From Wikipedia, the free encyclopedia
Պարանեոպլաստիկ համախտանիշ՝ համախտանիշ (նշանների և ախտանշանների ամբողջություն), որը մարմնում քաղցկեղի հետևանքով է առաջանում, ուռուցքային բջիջների կողմից քիմիական ազադակային մոլեկուլների (ինչպիսիք են հորմոնները և ցիտոկինները) արտադրության կամ ուռուցքի դեմ զարգացած իմուն պատասխանի հետևանքով։ Ի տարբերություն մաս-էֆեկտի (ուռուցքի չափերով պայմանավորված մեխանիկական ազդեցությունը), այն պայմանավորված չէ քաղցկեղային բջիջների տեղային առկայությամբ[1]։
Պարանեոպլաստիկ համախտանիշները տիպիկ են միջինից մեծ տարիքային խմբերում, և ամենահաճախը դրանք հանդիպում են թոքի, կրծքագեղձի, ձվարանի քաղցկեղներ ունեցողների, ինչպես նաև լիմֆատիկ համակարգի ուռուցքներ (լիմֆոմա) ունեցողների շրջանում[2]։ Որոշ դեպքերում պարանեոպլաստիկ համախտանիշների նշանները կարող են երևան գալ մինչև չարորակ նորագոյացության ախտորոշումը, որը կարող է կապված լինել հիվանդության պաթոգենեզի հետ։ Վերջին վարկածի համաձայն ուռուցքային բջիջներն արտադրում են հյուսվածքին բնորոշ հակածիններ (օրինակ նեյրոնային սպիտակուցներ), որոնք խթանում են հակաուռուցքային իմուն պատասխանը, որը կարող է մասնակիորեն, կամ, հազվադեպ, ամբողջապես էֆեկտիվ լինել ուռուցքային աճը և ախտանշանները ճնշելու գործում[3][4][5]։ Ապա հիվանդներն իրենց վրա կլինիկական ուշադրություն են սևեռում, երբ իմուն պատասխանը կոտրում է նորմալ իմունային տոլերանտությունը և սկսում է գրոհել նորմալ հյուսվածքները, որոնք ևս նշված (օրինակ) սպիտակուցն են արտադրում։
Պարանեոպլաստիկ համախտանիշի ախտանշանները կարելի դասակարգել չորս տարբեր ձևերով. էնդոկրին, նյարդաբանական, լորձամաշկային և արյունաբանական։ Ամենահաճախակի դրսևորումը տենդն է (էնդոգեն պիրոգենների արձակում, որոնք կապված են լիմֆոկինների կամ հյուսվածքային պիրոգենների հետ), սակայն ընդհանուր պատկերը դիտարկում է մի քանի կլինիկական դեպքեր, որոնք հատկապես կարող են քողարկեվել ավելի բարորակ վիճակների տակ[6]։
Հետևյալ հիվանդությունները դրսևորվում են էնդոկրին դիսֆունկցիայի ձևով. Կուշինգի համախտանիշ, հակադիուրետիկ հորմոնի անտեղի արտադրության համախտանիշ, հիպերկացեմիա, հիպոգլիկեմիա, կարցինոիդ համախտանիշ և հիպերալդոստերոնիզմ[7]։
Հետևյալ հիվանդությունները դրսևորվում են նյարդաբանական դիսֆունկցիայի ձևով. Լամբերտ-Իտոնի միասթենիկ համախտանիշ, պարանեոպլաստիկ ուղեղիկային դեգեներացիա, էնցեֆալոմիելիտ, լիմբիկ էնցեֆալիտ, ուղեղաբնի էնցեֆալիտ, օպսոկլոնուս միոկլոնուս ատաքսիա համախտանիշ, հակա-NMDA ընկալիչային էնցեֆալիտ և պոլիմիոզիտ[7]։
Հետևյալ հիվանդությունները դրսևորվում են մաշկալորձային դիսֆունկցիայի ձևով. սև ականթոզ, դերմատոմիոզիտ, Լեսեր-Տրելատի նշան, նեկրոլիտիկ միգրատոր էրիթեմա, Սվիթի համախտանիշ, Ֆլորիդի մաշկային պապիլոմատոզ, գանգրենոզ պիոդերմա և ձեռքբերովի գեներալիզացված գերմազակալում։ Պարանեոպլաստիկ հիվանդությունների մաշկալորձային դրսևորումները կարող են արտահայտվել քորի (հիպերէոզինոֆիլիայի դեպքում), իմուն համակարգի ճնշման (թաքնված varicella-zoster վիրուսային վարակ զգացող հանգույցներում) տեսքով, ենթաստամոքսային գեղձի ուռուցքների դեպքում կարող է ենթամաշկային հյուսվածքների ճարպային հանգուցային նեկրոզ առաջանալ, շիկնանք (պրոստագլանդինների արտադրություն) և նույնիսկ մաշկային մելանոզ (չի կարող հեռացվել մեզի միջոցով, ուստի առաջանում է մոխրագույնից սև-կապտավուն մաշկային երանգ)[7]։
Հետևյալ հիվանդությունները դրսևորվում են արյունաբանական դիսֆունկցիաների ձևով. գրանուլոցիտոզ, պոլիցիտեմիա, Տրուսոյին նշան, ոչ բակտերիալ թրոմբոտիկ էնդոկարդիտ և սակավարյունություն։ Պարանեոպլաստիկ համախտանիշների արյունաբանական դրսևորումները կարող են կապված լինել էրիթրոպոետինի (EPO) մակարդակի բարձրացման հետ, որն առաջանում է ի պատասխան հիպօքսիայի կամ էրիթրոպոետինի էկտոպիկ արտադրությանը/խանգարված քայքայմանը։ Էրիթրոցիտոզը հաճախ է հանդիպում լյարդի, երիկամի, մակերիկամի, թոք, թիմուսի, կենտրոնական նյարդային համակարգի ինչպես նաև գինեկոլոգիական ուռուցքների և միոսարկոմաների դեպքում[7]։
Հետևյալ հիվանդությունները դրսևորվում են ֆիզիոլոգիական դիսֆունկցիայի ձևով. մեմբրանոզ գլոմերուլոնեֆրիտ, ուռուցք-ինդուկցված օստեոմալացիա, Շտաուֆերի համախտանիշ, Նեոպլաստիկ տենդ և թիմոմա-ասոցացված բազմաօրգան աուտոիմունություն։ Ռևմատոլոգիական (հիպերտրոֆիկ օստեոարթրոպաթիա), երիկամային (երկրորդային երիկամային ամիլոիդոզ իմուն կոմպլեքսների նստվածքներ նեֆրոններում) և աղեստամոքսային (աղեստամոքսային ուղու շարժունակությունն ու սեկրետոր ակտիվությունը փոփոխող մոլեկուլներ) դիսֆունկցիաները կարող են կապված լինել պարանեոպլաստիկ համախտանիշների հետ[7]։
Պարանեոպլաստիկ համախտանիշների առաջացման մեխանիզմները տարբեր են լինում։ Սակայն ախտաֆիզիոլոգիական հետևանքները սովորավար առաջանում են ուռուցքի աճին զուգահեռ։ Պարանեոպլաստիկ համախտանիշները հաճախ առաջանում են քաղցկեղի կողմից իմուն համակարգի ակտիվացման հետևանքով։ Այս դեպքում մարմինը կարող է հակամարմիններ արտադրել, որոնք կապվում և ոչնչացնում են ուռուցքային բջիջները և այդպիսով թույլ են տալիս պայքարել քաղցկեղի դեմ։ Պարանեոպլաստիկ խանգարումները կարող են առաջանալ, երբ վերոնշյալ հակամարմինները խաչաձև փոխազդելով նորմալ հյուսվածքների հետ, վնասում են դրանք[8]։
Ախտորոշիչ թեստավորումը հնարավոր պարանեոպլաստիկ համախտանիշի կապակցությամբ կախված է ախտանշաններից և ենթադրվող քաղցկեղի տեսակից[փա՞ստ]։
Ախտորոշումը կարող է դժվարացած լինել այն հիվանդների շրջանում, ում մոտ պարանեոպլաստիկ հակամարմիններ չեն հայտնաբերվել։ Հակամարմինների բացակայության դեպքում այլ թեստերը կարող են օգտակար լինել։ Դրանք ներառում են. ՄՌՇ, ՊԵՏ, գոտկային պունկցիա և էլեկտրոֆիզիոլոգիա[9]։
Համախտանիշի դաս | Համախտնիշ | Հիմնական պատճառային քաղցկեղներ | Պատճառային մեխանիզմ |
---|---|---|---|
Էնդոկրին[10] | |||
Կուշինգի համախտանիշ | Էկտոպիկ ԱԿՏՀ և ԱԿՏՀ-անման նյութերի արտադրություն | ||
Հակադիուրետիկ հորմոնի անտեղի արտադրության համախտանիշ | Հակադիուրետիկ հորմոն[11] | ||
Հիպերկալցեմիա |
|
PTHrP (Պարաթիրոիդ հորմոն-ասոցացված սպիտակուց), TGF-α (Տրանսֆորմացնող աճի գործոն ալֆա), TNF (Ուռուցքի նեկրոզի գործոն), IL-1 (Ինտերլեյկին 1)[11]
| |
Հիպոգլիկեմիա |
Ինսուլին կամ ինսուլինանման միցություն[11] կամ «մեծ» ինսուլինանման աճի գործոն 2 (IGF-II) | ||
Կարցինոիդ համախտանիշ | Սերոտոնին, բրադիկինին[11] | ||
Հիպերալդոստերոնիզմ |
|
Ալդոստերոն[13] | |
Նյարդաբանական[14] | Լամբերտ-Իտոնի միասթենիկ համախտանիշ |
|
Իմունոլոգիական |
Պարանեոպլաստիկ ուղեղիկային դեգեներացիա |
|
||
Էնցեֆալոմիելիտ | Գլխուղեղի և ողնուղեղի բորբոքում | ||
Լիմբիկ էնցեֆալիտ |
|
||
Ուղեղաբնային էնցեֆալիտ |
|
Հականեյրոնային հակամարմիններ (հակա-Hu, հակա-Ri և հակա-Ma2)։ Որոշները ենթարկվում են իմունոթերապիայի, մինչդեռ մյուսները չեն ենթարկվում[15]։ | |
Օպսոկլոնուս միոկլոնուս ատաքսիա համախտանիշ |
|
Աուտոիմուն պատասխան ընդդեմ ՌՆԹ-կապող սպիտակուց Nova-1-ի[16] | |
Հակա-NMDA ընկալչային էնցեֆալիտ | Աուտոիմուն պատասխան ընդդեմ NMDA-ընկալչի ենթամիավորների | ||
Պոլիմիոզիտ |
|
||
Մաշկալորձային[18] | Սև ականթոզ |
| |
Դերմատոմիոզիտ | Իմունոլոգիական[11] | ||
Լեսեր-Տրելատի նշան | |||
Նեկրոլիտիկ թափառող էրիթեմա | Գլյուկագոնոմա | Գլյուկագոնի արտադրություն | |
Սվիթի համախտանիշ | |||
Ծաղկուն մաշկային պապիլոմատոզ | |||
Գանգրենոզ պիոդերմա | |||
Ձեռքբերովի գեներալիզացված գերմազակալում | |||
Արյունաբանական[20] | Գրանուլոցիտոզ | G-CSF (Գրանուլոցիտ-գաղութ խթանող գործոն) | |
Պոլիցիտեմիա | Էրիթրոպոետին[11] | ||
Տրուսոյի նշան | Լորձեր, որոնք ակտիվացնում են մակարդումը[11], այլ | ||
Ոչ բակտերիալ թրոմբոտիկ էնդոկարդիտ |
|
Գերմակարդելիություն[11] | |
Սակավարյունություն |
|
Հայտնի չէ[11] | |
Այլ | Մեմբրանոզ գլոմերուլոնեֆրիտ |
|
|
Ուռուցք-ինդուկցված օստեոմալյացիա |
|
| |
Շտաուֆերի համախտանիշ |
|
||
Նեոպլաստիկ տենդ[22] | |||
Թիմոմա-ասոցացված բազմաօրգան աուտոիմունություն |
|
|
Պարանեոպլաստիկ համախտանիշների յուրահատուկ ավերիչ հետևանքներ ունեցող խումբը դասակարվում է որպես պարանեոպլաստիկ նյարդային խանգարումներ (ՊՆԽ)[23]։ Այդ ՊՆԽ-ները ախտահարում են կենտրոնական կամ ծայրամասային նյարդային համակարգը։ Որոշները դեգեներատիվ են[24], մինչդեռ մյուսների (իչպես օրինակ Լամբերտ-Իտոնի միասթենիկ համախտանիշը) ընթացքը կարող է լավանալ վիճակի կամ ուռուցքի բուժմանը զուգընթաց։ ՊՆԽ-ների ախտանշանները կարող են ներառել քայլելու և հավասարակշռությունը պահպանելու դժվարություններ, գլխապտույտ, աչքերի արագ չվերահսկվող շարժումներ, կլլման ակտի դժվարություններ, մկանային տոնուսի կորուստ, նուրբ շարժումների կոօրդինացիայի կորուստ, ոչ պարզ խոսք, հիշողության կորուստ, տեսողական խնդիրներ, քնի խանգարումներ, թուլամտություն, ցնցումներ և վերույթներոմ զգայության կորուստ։
ՊՆԽ-ների հետ ասոցացված քաղցկեղների ամենահաճախակի հանդիպող տեսակներն են կրծքագեղձի, ձվարանի և թոքի քաղցկեղները, սակայն բազմաթիվ այլ քաղցկեղներ ևս կարող են պարանեոպլաստիկ համախտանիշի առաջացման պատճառ դառնալ։
ՊՆԽ-ների արմատական պատճատը հասկանալը խիստ բարդ է, քանի որ դրանց դրսևորումները տարբեր են։ Քաղցկեղի դրսևորումները հնարավոր է շփոթել տարիքի հետ կապված հիվանդությունների հետ (միջավայրով պայմանավորված կամ ֆիզիկական սթրեսին դիմակայելու դժվարություններ, գումարած գենետիկական նախատրամադրվածությունը), վնասված կենսամոլեկուլների կուտակում (վնասում է ազդակային ուղիները մարմնի տարբեր հատվածներում), թթվածնի ազատ ռադիկալների շատացում օրգանիզմում (վնասում է նյութափոխանակային պրոցեսները մարմնի տարբեր տեղամասերում) և այլն։Այնուամենայնիվ, կանխարգելիչ միջոցները ներառում են բժիշկների (մասնավորապես նյարդաբանությունում և ուռուցքաբանությունում մասնագիտացած) կողմից, մանավանդ երբ հիվանդը նկատում է սեփական մարմնում տեղի ունեցող նուրբ փոփոխությունները։
Բուժումը ներառում է[փա՞ստ].
Պարանեոպլաստիկ համախտանիշժներով անձանց հիվանդության յուրահատուկ կանխատեսումը յուրօրինակ է ամեն դեպքի համար։ Այսպիսով, պարանեոպլաստիկ համախտանիշների կանխատեսումը կարող է խիստ տարբեր լինել։ Օրինակ, պարանեոպլաստիկ պեմֆիգուսի դեպքում ինֆեկցիան հաճախ մահվան գլխավոր պատճառն է դառնում[25]։ Պարանեոպլաստիկ պեմֆիգուսը IgG դասի հակամարմինների վրա ազդեցություն ունեցող երեք հիմնական տեսակներից մեկն է, որի դեպքում հակամարմիններ են առաջանում ըննդեմ դեսմոգլեին 1-ի և դեսմոգլեին 3-ի (որոնք բջիջը բջջին կապակցող մոլեկուլներ են, որոնք հնարավոր է հայտնաբերել դեսմոսոմներում)[26]։ Մահվան պատճառ կարող է դառնալ նաև պատճառական քաղցկեղը կամ համակարգերի անդարձելի խանգարումը, ինչպես օրինակ սուր սրտային անբավարարությունը կամ երիկամների սուր վնասումը, որոնք ևս կարող են մահվան պատճառ դառնալ[փա՞ստ]։
Շագանակագեղձի քաղցկեղը երիկամաբջջային քաղցկեղից հետո երկրորդ ամենատարածված ուրոլոգիական չարորակ նորագոյացությունն է, որն ասոցացված է պարանեոպլաստիկ համախտանիշի հետ։ Այսպիսի բնույթ ունեցող պարանեոպլաստիկ համախտանիշները հակված են առաջանալու քաղցկեղի ավելի ուշ շրջաններում, որոնք սովորաբար ավելի ագրեսիվ են և ունեն ընդհանուր վատ կանխատեսումներ (էնդոկրին դրսևորումներ, նյարդաբանական խանգարումներ, մաշկաբանական վիճակներ և այլ համախտանիշներ)։ Շագանակագեղձի քաղցկեղների ճնշող մեծամասնության (70%-ից ավելի) դեպքում պարանեոպլաստիկ համախտանիշը դրսևորվել է որպես շագանակագեղձի քաղցկեղի գլխավոր կլինիկական դրսևորում, և 20% դեպքերում համախտանիշը կաստրացիա-կայուն վիճակի առաջացման նախնական նշանն է[27]։ Ուրոլոգ հետազոտողները նույնականացնում են շճային մարկերները, որոնք ասոցացված են համախտանիշի հետ, յուրահատուկ էֆեկտիվ բուժումը ճիշտ կերպով ընտրելու համար։
Պարանեոպլաստիկ նյարդաբանական համախտանիշները կարող են կապված լինել իմուն անցակետերի ինհիբիտորների հետ (ԱԻՀ), որոնք ԿՆՀ-ի բորբոքային հիվանդությունների պատճառներից են[28][29][30][31][32][33]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.