From Wikipedia, the free encyclopedia
Իեն Ուայթ (անգլ.՝ Ian Whyte, սեպտեմբերի 17, 1971, Բանգոր, Caernarfonshire, Ուելս, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան, կասկադյոր և բասկետբոլիստ[1]։
Իեն Ուայթ անգլ.՝ Ian Whyte | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1971 (52 տարեկան) |
Ծննդավայր | Բանգոր, Caernarfonshire, Ուելս, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասան, բասկետբոլիստ, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Իեն Ուայթը ծնվել է 1971 թվականի սեպտեմբերի 17-ին Մեծ Բրիտանիայի Հյուսիսային Ուելսում գտնվող Բանգոր քաղաքում։ 1990 թվականին ավարտել է Henry Hudson Regional High School-ը։ 1994 թվականին Փենսիլվանիայի Քլերիոնի համալսարանում և Նյու Յորքի Իյոնի քոլեջում ստացել է բասկետբոլիստի սպորտային կրթաթոշակ։ 1994 թվականին նա չի ընտրվել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում։ 1998-2003 թվականներին «Newcastle Eagles» անգլիական խմբում հանդես է եկել որպես կենտրոնական խաղացող[2]։
Հասակը 216 սմ է[3]։ Ամուսնացած է Էմի Ուայթի հետ, որի հետ դաստիարակում է երեխային։
Բասկետբոլիստի կարիերան ավարտելուց հետո 2004 թվականին Իենն առաջնաելույթ է ունեցել կինոյում՝ «Օտարը գիշատչի դեմ» ֆիլմում խաղալով գիշատչի դերը[4][5]։ 2005 թվականին և 2010 թվականին Հարրի Փոթերի մասին երկու ֆիլմերում՝ «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը»-ում (2005) և «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1»-ում (2010), Ուայթը հանդես է եկել որպես տիկին Օլիմպ Մաքսիմի կրկնորդ[6][7]։ Ֆիլմերում և հեռուստասերիալներում ընդհանուր առմամբ նա խաղացել է 20-ից ավելի դերեր։ 2011 թվականից պարբերաբար մասնակցել է «Գահերի խաղը» սերիալի նկարահանումներին[8][9][10]։
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2004 | ֆ | Օտարը գիշատչի դեմ | Alien vs. Predator | գիշատիչ Շրամ |
2005 | ֆ | Հարրի Փոթերը և Կրակի գավաթը | Harry Potter and the Goblet of Fire | տիկին Օլիմպ Մաքսիմ |
2007 | ֆ | Օտարը կողոպտիչի դեմ։ Ռեքվիեմ | Aliens vs. Predator: Requiem | գիշատիչ Գայլ |
2009 | ֆ | Վիշապի մարգարիտ։ Էվոլյուցիա | Dragonball Evolution | Օզարու |
2009 | ֆ | Սոլոմոն Քեյն | Solomon Kane | սատանայի հնձվոր |
2010 | ֆ | Աքսորյալները | Outcast | գազան |
2010 | ֆ | Հսկաների պայքար | Clash of the Titans | շեյխ Սուլեյման |
2010 | ֆ | Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1 | Harry Potter and the Deathly Hallows – Part 1 | տիկին Օլիմպ Մաքսիմ |
2011-2019 | ս | Գահերի խաղը | Game of Thrones | Սպիտակ քայլորդ / Գրեգոր Կլիգան / հսկա Վուն Վուն / անանուն հսկա |
2012 | ֆ | Պրոմեթևս | Prometheus | վերապրած ստեղծող |
2013 | ֆ | Հարիգան | Harrigan | Ռոնի |
2013 | ս | Բժիշկներ | Doctors | «Փոքրիկ» Մալքոլմ Ուիլիս |
2014 | ֆ | Հերակլես | Hercules | դևերի առաջնորդ |
2014 | ֆ | Արյունոտ լուսին | Blood Moon | Սքինուոլկեր |
2015 | ֆ | Կարիճների թագավոր 4։ Կորցրած գահը | The Scorpion King 4: Quest for Power | արքայազն Դուի |
2015 | ֆ | Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII։ Ուժի արթնացում | Star Wars: Episode VII - The Force Awakens | Բոլի Պրինդել / Չուբակա |
2018 | ֆ | 1066 | 1066 | Հարդրադա |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.