From Wikipedia, the free encyclopedia
Պոլիմերներ (հունարեն՝ πολύ — շատ; μέρος — մաս), մեծ մոլեկուլային զանգված ունեցող քիմիական միացություններ, որոնց մոլեկուլները՝ մակրոմոլեկուլները, բաղկացած են բազմաթիվ անգամ կրկնվող ատոմական խմբերից՝ մոնոմերային (տարրական) օղակներից։ Պոլիմերները բարձրամոլեկուլային միացություններ են, որոնց մոլեկուլային զանգվածը մի քանի հազարից հասնում է մի քանի միլիոնի։ Մակրոմոլեկուլներում մոնոմերային օղակները իրար են միացված կովալենտային կամ դոնորակցեպտորային կապերով։
Պոլիմերներ | |
---|---|
Պոլիպրոպիլենի մոլեկուլային շղթա | |
Տեսակ | քիմիական միացությունների խումբ |
Ենթադաս | խառնուրդ[1] և նյութ |
Կազմված է | Մակրոմոլեկուլ[2] |
Մասնագիտություն | polymer science? |
MeSH | D05.750, D25.720 և J01.637.051.720 |
Նկարագրված է | Հայկական սովետական հանրագիտարան և «Օտտո» գիտական հանրագիտարան |
Polymers Վիքիպահեստում |
Պոլիմեր տերմինը գիտության մեջ մտցրել է Ի․ Բերցելիուսը (1833)։ Նա պոլիմերիա է անվանել իզոմերիայի հատուկ տեսակը (էթիլեն և բութիլեն, եռօքսիմեթիլեն և մրջնալդեհիդ, թթվածին և օզոն)։ Այդ ժամանակ պոլիմերները հայտնի չէին, հանդիպող «խեժացման» ռեակցիաները համարվում էին անցանկալի, ստացվող «խեժերը» ուսումնասիրված չէին։ Սինթետիկ պոլիմերներ առաջին անգամ հիշատակվում են 1838 թվականին (պոլիվինիլիդենքլորիդ) և 1839 թվականին (պոլիստիրոլ)։ Պոլիմերների քիմիան ստեղծվեց XIX դարի 60-ականներին, Ա․ Բուտլերովի նյութի քիմիական կառուցվածքի տեսության ստեղծումից հետո։ Սինթետիկ կաուչուկի ստացման եղանակների հետազոտությունները (մինչե XX դ․ 20-ականներ) խթանեցին պոլիմերային քիմիայի զարգացումը։ Գերմանացի քիմիկոս Հ․ Շտաուդինգերի (1881-1965 թթ.) հետազոտությունները հիմք դրեցին պոլիմերների ժամանակակից պատկերացումներին՝ որպես մակրոմոլեկուլային նյութեր։ Նախնական իմաստով պոլիմեր տերմինն այլևս չի օգտագործվում։
Ըստ ծագման պոլիմերները լինում են՝ բնական (բնական խեժեր և կենսապոլիմերներ՝ սպիտակուցներ, նուկլեինաթթուներ, թաղանթանյութ և այլն) և սինթետիկ (պոլիէթիլեն, ֆենոլմրջնալդեհիդային խեժեր և այլն)։ Հայտնի պոլիմերների բազմազանությունը դժվարացնում է նրանց դասակարգումը․ մինչև այժմ չի ստեղծված պոլիմերների դասակարգման կուռ համակարգ։ Առավել տարածված են պոլիմերների բաղադրության ու կառուցվածքի և նրանց առաջացման մեխանիզմի վրա հիմնված դասակարգումները։ Եթե մակրոմոլեկուլը բաղկացած է միատեսակ մոնոմերային օղակներից, ապա պոլիմերը կոչվում է հոմոպոլիմեր (այդպիսիք են պոլիվինիլքլորիդը, պոլիկարբամիդը, թաղանթանյութը և այլն)։ Պոլիմերները, որոնց մակրոմոլեկուլները բաղկացած են տարբեր մոնոմերային օղակներից, կոչվում են համապոլիմերներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.