Պիզա (գավառ)
շրջան Իտալիայում From Wikipedia, the free encyclopedia
շրջան Իտալիայում From Wikipedia, the free encyclopedia
Պիզայի գավառ (իտալ.՝ Provincia di Pisa), գավառ կենտրոնական Իտալիայի Տոսկանա շրջանում։ Դրա մայրաքաղաքը Պիզան է։ Նրա տարածքը կազմում է 2,448 քառակուսի կիլոմետր, և բնակչության ընդհանուր թվաքանակը՝ 421,642 մարդ (2014 թվականի դրությամբ), դա երկրորդ ամենաշատ բնակեցված գավառն է և տարածքով հինգերորդ խոշորագույն տարածքը Տոսկանայում։ Այն բաժանված է 37 կոմունաների[2][3]։ Նրա պատմությունը սկսվում է էտրուսկների և փյունիկեցիների ժամանակաշրջանից, և գավառը զգալի իշխանություն է ունեցել Միջերկրականում 12-րդ և 13-րդ դարերում։ Պիզան՝ գավառական մայրաքաղաքը, հայտնի է իր թեք աշտարակով, և գրավում է զբոսաշրջիկներին իր բազմաթիվ պատմական վայրերով։
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Կարգավիճակ | Իտալիայի պրովինցիաներ | ||||
Մտնում է | Տոսկանա | ||||
Վարչկենտրոն | Պիզա | ||||
Օրենսդրական մարմին | Provincial Council of Pisa? | ||||
Բնակչություն | 418 196 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1] | ||||
Տարածք | 2444,38 կմ² | ||||
Սահմանակցում է | Լուկա, Ֆլորենցիայի Մետրոպոլիտեն քաղաք, Սիենա, Գրոսետո, Լիվորնո և Պիստոիա | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | IT-PI | ||||
Հեռախոսային կոդ | 0583, 0586, 0587, 0588, 0565, 0571 և 050 | ||||
Փոստային ինդեքսներ | 56121–56128 և 56010–56048 | ||||
Ավտոմոբիլային կոդ | PI | ||||
provincia.pisa.it(իտալ.) | |||||
Տարածքն ունի երկար պատմություն։ Այստեղ ապրել են էտրուսկներ, փյունիկեցիների և գալեր։ Հռոմեական կայսրության ներքո այստեղ մղվել են ռազմածովային մարտեր լիգուրների, գալերի և կարթագենցիների դեմ, ինչի արդյունքում այն դարձել է հռոմեական գաղութ Ք․ ա․ 180 թվականին։ Հետագայում ձեռք է բերել գաղութային անկախություն Հուլիոս Կեսարի օրոք։ Շնորհիվ իր բարդ գետային համակարգի, Հռոմեական կայսրության անկման հետ մեկտեղ՝ Պիզան կարողանում է պայքարել Սարակինոսյան ծովահենների դեմ։ 828 թվականին այն սկսեց արշավել դեպի հյուսիս աֆրիկյան ափ, իսկ 871 թվականին՝ պիզացի զորքերը օգնեցին պաշտպանել Սալեռնոն մավրերից[4]։
11-րդ դարում Պիզան դարձավ հանրապետություն, 12-րդ և 13-րդ դարերում հասավ իր գագաթնակետին, երբ նրա նավատորմը վերահսկում էր Արևմտյան Միջերկրածովյան տարածքը։ Որպես Ծովային հանրապետություն, նրա իշխանությունը տարածվում էր եկել իտալական թերակղզու սահմաններից դուրս։ Լինելով Ջենովայի հանրապետության դաշնակիցը, հետագայում՝ մրցակիցը, 1284 թվականին Պիզան պարտություն կրեց Մելորիայի ճակատամարտում։ Արդյունքում սկսեց անկում ապրել։ 1406 թվականին ընդգրկվել է Ֆլորենցիայի հանրապետությունում և 16-րդ դարում դարձել է Տոսկանայի Մեծ դքսության մի մասը։ 20-րդ դարում Պիզան ենթարկվել է ռմբակոծության և նացիստական ռեպրեսիաների[4]։
1925 թվականին Բիբոնա, Կամպիլիա Մարիտիմա, Կաստանետո Կարդուչի, Չեչինա, Կոլեսալվետի, Պիոմբինո, Ռոզինյանո Մարիտիմո, Սասետա և Սուվերետո մունիցիպալիտետները, և միևնույն ժամանակ Կաստելֆրանկո դի Սոտո, Մոնտոպոլի ին Վալ դ'Արնո, Սան Մինիատո, Սանտա Կրոչե սուլ Արնո և Սանտա Մարիա ա Մոնտե քաղաքները ձեռք են բերվել Ֆլորենցիա գավառի կողմից[5]։ 1938 թվականին Կաստելինա Մարիտիմա կոմունան գնել է Չեչինայի մունիցիպալիտետի մի փոքր տարածք, Լիվորնո գավառի մի մասը, որը վերագրվել է որպես վարչական սխալ[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.