Պավել Պոպովիչ
From Wikipedia, the free encyclopedia
Պավել Ռոմանովիչ Պոպովիչ (ռուս.՝ Па́вел Рома́нович Попо́вич, ուկրաիներեն՝ Павло Романович Попович, հոկտեմբերի 5, 1930(1930-10-05)[1][2][3][…], Ուզին, Ուկրաինա - սեպտեմբերի 29, 2009(2009-09-29)[4][2][5], Գուրզուֆ (քաղաքատիպ ավան, Ուկրաինա), Յալթայի քաղաքային խորհուրդ, Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, Ուկրաինա), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, գնդապետ, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1962-1974), Ավիացիայի գեներալ-մայոր (1976), տեխնիկական գիտությունների թեկնածու։
Պավել Պոպովիչ ուկրաիներեն՝ Павло Романович Попович | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1930(1930-10-05)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ուզին, Ուկրաինա |
Մահացել է | սեպտեմբերի 29, 2009(2009-09-29)[4][2][5] (78 տարեկան) |
Մահվան վայր | Գուրզուֆ (քաղաքատիպ ավան, Ուկրաինա), Յալթայի քաղաքային խորհուրդ, Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, Ուկրաինա |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ռուսաստան և Ուկրաինա |
Կրթություն | Ժուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա (1968) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | օդաչու և տիեզերագնաց |
Ամուսին | Marina Popovich? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | First group of Soviet cosmonauts? |
Ստորագրություն | |
Pavel Popovich Վիքիպահեստում |
Ավարտել է Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան (1968)։ Տիեզերագնացների ջոկատում ընդգրկվել է 1960 թվականին։ 1962 թվականի օգոստոսի 12-15-ը, Անդրիյան Նիկոլաևի հետ, խմբային թռիչք է կատարել «Վոստոկ-4» տիեզերանավով, որը 70 ժ 44 րոպում Երկրի շուրջը կատարել է 48 պտույտ։ 1974 թվականի հուլիսի 3—19-ը, Յուրի Արտյուխինի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Սոյուզ-14» տիեզերանավով։ Հուլիսի 5-ին «Սոյուզ-14» տիեզերանավը կցվել է 1974 թվականի հունիսի 25-ից ուղեծրում գտնվող «Սալյուտ-3» գիտակայանին։ Համատեղ թռիչքը տևել է 15 օր։ Երկու թռիչքների ընթացքում Պոպովիչը տիեզերքում եղել է 18 օր և 16 ժամ 14 րոպե։
Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։