Պեդրո Սանչես Պերես-Կոստեխոն (իսպ.՝ Pedro Sánchez Pérez-Castejón, փետրվարի 29, 1972(1972-02-29)[4][5][6], Մադրիդ, Իսպանիա[4]), իսպանացի պետական և քաղաքական գործիչ, մասնագիտությամբ՝ տնտեսագետ։ 2014 թվականից գլխավորում է Իսպանիայի սոցիալ-աշխատավորական կուսակցությունը[12]։

Արագ փաստեր հունիսի 1, 2018, Կուսակցություն՝ ...
Պեդրո Սանչես
Pedro Sánchez
Thumb
Պեդրո Սանչեսը 2018 թվականին
Դրոշ
Դրոշ
Իսպանիայի վարչապետ
Դրոշ
Դրոշ
 հունիսի 1, 2018
 
Կուսակցություն՝ Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն[1]
Կրթություն՝ Մադրիդի համալսարան
Գիտական աստիճան՝ Phd in economics and business management?[2]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, տնտեսագետ և համալսարանի դասախոս
Դավանանք աթեիզմ[3]
Ծննդյան օր փետրվարի 29, 1972(1972-02-29)[4][5][6] (52 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա[4]
Քաղաքացիություն  Իսպանիա
Հայր Pedro Sánchez Hernández?
Մայր Magdalena Pérez-Castejón Barrios?
Ամուսին Begoña Gómez?[7][8]
Զավակներ Carlota Sánchez Gómez? և Ainhoa Sánchez Gómez?[9]
 
Կայք՝ sanchezcastejon.es
 
Ինքնագիր Thumb
 
Պարգևներ
Կառլոս III շքանշան իշխան Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշան[10] Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար» Արևի շքանշան Անդես կոնդորի շքանշանի Մեծ շղթա[11] և Order of the Condor of the Andes
Փակել

Կենսագրություն

Պեդրո Սանչեսը ծնվել է 1972 թվականի փետրվարի 29-ին Մադրիդում։ Սովորել է Մադրիդի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատում, որից հետո կրթությունը շարունակել է Բարսելոնայում և ապա Բրյուսելում։ 2012 թվականին Պեդրոն ստանում է Կամիլո Խոսե Սելայի անվան համալսարանի տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։

Իր քաղաքական գործունեությունը Պեդրոն սկսում է ՀՊՈւՀ-ի երիտասարդական կազմակերպության շրջանակներում։ Որպես քաղաքական խորհրդական աշխատել է Եվրոպական խորհրդարանի ՄԱԿ-ի հարցերով գրասենյակում։ 2004-2009 թվականներին եղել է Մադրիդի քաղաքային խորհրդի անդամ։ 2008 թվականին դառնում է Կամիլո Խոսե Սելայի անվան համալսարանի պրոֆեսոր։ Դրանից հետո Պեդրո Սանչեսն ընտրվում է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ գլխավոր կորտեսի պատգամավոր։

2014 թվականի հուլիսի 26-ին նա զբաղեցնում է գլխավոր քարտուղարի պաշտոն։ Այնուհետև նա դառնում է Իսպանիայի սոցիալ-աշխատավորական կուսակցության առաջին պաշտոնյան, ով անմիջականորեն ընտրվում է կուսակցական անդամների բաց քվեարկության միջոցով։ 2015 թվականի ընտրություններից հետո Պեդրոն Իսպանիայի արքայի կողմից ստանում է կառավարություն ձևավորելու առաջարկություն, որը սակայն ձախողվել է 2016 թվականի ընտրությունների հետևանքով։ 2018 թվականի հունիսի 1-ին ընտրվում է Իսպանիայի կառավարության ղեկավար։

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.