բուլղարացի գիտնական From Wikipedia, the free encyclopedia
Պյոտր Բերոն (բուլղար․՝ Петър Хаджиберович Берон, մոտ 1799[1][2], Կոտել, Սլիվենի մարզ, Բուլղարիա - մարտի 21, 1871[3], Կրայովա, Ռումինիա), բուլղարացի լուսավորիչ, գիտնական, հանրագետ, մանկավարժ, փիլիսոփա, բժիշկ և բնագետ։
Պյոտր Բերոն բուլղար․՝ Петър Хаджиберович Берон | |
---|---|
Ծնվել է | մոտ 1799[1][2] Կոտել, Սլիվենի մարզ, Բուլղարիա |
Մահացել է | մարտի 21, 1871[3] Կրայովա, Ռումինիա |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | բնագետ և գրող |
Գործունեության ոլորտ | մանկավարժություն, փիլիսոփայություն, բժշկություն և բնական պատմություն |
Ալմա մատեր | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | բուլղարերեն[3][4] |
Petar Beron Վիքիպահեստում |
Որոշ ժամանակ ապրել է Բրաշովում։ Սովորել է տեղի եկեղեցական դպրոցում, ապա աշխատել է։ Երբ արդեն քսան տարեկան էր, նրան ուղարկում են Բուխարեստ, որտեղ ընդունվում է հունական վարժարան։
1824 թվականին Անտոն Իվանովի օգնությամբ հրատարակել է «Տարբեր խրատների այբբենարան» գիրքը, որը հայտնի է նաև «Ձկնային այբբենարան» անունով (այդ անվանումը առաջացել է գրքի վերջում պատկերված դելֆինից (չնայած, որ իրականում դելֆինները կաթնասուններ են, այլ ոչ թե ձկներ))։ Սա բուլղարերեն առաջին այբբենարանն էր, որը ստեղծվել է Բերոնի կողմից Բրաշովում[5]։
Ապա բուլղարացի բարերարների աջակցությամբ ուսումը շարունակել է Եվրոպայում։ Ուսումնասիրել է բժշկություն Հայդելբերգում և Մյունխենում։ Մյունխենում լսել է Ֆրիդրիխ Շելինգի և Լորենց Օկենայի դասախոսությունները։ 1831 թվականին ստացել է դոկտորի աստիճան և վերադարձել է Ռումինիա։ Ապրել է նաև Փարիզում, Բեռլինում, Լոնդոնում, Վիեննայում, Պրահայում և Աթենքում։ Տիրապետում էր ինը լեզուների։
Բացի բուն բժշկությունից, զբաղվել է նաև գիտական գործունեությամբ՝ գրելով մոտ 20 գիտական աշխատություններ։ Աջակցել է բազմաթիվ բուլղարական դպրոցների։
1871 թվականի մարտի 21-ին գտնվել է խեղդամահ Կրայովի իր կալվածքում։
Պետրոսի Բերոնի դիմանկարը պատկերված է բուլղարական 10 լև թղթադրամի վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.