From Wikipedia, the free encyclopedia
Պալմա դե Մալյորկա (իսպ.՝ Palma de Mallorca, կատ.՝ Palma), Բալեարյան կղզիների գլխավոր քաղաքը ու նավահանգիստը։ Տեղակայված է Մալյորկա կղզու Արմավենիների ծովախորշի մոտ, 20 կմ լայնությամբ և 25 կմ երկարությամբ՝ խոշորագույն զբոսաշրջային կենտրոն։ Բնակչությունը 407 648 (2012), 407 035 ծայրամասերով։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Պալմա դե Մալյորկա | |||||
կատ.՝ Palma[1][2][3] | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Համայնք | Մալյորկա | ||||
Առաջին հիշատակում | մ. թ. ա. 123 | ||||
Մակերես | 208,630000 կմ² | ||||
ԲԾՄ | 13±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | իսպաներեն և կատալաներեն | ||||
Բնակչություն | ▲423 350 մարդ (2023)[4] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 07000–07099 | ||||
Պաշտոնական կայք | palma.cat | ||||
| |||||
Քաղաքի հիմնադրումը կախված է հռոմեական կայսրության կողմից Բալեարյան կղզիների գրավման հետ։ Մ․ թ․ ա․ 123 թվականին Կվինտ Ցեցիլի Մետելը, որը հետագայում ստացավ Բալեարյացի անվանումը, կղզու բնակիչներին մեղադրեց ծովահեններին աջակցելու մեջ և գրավեց կղզեխումբը։ Հենց նա էլ ստեղծեց Պալման։ Քաղաքը ի սկզբանե եղել է նավահանգիստ և ադմինիստրատիվ ձևաչափով մտնում էր Տարակոնյան Իսպանիայի նահանգի կազմի մեջ։
902 թվականից քաղաքը գտնվում էր արաբների տիրապետության տակ։ 1229 թ․ դեկտեմբերի 31-ին քաղաքը գրավվել էր արաբ թագավոր Խայմե Նվաճողի զորքերի կողմից։ 1231 թվականից մինչև 1349 թվականը Պալման Արագոնայի հետ միասին մտնում էր Մալյորկայի թագավորության մեջ (մայրաքաղաքը տեղակայված է Պերպինյան ցամաքում)։
XVI դարում Պալման ոչ մեկ անգամ ենթարկվել է Միջերկրական ծովի ծովահենների կողմից հարձակման, որը բացասական է անդրադարձել նախկինում արագ ծաղկող առևտրին։ Նոր վերելք դիտվեց XVIII դարում, երբ հանվեց ամերիկյան գաղութների հետ առևտրային սահմանափակումները։ 1833 թվականին Պալման դարձավ Բալեարյան կղզիների նահանգի կենտրոնը։ 1996 թվականին անցկացվել է կիսամարաթոնի աշխարհի 1996-ի առաջնությունը։
Այժմ ես Պալմայում եմ պալմաների, եղենափայտերի, ալոեների, նարինջի և կիտրոնի ծառերի, թզենիների և նռենիների մեջ։ Երկինքը փիրուզ, ծովը կապույտ, իսկ լեռները զմրուխտյա։ Օ՞դը... Օդը այդնես կապույտ է, ինչպես երկինքը, և արևը շողում է ողջ օրը, և մարդիկ ման են գալիս ամառային հագուստով, որովհետև տաք է։ Մեկ բառով կյանքն այստեղ հիանալի է։ Ֆրեդրիկ Շոպեն
Պալմա դե Մալյորկա, նավահանգիստ (1981-2010) (_Majorca¶ms=39_33_N_2_37_E_region:ES_type:city Satellite view)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 22.4 (72.3) |
24.4 (75.9) |
26.6 (79.9) |
28.0 (82.4) |
32.0 (89.6) |
36.5 (97.7) |
38.0 (100.4) |
37.6 (99.7) |
35.5 (95.9) |
31.2 (88.2) |
27.6 (81.7) |
23.0 (73.4) |
38.0 (100.4) |
Միջին բարձր °C (°F) | 15.4 (59.7) |
15.5 (59.9) |
17.2 (63) |
19.2 (66.6) |
22.5 (72.5) |
26.5 (79.7) |
29.4 (84.9) |
29.8 (85.6) |
27.1 (80.8) |
23.7 (74.7) |
19.3 (66.7) |
16.5 (61.7) |
21.8 (71.2) |
Միջին օրական °C (°F) | 11.9 (53.4) |
11.9 (53.4) |
13.4 (56.1) |
15.5 (59.9) |
18.8 (65.8) |
22.7 (72.9) |
25.7 (78.3) |
26.2 (79.2) |
23.5 (74.3) |
20.2 (68.4) |
15.8 (60.4) |
13.1 (55.6) |
18.2 (64.8) |
Միջին ցածր °C (°F) | 8.3 (46.9) |
8.4 (47.1) |
9.6 (49.3) |
11.7 (53.1) |
15.1 (59.2) |
18.9 (66) |
21.9 (71.4) |
22.5 (72.5) |
19.9 (67.8) |
16.6 (61.9) |
12.3 (54.1) |
9.7 (49.5) |
14.6 (58.3) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 0.0 (32) |
−0.1 (31.8) |
1.6 (34.9) |
4.4 (39.9) |
8.0 (46.4) |
11.0 (51.8) |
15.8 (60.4) |
15.8 (60.4) |
10.0 (50) |
8.4 (47.1) |
3.8 (38.8) |
2.5 (36.5) |
−0.1 (31.8) |
Տեղումներ մմ (դյույմ) | 43 (1.69) |
37 (1.46) |
28 (1.1) |
39 (1.54) |
36 (1.42) |
11 (0.43) |
6 (0.24) |
22 (0.87) |
52 (2.05) |
69 (2.72) |
59 (2.32) |
48 (1.89) |
449 (17.68) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1 mm) | 6 | 6 | 5 | 5 | 4 | 2 | 1 | 2 | 5 | 7 | 6 | 7 | 53 |
Միջին ամսական արևային ժամ | 167 | 170 | 205 | 237 | 284 | 315 | 346 | 316 | 227 | 205 | 161 | 151 | 2779 |
աղբյուր: Agencia Estatal de Meteorología[5] |
1960-ական թվականների տուրիստական ալիքը Մալյորկան դարձրեց միջերկրածովյան տուրիզմի զարգացած կենտրոններից մեկը։ Իսպանական թագավորական ընտանիքի անդամները իրենց արձակուրդներն անցկացնում են Պալմայից ոչ հեռու գտնվող, Մարիվենտյան պալատում։
Գոթական մայր տաճարի շինարարությունը սկսվել է 1231 թվականին Խայմե II թագավորի օրոք, արաբական մզկիթի տեղում։ Օծվել է 1601 թվականին։ Իր բազմաթիվ մեծ պատուհանների շնորհիվ Պալմայի տաճարը համարվում է միջերկրածովյան գոթական տաճարներից ամենալուսավորը։
Պալմայի տաճարը շրջապատող տարածքի վայրում նախկինում եղել է արաբական քաղաք, որը մուսուլմանական աշխարհում հայտնի է Մեդինա Մայուրկա անվանմամբ։ Նրա կառույցներից մնացել են միայն, Ալմուդենա փողոցի կամարը և Սերրայի փողոցի արաբական բաղնիքը։ Տաճարից ոչ հեռու տեղակայված են հին եկեղեցիներ և հարուստ տներ, որոնք պատկանում էին ազնվականներին և վաճառականներին։
Սբ․ Ֆրանցիսկոսի գոթական եկեղեցին կառուցվել է XIV դարում, չնայած որ նրա ճակատը կառուցվել էր XVIII դարի վերջերում։ Նրա ութանկյուն մատուռներից մեկում՝ բարոկկո և ռենեսանսի ոճի զարդարանքներով, XV դարից պահպանում է Ռայմունդ Լուլիայի սարկոֆագը։
Ալմուդենայի (Almudaina) թագավորական պալատը կառուցվել է XIII դարում, մինչ այդ նույն վայրում գտնվող արաբական ալկասարա ամրոցի հիմքի վրա։ Խայմե II թագավորն այն դարձրեց իր թագավորական պալատը։
Պալմայի նախկին ծաղկման խորհրդանիշն է, Սա Լոդժա (Sa Llotja) անվամբ հայտնի կառույցը, որը ծառայում էր առևտրականների համար որպես բիրժա։ Այն կարծես թե հակադարձում է հզոր տաճարին իր չորս ութանկյուն աշտարակներով և պատուհաններով պատշգամբներով։ Սա Լոդժան այժմ համարվում է ցուցադրական կենտրոն։
Սա Լոդժաի մոտ տեղաբաշխված է ծովային դեսպանատունը (Consolat de Mar), որը կառուցվել է XVII դարում, ռենեսանսի ոճի տպավորչ նկարների պատկերասրահում։ Հիմա այստեղ գտնվում է ինքնավար շրջանի ղեկավարության նստավայրը, ի սկզբանե այստեղ էր գտնվում ծովային առևտրի Արբրիտաժը։ Շենքի ճակատը զարդարված է վերածննդի ժամանակաշրջանի կամարներով։
Բամբակյա արտադրությունները և գորգագործական գործարանները, բամբակյա կտորների արտադրությունը, թուղթը, մոմերը, կաշվային արտադրությունները, կահույքը, երաժշտական գործիքները, բնական մարգարիտները։ Ալյուրի և ձեթի արտադրությունները։ Նավահանգիստը պաշտպանված է ծովապատնեշով՝ 385 մետր երկարությամբ, որը ունի փարոս հասանելի մեծ նավերի համար։
Ինստիտուտ (1836 թվականին համալսարանից ձևափոխված, որը հիմնադրվել է 1503 թվականին), ուսուցիչների սեմինար, ծովագնացության դպրոց, արվեստի ակադեմիա, երաժշտական ուսումնարան, երկու հասարակական գրադարան, թատրոն։ Ծայրամասում է Բելվեր գեղեցիկ ամրոցը (XIII դար) և ավստրիացի էրցհերցոգ Լյուդվիգ Սալվատորի Միրամար վիլլան։
Խմելու ջրի խիստ սակավությունը, այն բերելու և ընդերքից հանելու անհրաժեշտությունը մեծ խոչընդոտ են հանդիսանում քաղաքի և ամբողջ կղզու զարգացման համար։
Եվրոպայի խոշորագույն օդանավակայաններից մեկը։ 2007 թվականին բացվել է մետրոպոլիտեն։
Պալմա դե Մալյորկայում գործում է ավտոբուսային երթուղիների համակարգ և մետրոպոլիտեն։ Նախատեսվում է տրամվայների գծի շինարարություն։ 2012 թվականի հունվարի դրությամբ առկա է 31 ավտոբուսային երթուղիներ։
Մետրոպոլիտենի բացումը տեղի է ունեցել նախատեսված ժամանակում՝ 2007 թվականի ապրիլի 25-ին։ Այն ունի մեկ գիծ 9, 2 կմ երկարությամբ և 9 կայարանով, որը միացնում է քաղաքի կենտրոնը («Պլասա դե Էսպանիա» կայարան) Բալեարյան կղզիների համալսարանին («Ունիվերսիտադ դե լես Իլես Բալերաս» կայարան)։ Մետրոն շահագործվում է Մալյորկայի պետական երկաթգծերի կողմից (Servicios Ferroviarios de Mallorca)։
Բնակչության 2001-2023 թվականների վիճակագրություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.