From Wikipedia, the free encyclopedia
Պոլ Չարլզ Մորֆի (անգլ.՝ Paul Charles Morphy, հունիսի 22, 1837[1][2][3], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[4] - հուլիսի 10, 1884[1][2][3], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի շախմատիստ, XIX դարի կեսերին՝ ուժեղագույնն աշխարհում։
Պոլ Մորֆի Paul Morphy | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22, 1837[1][2][3] |
Ծննդավայր | Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[4] |
Մահացել է | հուլիսի 10, 1884[1][2][3] (47 տարեկան) |
Մահվան վայր | Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ |
Գերեզման | Saint Louis Cemetery No. 1 |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Թուլեյնի համալսարան և Spring Hill College? |
Մասնագիտություն | շախմատիստ և շախմատի տեսաբան |
Paul Morphy Վիքիպահեստում |
Պոլ Չարլզ Մորֆին ծնվել է իռլանդացի ներգաղթյալների ժառանգ ամերիկացի հարուստ հողատիրոջ ընտանիքում։ Ավարտել է Սպրինտ-Հիլլի քոլեջը և Լուիզիանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
Մորֆիի ընտանիքում շատերն էին խաղում շախմատ. օրինակ, հորեղբայրը՝ Էռնեստո Մորֆին, Պոլ Չարլզի առաջին ուսուցիչներից էր։ Հայտնի են Է. Մորֆիի պարտիաներից մի քանիսը, այդ թվում՝ նրա հաղթանակը ԱՄՆ-ի այն ժամանակվա չեմպիոն Չ. Սթենլիի նկատմամբ։ Շախմատ են խաղացել նաև Պոլի հայրը՝ Ալոնսո Մորֆին, և քեռին՝ Շառլ Կարպանտիեն։ 1987 թվականին խորհրդային «64 - Шахматное обозрение» ամսագիրը տպագրեց Մորֆիի և Կարպանտիեի «միջընտանեկան» մի քանի պարտիա։
Շախմատի հետ ծանոթացել է 10 տարեկանում և արդեն 12-ում պարտիա է շահել ԱՄՆ-ի չեմպիոնի կոչման առաջին մրցախաղի մասնակից Է. Ռուսոյից։ 1850 թվականին թեթև պարտիաներում հաղթել է ԱՄՆ-ում շրջագայող Յոհան Լյովենթալին (1,5:0,5), որը XIX դարի կեսերի Եվրոպայի ուժեղագույն շախմատիստներից էր։
Մորֆին մեծ նվաճման է հասել 1857 թվականին Ամերիկայի շախմատային 1-ին կոնգրեսում (Նյու Յորք), որտեղ 16 շախմատիստներ միմյանց հետ խաղում էին կարճ պարտիաներ մինչև երեք հաղթանակ (եզրափակչում՝ մինչև հինգ)։ Հեշտությամբ հաղթելով բոլոր մրցակիցներին՝ Ջեյմս Թոմփսոնին, Ալեքսանդր Միքին (միևնույն 3։0 հաշվով), Թեոդոր Լիխտենհայնին (3,5։0,5) և եզրափակչում Լուիս Պաուլսենին (5,5։1,5)՝ 20-ամյա Մորֆին դարձավ ԱՄՆ-ի շախմատի առաջատարը։
Բացի կոնգրեսից, Մորֆին Նյու Յորքում խաղաց ավելի քան 250 պարտիա, այդ թվում 150-ը՝ խաղից առաջ մրցակցին որևէ խաղաքար տալով։ «Հավասար» 100 պարտիաներից նա տանուլ տվեց միայն 5-ում։ Մորֆիին պարտվածների թվում էին ԱՄՆ-ի առաջատար շախմատիստներ Լ. Պաուլսենը (+1, −10, =3), Չ. Սթենլին, Ջ. Շուլտենը և այլք։
Գիտակցելով իր առավելությունը՝ Մորֆին Նյու Յորքի շախմատային ակումբի ցանկացած անդամի առաջարկեց խաղալ՝ նախօրոք տալով մեկ զինվոր և մեկ քայլի առավելություն մրցակցին։ Մարտահրավերն ընդունեց Սթենլին։ +0, —4, =1 հաշվի ժամանակ (խաղում էին մինչև 7 հաղթանակ) Սթենլին ընդունեց իր պարտությունը։ Նույն պայմանով Մորֆին առաջարկեց խաղալ ԱՄՆ-ի ցանկացած շախմատիստի հետ։
1858 թվականին Մորֆին մրցախաղի հրավիրեց անգլիացի ուժեղագույն շախմատիստ Հովարդ Սթաունթոնին, որը, ընդունելով մարտահրավերը, տարբեր պատրվակներով խուսափում էր մրցախաղից։ Անգլիա ժամանած Մորֆիի մրցախաղը կազմակերպելու բոլոր փորձերն անցան ապարդյուն։ Մորֆիին (Թոմաս Բառնսի հետ համատեղ) հաջողվեց Սթաունթոնի և Ջ. Օուենի հետ անցկացնել միայն խորհրդակցական պարտիաներ՝ +2, −0, =0։ 1858-1859 թվականների մրցամարտերում Մորֆին հաղթել է Եվրոպայի մի շարք ուժեղագույն շախմատիստների (այն ժամանակ աշխարհի չեմպիոնի պաշտոնական կոչում չի եղել)՝ Բառնսին (+19, −7, =1), Սամուել Բոդենին (+5, −1, =3), Հենրի Բըրդին (+10, −1, =1), Է. Լյովեին (+6, −0, =0), Ջ. Մեդլիին (+3, −0, =0), Օուենին (+4, −1, =0)։ Մորֆիի անգլիացի մրցակիցներից ամենահամառը գտնվեց Լյովենթալը (+9, −3, =2)։
Ժամանակակիցների համար սենսացիոն էր «կույր» (առանց խաղատախտակին նայելու) շախմատի միաժամանակյա խաղաշարը Բիրմինգհեմում, որտեղ Մորֆին հաղթեց +6, −1, =1 հաշվով։
Փարիզում Մորֆին մրցախաղում հաղթեց Դանիել Հարվիցին (+5, −2, =1), անցկացրեց «կույր» շախմատի խաղաշար (+6, −0, =2) և մի շարք թեթև պարտիաներ առաջատար վարպետներ Պիեռ Սենտ-Ամանի, որը պնդում էր, որ Մորֆին կարող էր հաջողությամբ ցանկացած մրցակցի նախօրոք տալ f7 զինվորը, Ժյուլ Առնո դը Ռիվիերի, Ժ. Պրետիի, Պ. Ժուռնուի և այլոց հետ։ 1858 թվականի դեկտեմբերին Մորֆիի հետ հանդիպելու համար Փարիզ ժամանեց Ադոլֆ Անդերսենը։ Նրանց մրցախաղն ավարտվեց Մորֆիի համոզիչ հաղթանակով 8։3 (+7, −2, =2) հաշվով, որը, փաստորեն, լուծեց աշխարհի այդ ժամանակի ուժեղագույն շախմատիստի հարցը։ Վերջին մրցախաղը Փարիզում Մորֆին անցկացրեց Օգուստուս Մոնգրեդիենի հետ (+7, −0, =1)։
ԱՄՆ վերադառնալուց առաջ Մորֆին մի շարք «կույր» խաղաշարեր անցկացրեց Լոնդոնի (+2, −0, =8) և Սենտ Ջորջի (+5, −0, =3) ակումբների շախմատիստների հետ։ Նա նաև խաղաշար անցկացրեց Սենտ Ջեյմսի ակումբում վարպետների հետ (Բառնս, Բոդեն, Բըրդ, Լյովենթալ, Ռիվիեր)` +2, −1, =2։
ԱՄՆ-ում Մորֆիին սպասում էր հիացական ընդունելություն։ Հայտարարելով աշխարհի ցանկացած շախմատիստի նախօրոք մեկ զինվոր և մեկ քայլի առավելություն տալու պատրաստակամության մասին` Մորֆին հրաժարվեց լուրջ ելույթներից. Պոուլսենի (1859 և 1860) և Կոլիշի (1861 և 1863) մարտահրավերները նա մերժեց՝ սահմանափակվելով թեթև պարտիաներով։
1863 թվականին կրկին այցելելով Փարիզ` Մորֆին մի շարք թեթև պարտիաներ խաղաց Մոնգրեդիենի և Ռիվիերի հետ։ Վերջինի հետ նա նաև վերլուծեց համատեղ մտահղացած սկզբնախաղային ձեռնարկի մի շարք դիրքեր։
1860 թվականից և մինչև կյանքի վերջը Մորֆին տառապում էր հոգեկան հիվանդությամբ և շախմատային մրցումների չի մասնակցել։
Մորֆիի բացառիկ հաջողությունները ժամանակակիցները բացատրում էին նրա բացառիկ կոմբինացիոն ունակությանբ։ Սակայն այն ժամանակների ուժեղագույն շախմատիստների` Մորֆիի և Անդերսենի մրցախաղի պարտիաները վկայում են, որ Մորֆիի գերազանցությունն արտահայտվում էր գլխավորապես մարտավարությամբ։ Կոմբինացիոն խաղում Անդերսենը չէր զիջում մրցակցին։
Մորֆին առաջնահերթ խնդիր էր համարում ուժերի մոբիլիզացումը և խաղաքարերի զարգացման շնորհիվ առավելության հասնելը։ Տեմպի կորստից խուսափելու կամ մրցակցի ուժերի զարգացմանը դժվարություններ ստեղծելու համար Մորֆին դիմում էր զոհաբերությունների։ Խաղաքարերը փոխանակելիս մրցակիցների թույլ տված տեմպի աննկատ կորուստները Մորֆին օգտագործում էր հստակորեն։
Սպիտակ խաղաքարերով խաղալիս Մորֆին հենց սկբնախաղում ստեղծում էր գրոհելու նախադրյալներ, իսկ սևերով խաղալիս ձգտում էր խլել առավելությունը։ Կարևոր նշանակություն Մորֆին տալիս էր զինվորային կենտրոնին։ Ունենալով զարգացման և դիրքային առավելություն՝ նա ձեռնարկում էր զինվորային ճեղքում, որը սովորաբար կապված էր 1-2 զինվորի զոհաբերության հետ։ Մորֆիի զոհաբերությունները կրում էին ընդգծված դիրքային բնույթ։ Ճեղքելու արդյունքում Մորֆին բացում էր գծերը։ Բացված ուղղաձիգերում և անկյունագծերում կենտրոնացած նրա խաղաքարերը մեծ ուժ էին ձեռք բերում, և գլխավոր հարվածի ուղղությամբ Մորֆին զգալի առավելություն էր ստանում։
Մորֆիի պարտիաներից շատերն ավարտվում էին մրցակցի արքայի դիրքի ուղիղ գրոհով և կոմբինացիոն հարվածով։ Սակայն գրոհը Մորֆիի համար ինքնանպատակ չէր. եթե այդ պահին ձեռնտու էր լինում, նա հաճույքով պարզեցնում էր դիրքը, փոխանակում էր թագուհիները` անորոշ բարդություններով միջնախաղին գերադասելով դիրքային առավելությամբ վերջնախաղը։ Դրա հետ մեկտեղ նա ցուցադրում էր տեխնիկական բարձր վարպետություն։ Մորֆիի ուժը, ըստ աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի, «առավելապես ագրեսիվ բնույթի խոր մտածված դիրքային խաղի մեջ էր»։
Բերված են Պոլ Մորֆիի մրցախաղային և ոչ մրցախաղային արդյունքները[5][6][7][8][9]
Թվական | Մրցակից | Արդյունք | Մրցավայր | Միավոր | Նշումներ | |
---|---|---|---|---|---|---|
1849−1850 | Էժեն Ռուսսո | հաղթանակ | Նյու Օռլեան | 45/50 | +45−5=0 | ոչ մրցախաղային |
1849-1864 | Ջեյմս Մաքքոննել | հաղթանակ | Նյու Օռլեան | 8/8 | +8−0=0 | հավանաբար՝ ոչ մրցախաղային |
1850 | Յոհան Լյովենթալ | հաղթանակ | Նյու Օռլեան | 2½/3 | +2−0=1 | ոչ մրցախաղային |
1855 | Ալեքսանդր Միք | հաղթանակ | Մոբայլ | 6/6 | +6−0=0 | ոչ մրցախաղային |
1855 | Ա. Դ. Այերս | հաղթանակ | Մոբայլ | 2/2 | +2−0=0 | ոչ մրցախաղային |
1857 | Ալեքսանդր Միք | հաղթանակ | Նյու Օռլեան | 4/4 | +4−0=0 | ոչ մրցախաղային |
1857 | Ջեյմս Թոմփսոն | հաղթանակ | Նյու Յորք | 3/3 | +3−0=0 | Ամերիկայի առաջին կոնգրես, նախն. փուլ |
1857 | Ալեքսանդր Միք | հաղթանակ | Նյու Յորք | 3/3 | +3−0=0 | Ամերիկայի առաջին կոնգրես, քառորդ եզրափ. |
1857 | Թեոդոր Լիխտենհայն | հաղթանակ | Նյու Յորք | 3½/4 | +3−0=1 | Ամերիկայի առաջին կոնգրես, կիսաեզրափ. |
1857 | Լուիս Պոուլսեն | հաղթանակ | Նյու Յորք | 6/8 | +5−1=2 | Ամերիկայի առաջին կոնգրես, եզրափ. |
1857 | Լուիս Պոուլսեն | հաղթանակ | Նյու Յորք | 3½/4 | +3−0=1 | ոչ մրցախաղային |
1857 | Թեոդոր Լիխտենհայն | հաղթանակ | Նյու Յորք | 2/3 | +1−0=2 | ոչ մրցախաղային |
1857 | Ալեքսանդր Միք | հաղթանակ | Նյու Յորք | 2/2 | +2−0=0 | ոչ մրցախաղային |
1857 | Դենիել Ֆիսկե | հաղթանակ | Նյու Յորք | 3/3 | +3−0=0 | ոչ մրցախաղային |
1857 | Նապոլեոն Մարաշ | հաղթանակ | Նյու Յորք | 3/3 | +3−0=0 | ոչ մրցախաղային |
1857 | Սեմյուել Քոլթրոփ | հաղթանակ | Նյու Յորք | 1/1 | +1−0=0 | ոչ մրցախաղային |
1857 | Լյուիս Էլկին | հաղթանակ | Նյու Յորք | 1/1 | +1−0=0 | ոչ մրցախաղային |
1857 | Ուիլյամ Ֆուլեր | հաղթանակ | Նյու Յորք | 2/2 | +2−0=0 | ոչ մրցախաղային |
1857 | Հիրամ Քենիքոթ | հաղթանակ | Նյու Յորք | 1/1 | +1−0=0 | ոչ մրցախաղային |
1857 | Չառլզ Միդ | հաղթանակ | Նյու Յորք | 1/1 | +1−0=0 | ոչ մրցախաղային |
1857 | Հարդման Մոնթգոմերի | հաղթանակ | Նյու Յորք | 1/1 | +1−0=0 | ոչ մրցախաղային |
1857 | Դևիդ Փերրի | հաղթանակ | Նյու Յորք | 1/1 | +1−0=0 | ոչ մրցախաղային |
1857 | Ֆրեդերիկ Պերրին | հաղթանակ | Նյու Յորք | 2/3 | +1−0=2 | ոչ մրցախաղային |
1857 | Բենջամին Ռաֆայել | հաղթանակ | Նյու Յորք | 1/1 | +1−0=0 | ոչ մրցախաղային |
1857 | Ջեյմս Թոմփսոն | հաղթանակ | Նյու Յորք | 5/5 | +5−0=0 | ոչ մրցախաղային |
1857 | Ջորջ Համոնդ | հաղթանակ | Նյու Յորք | 15/16 | +15−1=0 | ոչ մրցախաղային |
1857 | Ջոն Շուլտեն | հաղթանակ | Նյու Յորք | 23/24 | +23−1=0 | ոչ մրցախաղային |
1857 | Չառլզ Սթենլի | հաղթանակ | Նյու Յորք | 12/13 | +12−1=0 | ոչ մրցախաղային |
1857 | Դենիել Ֆիսկե, Ուիլյամ Ֆուլեր, Ֆրեդերիկ Պերրին | պարտություն | Հոբոուքեն | 0/1 | +0−1=0 | ոչ մրցախաղային |
1858 | Թոմաս Բառնս | հաղթանակ | Լոնդոն | 19½/27 | +19−7=1 | ոչ մրցախաղային |
1858 | Սեմյուել Բոդեն | հաղթանակ | Լոնդոն | 7½/10 | +6−1=3 | ոչ մրցախաղային |
1858 | Հենրի Էդվարդ Բըրդ | հաղթանակ | Լոնդոն | 10½/12 | +10−1=1 | ոչ մրցախաղային |
1858 | Էդվարդ Լյովե | հաղթանակ | Լոնդոն | 6/6 | +6−0=0 | ոչ մրցախաղային |
1858 | Թոմաս Համփթոն | հաղթանակ | Լոնդոն | 2/2 | +2−0=0 | ոչ մրցախաղային |
1858 | Ջորջ Ուեբ Միդլի | հաղթանակ | Լոնդոն | 3/4 | +3−1=0 | ոչ մրցախաղային |
1858 | Ջոն Օուեն | հաղթանակ | Լոնդոն | 4/5 | +4−1=0 | ոչ մրցախաղային |
1858 | Յոհան Լյովենթալ | հաղթանակ | Լոնդոն | 10/14 | +9−3=2 | մրցախաղ |
1858 | Օգուստուս Մոնգրեդիեն | հաղթանակ | Լոնդոն | 2/2 | +2−0=0 | ոչ մրցախաղային |
1858 | Ֆրեդերիկ Դիքոն | ոչ-ոքի | Լոնդոն | 1/2 | +1−1=0 | ոչ մրցախաղային |
1858 | Ջեյմս Քիփինգ | հաղթանակ | Բիրմինգհեմ | 2/2 | +2−0=0 | ոչ մրցախաղային |
1858 | Անրի Բոշե | հաղթանակ | Փարիզ | 2/2 | +2−0=0 | ոչ մրցախաղային |
1858 | Պոլ Ժուռնո | հաղթանակ | Փարիզ | 12/12 | +12−0=0 | ոչ մրցախաղային |
1858 | Հ. Լարոշ | հաղթանակ | Փարիզ | 6/7 | +5−0=2 | ոչ մրցախաղային |
1858 | Մ. Շամուլե | հաղթանակ | Վերսալ | 1/1 | +1−0=0 | ոչ մրցախաղային |
1858 | Պիեռ դը Սենտ-Աման | հաղթանակ | Փարիզ | 1/1 | +1−0=0 | ոչ մրցախաղային |
1858 | Ժյուլ Առնո դը Ռիվիեր, Պոլ Ժուռնո | պարտություն | Փարիզ | 0/1 | +0−1=0 | ոչ մրցախաղային |
1858 | Ժյուլ Առնո դը Ռիվիեր | հաղթանակ | Փարիզ | 6½/8 | +6−1=1 | ոչ մրցախաղային |
1858 | Դանիել Հարվից | հաղթանակ | Փարիզ | 5½/8 | +5−2=1 | մրցախաղ |
1858 | Ադոլֆ Անդերսեն | հաղթանակ | Փարիզ | 8/11 | +7−2=2 | մրցախաղ |
1858 | Ադոլֆ Անդերսեն | հաղթանակ | Փարիզ | 5/6 | +5−1=0 | ոչ մրցախաղային |
1859 | Օգուստուս Մոնգրեդիեն | հաղթանակ | Փարիզ | 7½/8 | +7−0=1 | մրցախաղ |
1859 | Վինսենտի Բուձինսկի | հաղթանակ | Փարիզ | 7/7 | +7−0=0 | ոչ մրցախաղային |
1859 | Ա. Բուսերոլ | հաղթանակ | Փարիզ | 1/1 | +1−0=0 | ոչ մրցախաղային |
1859 | Ֆ. Շրուֆեր | հաղթանակ | Փարիզ | 1/1 | +1−0=0 | ոչ մրցախաղային |
1859 | Յոհան Լյովենթալ | ոչ-ոքի | Լոնդոն | 2/4 | +1−1=2 | մրցախաղ |
1859 | Ջորջ Համոնդ | հաղթանակ | Բոստոն | 1/1 | +1−0=0 | ոչ մրցախաղային |
1862 | Ֆելիքս Սիկրե | հաղթանակ | Հավանա | 2/2 | +2−0=0 | ոչ մրցախաղային |
1863 | Օգուստուս Մոնգրեդիեն | հաղթանակ | Փարիզ | 1/1 | +1−0=0 | ոչ մրցախաղային |
1863 | Ժյուլ Առնո դը Ռիվիեր | հաղթանակ | Փարիզ | 9/12 | +9−3=0 | մրցախաղ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.