From Wikipedia, the free encyclopedia
Պտույտի պարբերություն, ժամանակահատված, որի ընթացքում աստղագիտական մարմինը կատարում է մեկ ամբողջական պտույտ սեփական պտույտի առանցքի շուրջ աստղերի հանդեպ։ Այն տարբեր է մոլորակների արևային օրից, որը ներառում է ավելցուկային փոքր պտույտի մասնիկ, որպեսզի կոմպենսացնի մոլորակի ուղեծրով շարժումը։
Պինդ մարմինների համար, այնպիսիք ինչպիսիք են մոլորակները և աստերոիդները, պտույտի պարբերությունը հաստատուն թիվ է։ Գազային կամ հեղուկ մարմինների համար, ինչպես օրինակ՝ աստղերը և գազային հսկաները, պտույտի պարբերությունը տատանվում է հասարակածից մինչև բևեռներ դիֆերենցիալ պտույտ կոչվող երևույթի պատճառով։ Սովորաբար, գազային հսկաների համար (Յուպիտեր, Սատուրն, Ուրան և Նեպտուն) որպես պտույտի պարբերություն նշում են նրանց ներքին պտույտի պարբերությունը, որը հաշվարկվում է մոլորակի մագնիսական դաշտի պտույտից։ Այն մարմինների համար, որոնք գնդաձև և սիմետրիկ չեն, պտույտի պարբերությունը ընդհանուր առմամբ սահմանված չէ, քանի որ մարմնի պտույտի առանցքը ոչ միշտ է գտնվում է այդ մարմնի ներսում, որի պատճառով մարմնի պտույտը կարող է տատանվել։ Այսպիսի մարմնի օրինակ է ծառայում Սատուրնի արբանյակ Հիպերիոնը, նրա պտույտի պարբերությունը նկարագրվում է որպես քաոտիկ։
Երկնային մարմին | Պտույտի պարբերություն | |
---|---|---|
Արեգակ | 25,379995 օր (հասարակածային)[1][2] 35 օր (բարձր լայնություններում) | 25օր 9ժ 7ր 11,6վ 35օր |
Մերկուրի | 58,6462 օր[3] | 58օր 15ժ 30ր 30վ |
Վեներա | –243,0187 օր[3][4] | –243օր 0ժ 26ր |
Երկիր | 0,99726968 օր[3][5] | 0օր 23ժ 56ր 4,100վ |
Լուսին | 27,321661 օր[6] (Սինքրոն է Երկրի նկատմամբ) | 27օր 7ժ 43ր 11,5վ |
Մարս | 1,02595675 օր[3] | 1օր 0ժ 37ր 22,663վ |
Սերես | 0,37809 օր[7] | 0օր 9ժ 4ր 27,0վ |
Յուպիտեր | 0,4135344 օր (խորը ներքին)[8] 0,41007 օր (հասարակածային) 0,41369942 օր (բարձր լայնություններում) | 0օր 9ժ 55ր 29,37վ[3] 0օր 9ժ 50ր 30վ[3] 0օր 9ժ 55ր 43,63վ[3] |
Սատուրն | 0,44403 օր (խորը ներքին)[8] 0,426 օր (հասարակածային) 0,443 օր (բարձր լայնություններում) | 0օր 10ժ 39ր 24վ[3] 0օր 10ժ 14ր[3] 0օր 10ժ 38ր[3] |
Ուրան | –0,71833 օր[3][4][8] | –0օր 17ժ 14ր 24վ |
Նեպտուն | 0,67125 օր[3][8] | 0օր 16ժ 6ր 36վ |
Պլուտոն | –6,38718 օր[3][4] (սինքրոն է Քարոնի հետ) | –6օր 9ժ 17ր 32վ |
Հոմեա | 0,163145 օր[9] | 0օր 3ժ 54ր 56վ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.