Բոն Ջուն Հո (կորեերեն՝ 봉준호, սեպտեմբերի 14, 1969(1969-09-14)[1][2], Դեգու), հարավկորեացի ռեժիսոր և սցենարիստ։ Նա միջազգային ճանաչում է ձեռք բերել իր երկրորդ գեղարվեստական ֆիլմի` «Սպանության հիշողություններ» սլեշեր քրեական դրամայի շնորհիվ (2003), մինչև իր հաջորդ` «Տանտերը» (2006) և «Ձյան միջով» (2013) ֆիլմերի կոմերցիոն հաջողությունը, որոնք երկուսն էլ ընդգրկվել են Հարավային Կորեայի երբևէ ամենաբարձր եկամուտ ունեցած ֆիլմերի ցանկում[6]։
Արագ փաստեր Պոնգ Ջուն Հո, Ծննդյան թիվ՝ ...
Փակել
Նրա նկարահանած երկու ֆիլմերը մասնակցել են Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրերին. «Օկչա» ֆիլմի պրեմիերան կայացել է Կաննի 2017 թվականի կինոփառատոնի ժամանակ, իսկ «Մակաբույծ» ֆիլմն արժանացել է Կաննի 2019 կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղ մրցանակին[7]։ Նա դարձել է առաջին կորեացի ռեժիսորը, որ արժանացել է այս մրցանակին[8]։ «Մակաբույծն» արժանացել է նաև 77-րդ Ոսկե գլոբուս մրցանակաբաշխության Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգի մրցանակին, իսկ Պոնգն առաջադրվել է Լավագույն ռեժիսոր և Լավագույն սցենարիստ անվանակարգերում[9]։ «Մակաբույծ» ֆիլմն Օսկարի 92-րդ մրցանակաբաշխությանն առաջադրվել է Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում և դարձել հարավկորեական առաջին ֆիլմը, որ այս մրցանակաբաշխությանն առաջադրվել է որևէ անվանակարգում. Պոնգն առաջադրվել է Օսկարի Լավագույն ռեժիսոր, Լավագույն սցենար և Լավագույն ֆիլմ անվանակարգերում։ Պոնգը չորրորդ ասիացի ռեժիսորն է Հիրոշի Տեշիգահարայից, Ակիրա Կուրոսավայից և Էնգ Լիից հետո, որն առաջադրվում է Օսկարի լավագույն ռեժիսոր անվանակարգում և առաջին հարավկորեացի ռեժիսորն է, որն առաջադրվում է այս մրցանակաբաշխությանը։
2017 թվականին Metacritic անգլալեզու ագրեգատոր կայքը Պոնգին 21-րդ դարի 25 լավագույն ռեժիսորների ցանկում դասել է 16-րդ տեղում[10]։ Նրա ֆիլմերում առկա են սոցիալական թեմաներ, ժանրերի խառնուրդ, սև հումոր և տրամադրության հանկարծակի փոփոխություններ[11][12]։
Պոնգ Ջուն Հոն ծնվել է 1969 թվականին, Դեգուում, Հարավային Կորեայում, ընտանիքի չորս երեխաներից ամենակրտսերն է[13]։ Նրա հայրը` Պոնգ Սան Գհունը, գրաֆիկական դիզայներ էր, պրոֆեսոր, Ազգային ֆիլմարտադրության արվեստի բաժնի ղեկավար (մահացել է 2017 թվականին), իսկ մայրը` Փարք Սոյանգը, տնտային տնտեսուհի էր. նա կորեացի ժամանակակից հայտնի հեղինակ Փարք Թևոնի երկրորդ դուստրն է[13]։ Պոնգի մայրական կողմի պապը` Փարք Թևոնը, հայտնի է եղել Ճապոնական գաղութացման ժամանակաշրջանում։ Նա առավել հայտնի է դարձել իր «Մեկ օր վիպասան Գուբոյի կյանքով» գրքով և 1950 թվականին Հյուսիսային Կորեայից հրաժարվելու համար[13][14]։ Նրա ավագ եղբայրը` Պոնգ Հունսուն, Սեուլի ազգային համալսարանում անգլերենի պրոֆեսոր է, իսկ ավագ քույրը` Պոնգ Հիհին, նորաձևության դիզայներ է և Ազգային մշակութային ասոցիացիայի տնօրենը։ Նրա կինը Հուն Սունյանգն է, իսկ որդին` Պոնգ Հիոմինը։
Երբ Պոնգը սովորում էր տարրական դպրոցում, նրա ընտանիքը տեղափոխվել է Սեուլ` բնակություն հաստատելով Հանգան գետի մոտակայքում[14]։ Պոնգը ընդունվել է Յոնսեյ համալսարանը 1988 թվականին՝ մասնագիտանալով սցիոլոգիայում[13]։ Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է Հարավային Կորեայի դեմոկրատական շարժման բողոքի ցույցերին[13][15]։
Երկու տարի ծառայել է Հարավային Կորեայի զինված ուժերում` մինչև 1992 թվականին կրկին քոլեջ վերադառնալը[13]։ Հարևան համալսարանների ուսանողների հետ համահիմնադրել է Դեղին դուռ անունով կինոակումբ[13]։ Որպես ակումբի անդամ Պոնգը ստեղծել է իր առաջին ֆիլմերը, այդ թվում անիմացիոն «Փնտրելով դրախտը» և կարճամետրաժ «Սպիտակ մարդը» ֆիլմերը[13]։ Յոնսեյ համալսարանն ավարտել է 1995 թվականին[13]։
Վաղ 1990-ականներին Պոնգը ավարտել է Կորեայի ֆիլմագրության ակադեմիայի երկամյա ծրագիրը։ Այդ ընթացքում նկարահանել է 16 մմ-անոց կարճամետրաժ բազմաթիվ ֆիլմեր։ Նրա ավարտական ֆիլմերը` «Հիշողություն` շրջանակի միջից» և «Անհեթեթությունը», ցուցադրվել են Վանկուվերի և Հոնկոնգի միջազգային կինոփառատոններում։ Նա նաև համագործակցել է իր կուրսընկերների հետ. համագործակցություններից հատկապես հայտնի է «2001 Imagine» ֆիլմը, որը նկարահանել է նրա ընկեր Հանգ Հուն Հուանը։ Պոնգը նաև եղել է Հոի Էքուանի «Ձայներ երկնքից ու երկրից» և «Խաղողի սերմի սերը» ֆիլմերի լուսավորողը[11]։
Ավարտելուց հետո նա հաջորդ հինգ տարիներն անց է կացրել այլ ռեժիսորների հետ համագործակցելով։ Եղել է «Յոթ պատճառ, թե ինչու է գարեջուրն ավելի լավ, քանի սիրեկանը» ֆիլմի համասցենարիստը, «Կակտուս մոթել» ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորի օգնականը և «Ուրվական նավահանգիստը» ֆիլմի սցենարի հեղինակը[11]։
Գեղարվեստական ֆիլմեր
Մանրամասն տեղեկատվություն Տարի, Ֆիլմ ...
Տարի |
Ֆիլմ |
Հանդես է եկել որպես |
Ռեժիսոր |
Սցենարիստ |
Պրոդյուսեր |
1997 |
Կակտուս մոթել |
Ոչ |
Այո |
Ոչ |
1999 |
Ուրվականը. սուզանավը |
Ոչ |
Այո |
Ոչ |
2000 |
Հաչող շները չեն կծում |
Այո |
Այո |
Ոչ |
2003 |
Սպանության հիշողություններ |
Այո |
Այո |
Ոչ |
2005 |
Անտարկտիկ ամսագիր |
Ոչ |
Այո |
Ոչ |
2006 |
Տանտերը |
Այո |
Այո |
Ոչ |
2009 |
Մայրը |
Այո |
Այո |
Ոչ |
2013 |
Ձյան միջով |
Այո |
Այո |
Ոչ |
2014 |
Ծովային մառախուղ |
Ոչ |
Այո |
Այո |
2017 |
Օկչա |
Այո |
Այո |
Այո |
2019 |
Մակաբույծ |
Այո |
Այո |
Այո |
Փակել
Հեռուստաֆիլմեր
Մանրամասն տեղեկատվություն Տարի, Վերնագիր ...
Տարի |
Վերնագիր |
Պրոդյուսեր |
Նշումներ |
2020 |
Ձյան միջով |
Այո |
գործադիր պրոդյուսեր |
TBA |
Մակաբույծ |
Այո |
գործադիր պրոդյուսեր |
Փակել
Կարճ ֆիլմեր
Մանրամասն տեղեկատվություն Տարի, Ֆիլմ ...
Տարի |
Ֆիլմ |
Բաժին |
Հանդես է եկել որպես |
Ռեժիսոր |
Սցենարիստ |
1994 |
Սպիտակ մարդը |
— |
Այո |
Այո |
Անհեթեթություն |
— |
Այո |
Այո |
Հիշողություններն իմ շրջանակում |
— |
Այո |
Այո |
2003 |
20–րդ ինքնություն |
Sink & Rise |
Այո |
Այո |
2004 |
Երեք ռեժիսորի թվային կարճ ֆիլմեր |
Ազդեցություն |
Այո |
Այո |
2008 |
Տոկիո |
Ցնցվող Տոկիոն |
Այո |
Այո |
2011 |
3.11 Տան զգացողություն |
Iki |
Այո |
Այո |
Փակել
Դերասան
Մանրամասն տեղեկատվություն Տարի, Ֆիլմ ...
Տարի |
Ֆիլմ |
Դեր |
1994 |
Անհեթեթություն |
փոստատար տղա |
2002 |
Չկա արյուն, չկան արցունքներ |
դետեկտիվ (կամեո) |
2008 |
Բախում և շիկնում |
ուսուցիչ (կամեո) |
2012 |
Ահեղ դատաստանի օրվա գիրքը |
Լի Յուն-հո (կամեո) |
Փակել
Վավերագրական
Մանրամասն տեղեկատվություն Տարի, Ֆիլմ ...
Տարի |
Ֆիլմ |
2006 |
Երկու կամ երեք բան, որ ես գիտեմ Կիմ Կի կրտսերի մասին |
2011 |
Կուրոսավայի ճանապարհը |
2012 |
Կորեական կինոթատրոնը |
Փակել
Ֆիլմերի աղբյուրները` KMDb[16] և Internet Movie Database[17]
Միջազգային մրցանակներ
Մանրամասն տեղեկատվություն Տարի, Անվանակարգ ...
Փակել
Մանրամասն տեղեկատվություն Տարի, Անվանակարգ ...
Տարի |
Անվանակարգ |
Ներկայացված աշխատանք |
Արդյունք |
Հղումներ |
2020 |
Լավագույն միջազգային ֆիլմ |
Մակաբույծ |
Հաղթանակ |
|
Լավագույն միջազգային սցենար |
Առաջադրված
|
Լավագույն ասիական ֆիլմ |
Հաղթանակ |
Փակել
Ասիական կինոմրցանակ
Մանրամասն տեղեկատվություն Տարի, Անվանակարգ ...
Տարի |
Անվանակարգ |
Ներկայացված աշխատանք |
Արդյունք |
Հղումներ |
2007 |
Լավագույն ֆիլմ |
Տանտերը |
Հաղթանակ |
|
2010 |
Մայրը |
Հաղթանակ |
|
Լավագույն սցենար |
Հաղթանակ |
|
Փակել
Ասիական-խաղաղօվկիանոսյան կինոմրցանակ
Մանրամասն տեղեկատվություն Տարի, Անվանակարգ ...
Տարի |
Անվանակարգ |
Ներկայացված աշխատանք |
Արդյունք |
Հղումներ |
2019 |
Լավագույն գեղարվեստական ֆիլմ |
Մակաբույծ |
Հաղթանակ |
|
Փակել
Բրիտանական ակադեմիական կինոմրցանակ
Մանրամասն տեղեկատվություն Տարի, Անվանակարգ ...
Տարի |
Անվանակարգ |
Ներկայացված աշխատանք |
Արդյունք |
Հղումներ |
2020 |
Լավագույն ֆիլմ |
Մակաբույծ |
Առաջադրված
|
|
Լավագույն ռեժիսոր |
Առաջադրված
|
|
Լավագույն սցենար |
Հաղթանակ |
|
Լավագույն ոչ անգլալեզու ֆիլմ |
Հաղթանակ |
|
Փակել
Մանրամասն տեղեկատվություն Տարի, Անվանակարգ ...
Փակել
Մանրամասն տեղեկատվություն Տարի, Անվանակարգ ...
Տարի |
Անվանակարգ |
Ներկայացված աշխատանք |
Արդյունք |
Հղումներ |
2020 |
Լավագույն ռեժիսոր |
Մակաբույծ |
Առաջադրված
|
|
Լավագույն սցենար |
Առաջադրված
|
|
Լավագույն օտարալեզու ֆիլմ |
Հաղթանակ |
|
Փակել
Այլ մրցանակներ
FIPRESCI մրցանակ
Մանրամասն տեղեկատվություն Տարի, Իրադարձություն ...
Տարի
| Իրադարձություն
| Անվանակարգ
| Ներկայացված աշխատանք
| Արդյունք
| Հղումներ
|
---|
2001
| Հոնկոնգի միջազգային կինոմրցանակ
| FIPRESCI մրցանակ ասիացի երիտասարդ ռեժիսորներ անվանակարգում
| Հաչող շները չեն կծում
| Հաղթանակ
|
|
2003
| Տոկիոյի միջագային կինոմրցանակ
| Asian Film Award
| Սպանության հիշողություններ
| Հաղթանակ
|
|
Տորինոյի կինոփառատոն
| Լավագույն սցենար (Հանդիսատեսի մրցանակ)
| Հաղթանակ
|
|
Սան Սեբաստիանի կինոփառատոն
| Արծաթե խեցի լավագույն ռեժիսորի համար
| Հաղթանակ
|
|
Ալթադիս նորահայտ ռեժիսորի մրցանակ
| Հաղթանակ
|
|
Հաղթանակ
|
|
Չուսնա կինոմրցանակ
| Լավագույն ֆիլմ
| Հաղթանակ
|
|
Լավագույն ռեժիսոր
| Հաղթանակ
|
|
Լավագույն սցենարիստ
| Հաղթանակ
|
|
2004
| Festival du Film Policier de Cognac
| Գրան պրի
| Հաղթանակ
|
|
2006
| Սիթջես կինոփառատոն
| Լավագույն ասիական ֆիլմ
| Տանտերը
| Հաղթանակ
|
|
2007
| Fantasporto
| Լավագույն ռեժիսոր
| Հաղթանակ
|
|
2009
| Դուբայի միջազգային կինոմրցանակ
| Լավագույն սցենար
| Մայրը
| Հաղթանակ
|
|
Mar del Plata միջազգային կինոփառատոն
| SIGNIS մրցանակ
| Հաղթանակ
|
|
2013
| Ասիական-խաղաղօվկիանոսյան կիննոփառատնո
| Լավագույն ռեժիսոր
| Ձյան միջով
| Հաղթանակ
|
|
Փակել
Մանրամասն տեղեկատվություն Դերասան, Հաչող շները չեն կծում (2000) ...
Դերասան
| Հաչող շները չեն կծում (2000)
| Սպանության հիշողություններ (2003)
| Տանտերը (2006)
| Մայրը (2009)
| Ձյան միջով (2013)
| Օկչա (2017)
| Մակաբույծ (2019) |
Բաե Դունա
| ✔
|
| ✔
|
|
|
| |
Բյուն Հի-պոն
| ✔
| ✔
| ✔
|
|
| ✔
| |
Սոն Կան-հո
|
| ✔
| ✔
|
| ✔
|
| ✔ |
Փարք Հաէ-իլ
|
| ✔
| ✔
|
|
|
| |
Գո Ահ-սան
|
|
| ✔
|
| ✔
|
| |
Յւոն Հե-մուն
|
|
| ✔
| ✔
|
| ✔
| |
Կիմ Ռոի-հա
| ✔
| ✔
| ✔
|
|
|
| |
Փարք Նո-շիկ
|
| ✔
| ✔
|
|
|
| |
Հենո Մի-սեոն
|
| ✔
|
| ✔
|
|
| |
Գո Սու-հի
| ✔
|
| ✔
|
|
|
| |
Փոլ Լազար
|
|
| ✔
|
| ✔
|
| |
Թիլդա Սվինթոն
|
|
|
|
| ✔
| ✔
| |
Չոի Վու-շիկ
|
|
|
|
|
| ✔
| ✔ |
Փակել
«봉준호 필모그래피» [Bong Joon-ho Filmography]. KMDb (կորեերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.