Պրահայի դրամահատարան
From Wikipedia, the free encyclopedia
Պրահայի դրամահատարան (չեխ․՝ Pražská mincovna), Պրահայի պատմական դրամահատարանների ընդհանուր անվանումը։ Հենց Պրահայում են սկսել հատել չեխական առաջին մետաղադրամները, որոնցից էլ սկսվել է չեխական դրամահատության պատմությունը[1]։ Պրահայի ամենահին դրամահատարանը, որի գործունեությունը թվագրվում է 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին, ենթադրաբար տեղակայված է եղել Պրահայի ամրոցում։ Նրա գործունեությունն են հաստատում մետաղադրամները հատման տեղից, որոնք կրում են PRAGA CIVITAS («Պրահա քաղաք») դրոշմը։
Պրահայի դրամահատարանի պատմության մեջ իրար էին հաջորդում դրամաշրջանառության մեջ կարևոր դեր խաղացած չեխական հայտնի մետաղադրամների հատման ժամանակաշրջանները և այն ժամանակաշրջանները, երբ դրամահատարանը փակ էր։ Դրամահատարանի գոյության ամբողջ պատմության ընթացքում նաև փոփոխվում էին նրա տեղակայման վայրը և հիմնադիրները։
1856 թվականին Պրահայում մետաղադրամների արտադրությունը դադարեցվել է և տեղափոխվել Վիենա։
Ժամանակակից Պրահայի դրամահատարանն իրենից ներկայացնում է մասնավոր բաժնետիրական ընկերություն, որը 2011 թվականից զբաղվում է թանկարժեք մետաղներից պատրաստված հուշադրամների և հիշատակի մեդալիոնների թողարկմամբ[2]։