Պեպո
Գաբրիել Սունդուկյանի պիեսը / From Wikipedia, the free encyclopedia
«Պեպո», Գաբրիել Սունդուկյանի պիեսն է, կատակերգություն, գրվել է 1870 թվականին[1]։ Բաղկացած է երեք արարվածից կամ գործողությունից, որոնցից առաջինը և վերջինը կատարվում են Պեպոյի, իսկ երկրորդը՝ Զիմզիմովի տանը։ Պիեսի գործողությունը տեղի է ունենում Թիֆլիսում, 1870-ական թվականներին։ Պիեսում արտացոլված են այդ ժամանակի սոցիալական խնդիրները, հասարակ, ազնիվ մշակի՝ Պեպոյի պայքարը արդարության համար։ Առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1871 թվականի ապրիլի 29-ին, Թիֆլիսում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պեպո (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Պեպո, Հեղինակ ...
Պեպո | |
---|---|
1901 թվականի հրատարակչության առաջին էջը։ | |
Հեղինակ | Գաբրիել Սունդուկյան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պիես |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Կերպար(ներ) | Պեպո |
Ստեղծման տարեթիվ | 1870 |
Հրատարակման վայր | Թիֆլիս |
Հրատարակման տարեթիվ | 1870 |
Վիքիդարան | Պեպո |
Վիքիքաղվածք | Պեպո |
Փակել
Պեպոյի սյուժեի հիման վրա ստեղծվել է էկրանավորումը, որը եղել է առաջին հայկական հնչյունային ֆիլմը։ Պրեմիերան տեղի է ունեցել 1935 թվականի հունիսի 15-ին, ռեժիսորը Համո Բեկնազարյանն է։ Պեպոյին առաջին բեմադրության ժամանակ մարմնավորել է Հրաչյա Ներսիսյանը, իսկ Զիմզիմովին՝ Ավետ Ավետիսյանը[2]։