Անդրիյան Նիկոլաև
From Wikipedia, the free encyclopedia
Անդրիյան Գրիգորևիչ Նիկոլաև (սեպտեմբերի 5, 1929(1929-09-05)[1][2][3][…], Շորշելի (գյուղ, Մարինսկի-Պոսադսկի շրջան), Մարինսկի-Պոսադսկի շրջան, Չուվաշիայի ԻԽՍՀ, Գորկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 3, 2004(2004-07-03)[2][3][4], Չեբոքսարի, Ռուսաստան), խորհրդային երրորդ տիեզերագնացը (աշխարհում 5-րդը)։ Խորհրդային միության կրկնակի հերոս։ Ավիացիայի գեներալ-մայոր։ Առաջին տիեզերագնացն է, որը տիեզերքում մասնակցել է ռազմական փորձարարության (Պավել Պոպովիչի հետ)[5]։ Առաջին թռիչքի ժամանակ Նիկոլաևն առաջին անգամ բաց է թողել ամրագոտին (նրանից առաջ Գագարինն ու Տիտովը թռել են ամուր ամրակապված վիճակում), թռել է տիեզերանավով մեկ անկշռության պայմաններում։ Սխալ է Նիկոլաևին համարել առաջին տիեզերագնացը, որը Երկրագնդի ուղեծրում աշխատել է առանց սկաֆանդրի։ Առանց սկաֆանդրի թռիչք իրականացրած առաջին տիեզերագնացներն են եղել «Վոսխոդ-1» տիեզերանավի անձնակազմի անդամները (1964 թվական)[6][7][8][9][10][11]։
Անդրիյան Նիկոլաև | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1929(1929-09-05)[1][2][3][…] |
Ծննդավայր | Շորշելի (գյուղ, Մարինսկի-Պոսադսկի շրջան), Մարինսկի-Պոսադսկի շրջան, Չուվաշիայի ԻԽՍՀ, Գորկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 3, 2004(2004-07-03)[2][3][4] (74 տարեկան) |
Մահվան վայր | Չեբոքսարի, Ռուսաստան |
Գերեզման | Շորշելի (գյուղ, Մարինսկի-Պոսադսկի շրջան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Չեռնիգովի օդաչուների բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարան (1954) և Ժուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա (1968) |
Մասնագիտություն | օդաչու, տիեզերագնաց և գրող |
Ամուսին | Վալենտինա Տերեշկովա |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | First group of Soviet cosmonauts? |
Երեխաներ | Elena Tereshkova? |
Ստորագրություն | |
Andriyan Nikolayev Վիքիպահեստում |