From Wikipedia, the free encyclopedia
Կառլոս համալսարան կամ Կառլի համալսարան (չեխ․՝ Univerzita Karlova, լատին․՝ Universitas Carolina, նախկինում նաև Պրահայի Կառլի համալսարան (չեխ․՝ Univerzita Karlova v Praze) կամ Պրահայի համալսարան (լատին․՝ Universitas Pragensis)), Չեխիայի գլխավոր համալսարանը, Կենտրոնական Եվրոպայի և աշխարհի ամենահին համալսարաններից մեկը։ Հիմնադրվել է Կառլոս IV կայսեր կողմից 1348 թվականին[9]։
Տեսակ | հասարակական համալսարան, research institution? և հրատարակչություն |
---|---|
Հիմնադրված է | 1347/1348 թ |
Հիմնադրիր | Կառլոս IV կայսր |
Անվանված է | Կառլոս IV կայսր |
Տիպ | Հասարակական |
Ռեկտոր | Պրոֆեսոր Միլենա Կրալիչկովա |
Ուսանողներ | ~50,000 |
Ընդհանուր անձնակազմ | 9156 մարդ (2019)[3] |
Անդամակցություն | Կոիմբրայի խումբ, Եվրոպայի համալսարանների միություն[4], CESNET?, 4EU+ Alliance?, European Alliance for Social Sciences and Humanities?[5], ORCID[6], Association of Libraries of Czech Universities?[7] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[8] |
Կամպուս | Քաղաքային |
Երկիր | Չեխիա[2] |
Տեղագրություն | Պրահա, Չեխիա |
Հասցե | Ovocný trh 5, 116 36 Praha 1 |
Կայք | cuni.cz(չեխ.)(անգլ.) |
Charles University Վիքիպահեստում |
Կառլի համալսարանը Օքսֆորդի, Սորբոնի, Բոլոնիայի և այլ համալսարանների հետ մտնում է եվրոպական գլխավոր բուհերի միության կազմի մեջ։ Համալսարանն դասվում է աշխարհի 150 լավագույն համալսարանների շարքը՝ տնտեսագիտության, մաթեմատիկայի և ֆիզիկայի բնագավառների համար[10]։
Համալսարանում այժմ սովորում է մոտ 50000 ուսանող[9], որոնցից մոտ 8500 օտարերկրացի են։ Օտարերկրյա ուսանողների մեծ մասը սովորում են մագիստրոսական կամ դոկոտրական ծրագրերում ու ազգությամբ հիմնականում սլովակներ են, հույներ և անգլիացիներ։ Առարկաները դասավանդվում են չեխերեն և անգլերեն։
2022 թվականից համալսարանի ռեկտորի պաշտոնն զբաղեցնում է բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Միլենա Կրալիչկովան (առաջին կինը համալսարանի 700-ամյա պատմության մեջ)։
13-րդ դարի վերջում Պրահայում համալսարանի հիմնադրման համար բարենպաստ պայմաններ ստեղծվեցին։ Որոշ վանական պատվիրատուներ, այդ թվում ավգուստինները և դոմինիկները արդեն ծավալում էին անկախ ուսուցման գործունեություն։ Վացլավ II թագավորը մտածում էր մի այնպիսի ազդեցիկ դպրոցի մասին, ինչպիսին Սուրբ Վիտուսի մայր տաճարն էր («studium generale») համալսարանում, սակայն այս գաղափարի շուրջ ծավալվեցին անհամաձայնություններ, հատկապես արիստոկրատ հասարակությունը մտավախություն ուներ եկեղեցու ազդեցության շրջանակների աճից, որպես բացառիկ կրթության կենտրոն[11]։
Պրահայում բարձրագույն դպրոցի հիմնադրման պատճառներից մեկն էլ հանդիսացավ (լատին․՝ universitas) 1344 թվականին Պրահայի եպիսկոպոսի արքեպիսկոպոս վերահռչակումը :. Բոհեմիան լիովին անկախացել էր գերմանական լանդերից, առաջին արքեպիսկոպոսը դարձավ Արնոշտը[11]։ Հավանական է, որ համալսարանի հիմնադրումը նրա մտահղացումն էր։
1346 թվականին իր իրավունքներն սկսեց իրականացնել կայսր Կառլոս IV-ը։ Այդ ժամանակ նա ընդամենը երեսունմեկ տարեկան էր, սկզբնական կրթություն ստացել էր Ֆրանսիայում. Ստույգ փաստարկներ չկան, բայց հավանական է, որ երիտասարդ Կառլը դասախոսություններ է կարդացել Սորբոննում և ծանոթ է եղել նրա կառուցվածքին։ Հավանաբար նոր համալսարանի համար մոդել է հանդիսացել Սորբոնի համալսարանը, և ոչ թե, այսպես կոչված, «բոլոնյան տիպի համալսարանները»։ Համալսարանը ղեկավարում էին մագիստրոսական աստիճան ստացած մարդիկ, իսկ բոլոնյան համալսարաններում այդ աշխատանքը կատարում էին շատ ուսանողներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.