Պատատուկազգիներ
From Wikipedia, the free encyclopedia
Պատատուկազգիներ (լատին․՝ Convolvuláceae), փաթաթվող բույսերի ընտանիք (կան նաև չփաթաթվող տեսակներ), երկշաքիլավոր ձուլաթերթավորներ։
Պատատուկազգիներին են պատկանում 40 ցեղ՝ 1000 տեսակի միամյա և բազմամյա թփերով և կիսաթփերով։ Հանդիպում են աշխարհի բոլոր գոտիներում (բացառությամբ ցուրտ)՝ հատկապես Ասիայի և Ամերիկայի, Արևմտյան Հնդկաստանի արևադարձային մասերում, քիչ չեն նաև Ավստրալիայում և արևադարձային Աֆրիկայում։