Պերմ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Պերմ (ռուս.՝ Пермь[1]; местн. произн. /pʲerʲmʲ/[2]), քաղաք Ռուսաստանի եվրոպական մասում՝ Ուրալյան նախալեռներում՝ Կամա գետի վրա։ Պերմի երկրամասի և նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է, տրանսպորտային հանգույց (կայարան անդրսիբիրյան երկաթուղու վրա, գետային նավահանգիստ)։ Ունի երկրամասային նշանակության քաղաքի և Ռուսաստանի Դաշնության քաղաքային շրջանի կարգավիճակ[3], բազմաճյուղ, զարգացած արդյունաբերություն։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Պերմ | |||||
ռուս.՝ Пермь | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Համայնք | Պերմի երկրամաս | ||||
Ներքին բաժանում | Dzerzhinsky City District?, Industrialny City District?, Kirovsky City District?, Լենինսկի շրջան, Motovilikhinsky City District?, Ordzhonikidzevsky City District?, Sverdlovsky City District? և Novye Lyady? | ||||
Հիմնադրված է | մայիսի 4 (15), 1723 թ. | ||||
Առաջին հիշատակում | 4 մայիս 1723 | ||||
Մակերես | 799,68 կմ² | ||||
ԲԾՄ | 171 մետր, 90 մետր | ||||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||||
Բնակչություն | 1 013 887 մարդ (2013) | ||||
Խտություն | 4 325 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | ռուսներ(90,8%), , թաթարներ(3,8%) , բաշկիրներ(0,8%) , կոմի-պերմացիներ(0,8%) , ուկրաինացիներ(0,7%), ուդմուրտներ(0,5%) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 342 | ||||
Փոստային դասիչ | 614000–614999 | ||||
Պաշտոնական կայք | gorodperm.ru | ||||
| |||||
Բնակչության թվաքանակը դեռևս 2013 թվականին անցել է մեկ միլիոնից[4], 2021 թվականի հունվարի 1-ի տվյալներով կազմել է 1 049 199։
Պերմը մշակութային, գիտակրթական կենտրոն է։ Ուրալյան տարածաշրջանում առաջին համալսարանը հիմնվել է Պերմում (1916 թվականին)[5]։
Բնակավայրը հիմնադրվել է 1723 թվականին։ 1940-1957 թվականներին կոչվել է Մոլոտով։
Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի հուլիսի 2-ի հրամանագրով Պերմին շնորհվել է «Աշխատանքային անձնվիրության քաղաք» («Город трудовой доблести“») կոչումը[6].
Քաղաքի ներկայիս տարածքում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել հնագույն ժամանակերից սկսած։ Այստեղ հայտնաբերվել են 130-ից ավել հնագիտական հուշարձաններ, որոնք թվագրվում են քարեդարյան ժամանակներից մինչև ուշ միջնադար։
Պերմի հիմնադրման օր ընդունված է համարել Եգոշիխա գյուղի մերձակայքում պղնձաձուլական գործարանի հիմնադրման օրը՝ 1723 թվականի մայիսի 4-ը[7][8][9]։ Նորաստեղծ բնակավայրին 1781 թվականին շնորհվել է քաղաքի կարգավիճակ։ Նրա աշխարհագրական բարենպաստ դիրքը՝ Կամա գետի նավարկելի հատվածի ափին ընկած լինելը, Ռուսաստանի եվրոպական մասը Ուրալյան լեռնաշղթայի հաղթահարումով Սիբիրին կապող ճանապարհների վրա գտնվելը նպաստել են, որ կարճ ժամանակամիջոցում դառնա առևտրի ու արտադրության կենտրոն։ Խորհրդային իշխանության տարիներին քաղաքն աճել է չափազանց արագ տեմպերով։ Ներկայումս բազմաճյուղ արդյունաբերություն ունեցող կենտրոն է։ Ունի մետաղաձուլական, մեքենաշինական, սարքաշինական խոշոր գործարաններ, քիմիական արդյունաբերության ձեռնարկություններ, որոնք պարարտանյութեր, ներկեր են թողարկում։ Պերմում արտադրվում են նաև տարաբնույթ նշանակության մեքենաներ, սարքեր, սարքավորումներ, գործիքներ, որոնք օգտագործվում են նավթի, ածխի արդյունահանման, գյուղատնտեսության և այլ բնագավառներում։ Կան նաև նավթավերամշակման խոշոր ձեռնարկություններ, որտեղ մշակվում է սիբիրյան նավթահանքերի նավթը։ Բացի այդ, Պերմով են անցնում այդ նավթը Սիբիրից եվրոպական մաս տեղափոխող գլխավոր խողովակաշարերը։
Պերմին բնորոշ է տաք ամառներով մայրցամաքային խոնավ կլիման, որը Կյոպպենի կլիմաների դասակարգմամբ կրում է Dfb նիշը[10]։ Ձմեռները երկարատև են, ձնառատ, ցրտաշունչ, ամառները համեմատաբար տաք են ու կարճատև, գիշերները սառնությունն իրեն դարձյալ զգացնել է տալիս։
Պերմի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 4.3 (39.7) |
6.0 (42.8) |
15.0 (59) |
27.3 (81.1) |
34.6 (94.3) |
35.4 (95.7) |
36.6 (97.9) |
37.2 (99) |
30.7 (87.3) |
22.5 (72.5) |
11.9 (53.4) |
4.5 (40.1) |
37.2 (99) |
Միջին բարձր °C (°F) | −9.3 (15.3) |
−7.6 (18.3) |
0.1 (32.2) |
8.7 (47.7) |
16.9 (62.4) |
22.5 (72.5) |
24.2 (75.6) |
20.5 (68.9) |
13.9 (57) |
5.9 (42.6) |
−3.1 (26.4) |
−8 (18) |
7.1 (44.7) |
Միջին օրական °C (°F) | −12.8 (9) |
−11.6 (11.1) |
−4.2 (24.4) |
3.5 (38.3) |
10.8 (51.4) |
16.5 (61.7) |
18.6 (65.5) |
15.3 (59.5) |
9.6 (49.3) |
3.0 (37.4) |
−5.8 (21.6) |
−11.1 (12) |
2.7 (36.9) |
Միջին ցածր °C (°F) | −16.2 (2.8) |
−15.1 (4.8) |
−8.1 (17.4) |
−0.9 (30.4) |
5.4 (41.7) |
11.1 (52) |
13.3 (55.9) |
11.0 (51.8) |
6.2 (43.2) |
0.5 (32.9) |
−8.4 (16.9) |
−14.2 (6.4) |
−1.3 (29.7) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −44.9 (−48.8) |
−40.8 (−41.4) |
−34.8 (−30.6) |
−23.5 (−10.3) |
−13 (9) |
−3.4 (25.9) |
1.7 (35.1) |
−1.9 (28.6) |
−7.8 (18) |
−25.2 (−13.4) |
−38.5 (−37.3) |
−47.1 (−52.8) |
−47.1 (−52.8) |
Տեղումներ մմ (դյույմ) | 44 (1.73) |
30 (1.18) |
28 (1.1) |
36 (1.42) |
59 (2.32) |
81 (3.19) |
70 (2.76) |
76 (2.99) |
72 (2.83) |
61 (2.4) |
55 (2.17) |
45 (1.77) |
657 (25.87) |
Միջ. անձրևոտ օրեր | 1 | 2 | 4 | 11 | 18 | 18 | 17 | 20 | 21 | 17 | 7 | 3 | 139 |
Միջ. ձնառատ օրեր | 28 | 24 | 19 | 9 | 4 | 0.4 | 0 | 0 | 2 | 13 | 24 | 27 | 150 |
% խոնավություն | 83 | 79 | 72 | 65 | 62 | 68 | 71 | 77 | 80 | 82 | 85 | 85 | 76 |
Միջին ամսական արևային ժամ | 38 | 79 | 152 | 198 | 275 | 290 | 284 | 226 | 132 | 65 | 37 | 23 | 1799 |
Աղբյուր #1: Pogoda.ru.net[11] | |||||||||||||
Աղբյուր #2: NOAA (sun, 1961–1990)[12] |
Պերմը բարեկամական սերտ հարաբերություններ ունի հետևյալ քաղաքների հետ[13].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.