ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Պետրիկա Դարբո (անգլ.՝ Patrika Darbo ապրիլի 6, 1948[1], Ջեքսոնվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։
Պետրիկա Դարբո | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1948[1] (76 տարեկան) |
Ծննդավայր | Ջեքսոնվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ |
Կրթություն | Georgia Southern University? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և կինոռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Դարբոն իր կարիերան սկսել է թատերական բեմից, իսկ ազգային համբավ ձեռք է բերել 1994 թվականի Ռոզաննա կենսագրական հեռուստաֆիլմում խաղացած համանուն դերից հետո[2]։ Ավելի վաղ «Քայլ առ քայլ» (1991-1992) սիթքոմի առաջին եթերաշրջանում նկարահանվել է գլխավոր հերոսի քրոջ դերում[2]։
Թեև Դարբոն խաղացել է ավելի քան յոթանասուն կատակերգական դեր, սակայն առաջին հերթին հայտնի է իր «Մեր կյանքի օրերը» ցերեկային սերիալում խաղացած դերով, որտեղ նկարահանվել է 1998 թվականից մինչև 2005 թվականը։ 2000 թվականին շոուում ունեցած իր դերի համար ներկայացվել է «Էմմի» ցերեկային մրցանակի[3]։ Օճառային օպերա է վերադարձել 2013 թվականի սկզբներին[4]։
Իր կարիերայի ընթացքում հայտնվել է մի շարք կինոֆիլմերում, ինչպիսիք են՝ «Անցյալ գիշեր» (1988), «Արվարձան» (1989), «Բևեռլի Հիլզի վաշտը» (1989), «Հայրիկը մահանում է․․․ Ո՞վ կստանա ժառանգությունը» (1990), «Քորինա, Քորինա» (1994), «Տնային կալանք» (1996), «Արագություն 2։ Հսկողություն կրուիզի վրա» (1997), «Կացինը» (2006), «Չարլի Ուիլսոնի պատերազմը» (2007) և այլն։ Վերջին տարիներին հեռուստատեսությունում հայտնվել է «Լինում է և ավելի վատ» և «Հուսահատ տնտեսուհիները» ֆիլմերում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.