քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Պոլիվինիլքլորիդ, [—СН2—СНСl—]ո, վինիլքլորիդի հիմնականում գծային պոլիմերը։ Ջերմապլաստիկ, սպիտակ, կենսաբանորեն պասսիվ նյութ է։ Մոլային զանգվածը՝ 6000-160000, բյուրեղականությունը՝ 10-35%, խտությունը՝ 1350—1430 կգ/մ3 (20°С)։ Ունի մեխանիկական բավարար ամրություն, դիէլեկտրիկ է։ Կայուն է օդի, խոնավության, թթուների, ալկալիների, բենզինի, ճարպերի, սպիրտների, արտադրական գազերի (NO, Cl2, SO3, HF) նկատմամբ։ 100 °C-ից բարձր սկսում է քայքայվել (հատկապես արագ՝ O2-ի, HCl-ի, ուլտրամանուշակագույն և ռադիոակտիվ ճառագայթների առկայությամբ)՝ անջատելով HCl և գունավորվում (դեղինից սև)։ Ջերմակայունությունը և լուծելիությունը մեծացնելու նպատակով պոլիվինիքլորիդը քլորացնում են։ Մտանում են կարծր (վինիպլաստ) և պլաստիֆիկատորներ պարունակող փափուկ կամ կիսափափուկ (պլաստիկատ) պոլիվինիլքլորիդային պլաստմասսաներ, որոնցից պատրաստում են արհեստական կաշի, թաղանթներ, խողովակներ, ձայնապնակներ, կենցաղային իրեր, ստանում են մանրաթելեր, լաքեր և այլն։ Պոլիվինիքլորիդը ամենաշատ արտադրվող պոլիմերներից է, օգտագործվում է էլեկտրատեխնիկայում, թեթև, սննդի, շինանյութերի արդյունաբերության, ծանր մեքենաշինության, նավաշինության, գյուղատնտեսության, բժշկության մեջ և այլուր։ Պոլիվինիլքլորիդային մանրաթելերը կայուն են քիմիական ազդակների, միկրոօրգանիզմների նկատմամբ, ունեն փոքր ջերմահաղորդականություն և էլեկտրահաղորդականություն, էլեկտրաստատիկ լիցքեր կուտակելու մեծ ունակություն, օգտագործվում են ֆիլտրող, չհրկիզվող, չգործված կտորեղեն, ջերմակայուն նյութեր ստանալու, բուժական ներքնահագուստ պատրաստելու համար։ Վինիլիդենքլորիդի գծային պոլիմերմամբ ստանում են հատկություններով պոլիվինիքլորիդին նման պոլիվինիլիդենքլորիդը (–CH2–CCl2–)ո, որից ստանում են մանրաթելեր, լաքեր, պատրաստում են խողովակներ և այլն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.