Պետիցիա
From Wikipedia, the free encyclopedia
Պետիցիա (լատին․՝ petitio), գրավոր ձևով պետական իշխանության կամ տեղական կառավարման մարմիններին ուղղված անհատական կամ կոլեկտիվ խնդրանք։ Խոսակցական լեզվում պետիցիա կամ հանրագիր ասելով հասկանում ենք մի խումբ անձանց կողմից ստորագրված փաստաթուղթ, որն ուղղված է պետական իշխանության կամ տեղական ինքնակառավարման մարմիններին։ Կարող է արտահայտվել թե' գրավոր, թե' բանավոր ձևով, ուղարկվել նաև էլեկտրոնային եղանակով։
Որոշ երկրներում պետիցիան կարող է տալ ոչ միայն քաղաքացին, այլ նաև յուրաքանչյուր անձը (ինչպես անհատականորեն, այդպես էլ այլ անձանց հետ)։ Պետիցիա տալու իրավունքը կարող է սահմանափակված լինել քաղաքացիաների որոշ կատեգորիաների համար (օրինակ, զինծառայողների համար Իսպանիայում)։