From Wikipedia, the free encyclopedia
Պլեյոնե (հին հունարեն՝ Πληιόνη, ավելի ուշ՝ Πλειόνη), հին հունական դիցաբանության կերպար, օկեանուհի, Տեթիս և Օվկեանոս տիտանների դուստրն է[1]։
Տիտան Ատլասի կինն է։ Յոթ Պլեադաների մայր (Ալկիոնե, Կելենո, Մայա, Մերոպե, Ստերոպե (Աստերոպե), Տայիգետա և Էլեկտրա)[2]։ Նրանց ունեցել է Կիլլենում (Արկադիա)[3]։
Ըստ այլ վարկածի նաև Հիասի, հիադների և Կալիպսոյի մայրն է[4]։
Որսորդ Օրիոնը, պլեադաներին հետապնդելու ժամանակ, իր շան հետ[5] ընկնում է Պլեյոնեի ետևից, երբ նա իր դուստրերի հետ անցնում էր Բեովթիայով և հետապնդում է նրանց յոթ տարի( կամ հինգ ամիս)[6]։ Զևսը խղճում է պլեադաներին և դնում է նրանց համաստեղությունների մեջ[7]։
Պլեյոնեի անունով է կոչված աստղը, որը գտնվում է Պլեադա կուտակման մեջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.