուց առաջ կապիտան Վիկկերսը հասցնում է լքել «Պրոմեթևս» նավը վթարային պարկուճի մեջ։ Բախման արդյունքում «Պրոմոթևս» տիեզերանավը ոչնչանում է, իսկ այլմոլորայաինների նավը ընկնում է՝ սպանելով Վիկկերսին։ Շոուն փրկվում է և հասնում է վթարային-փրկարարական մոդուլին, որտեղ նա հայտնաբերում է, որ իր հեռացրած պտուղը մեծացել է ահռելի չափերի։ Այնուհետև նրա հետ կապվում է դեռևս գործող Դեյվիդը և հայտնում վտանգի մասին․ Ստեղծողների ողջ մնացած մի մեծ խումբ ուղևորվել է նրա ուղղությամբ։ Որից հետո Դեյվիդը հայտնում է, որ մոլորակի վրա կա Ստեղծողների նավ, որ եթե Շոուին հաջողվի գործի գցել այն, նա կարող է վերադառնալ Երկիր։ Սակայն Շոուն որոշում է թռչել Ստեղծողների ծննդավայր և պարզել, թե ինչու են նրանք որոշել ստեղծել մարդկությանը և ինչու վերջիվերջո որոշեցին ոչնչացնել։ Վերջին կադրերում ցուցադրվում է թե ինչպես է Ստեղծողի կրծքից դուրս է գալիս մի արարած՝ «Օտարին» նման։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.