From Wikipedia, the free encyclopedia
«Չիպն ու Դեյլը շտապում են օգնության» (անգլ.՝ Chip 'n Dale Rescue Rangers), ամերիկյան արկածային, շարժանկարային սերիալ՝ ստեղծված «Walt Disney Television Animation»-ի կողմից[2]։ Գաղափարի հեղինակներն են Ալան Զասլովը և Թեդ Սթոունը։ Մուլտսերիալի գլխավոր հերոսները Դիսնեյի կերպարներ են՝ մարդակերպ սկյուռիկներ Չիպը և Դեյլը, նրանց 3 ընկերները՝ մկնիկ-գյուտարար Գայկան, ավստրալիացի մուկ Ռոկֆորը և նրա ընկերը, Վժիկ անունով ճանճը[3]։ Միասին նրանք կազմում էին «Փրկարարների խումբը» (անգլ.՝ Rescue Rangers)։
Չիպը և Դեյլը շտապում են օգնության | |
---|---|
Տեսակ | անիմացիոն հեռուստասերիալներ |
Ժանր | կատակերգական հեռուստասերիալ, միստիկական գրականություն, արկածային հեռուստասերիալ և մանկական հեռուստատեսային սերիալ |
Ստեղծող | Ալան Զասլով և Թեդ Սթոունս |
Ձայնագրում | Քորի Բարթոն, Փիթեր Կալլեն, Ջիմ Քամինգս և Թրես ՄաքՆիլլ |
Կերպարներ | Չիպ և Դեյլ |
Հորինված երկիր | Rescue Rangers universe? |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Հեռուստաալիք | Disney Channel և հեռուստատեսային սինդիկացիա |
Եթերաշրջաններ | 3 |
Սերիաների քանակ | 65 |
Ռեժիսոր | Ջոն Կիմբալ, Ռոբ Զամբոնի |
Սցենարիստ | Թեդ Սթոունս[1], Լարի Սվերդլոու, Քևին Հոուպս, Դեյվիդ Վայզ, Ջուլիա Լևալդ |
Ընկերություն | Disney Television Animation |
Էկրաններին է | նոյեմբերի 19, 1990-ը |
Սերիայի տևողություն | 22 րոպե |
Առաջադրում | «Էմմի» առավոտյան մրցանակ երեխաների լավագույն անիմացիոն ծրագրի համար |
Առաջին անգամ ԱՄՆ-ում ցուցադրվել է 1988 թվականի օգոստոսի 27-ին, առաջին դրվագը «Catteries Not Included»։ Վերջին սերիան ցուցադրվել է 1990 թվականի սեպտեմբերի 18-ին։ Ամբողջությամբ ցուցադրվել է 65 սերիա, որոնցից հինգը բաժանվում են մի քանի լիամետրաժ մուլտֆիլմների՝ «Փրկարարների խումբը»[4]։
2009 թվականի հունվարին IGN էջը մուլտսերիալը զբաղեցրել է 60-րդ տեղը «100 լավագույն շարժանկարային հեռուստաշոուների» ցանկում[5]։
Չիպին հնչյունավորել է Տրես ՄակՆիլը։
Դեյլին հնչյունավորել է Կորի Բյորտոնը։
Ռոքիին հնչյունավորել է Փիթեր Կալենը։
Գայկային հնչյունավորել է Տրես ՄակՆիլը։
Վժիկին հնչյունավորել է Կորի Բյորտոնը։
Գեր կատվին հնչյունավորել է Ջիմ Քամինգսը։
Նիմնուլին հնչյունավորել է Ջիմ Քամինգսը։
Սեզոն | Դրվագների քանակը | Թարգմանություն | ||
---|---|---|---|---|
Պրեմիերա | Ֆինալ | |||
Առաջին | 13 | մարտի 4,1989 | մայիսի 21 1989 | |
Երկրորդ | 47 | սեպտեմբերի 15, 1989 | մայիսի 2, 1990 | |
Երրորդ | 5 | սեպտեմբերի 10, 1990 | նոյեմբերի 19 1990 |
Յուրաքանչյուր սերիայի տևողությունը 22 րոպե է։
Բաժանվում է ընդհանուր երեք հեռուստատեսային սեզոնների, 65 դրվագներով[7]։
Մուլտսերիալի գլխավոր երգը կատարել է «The Jets» խումբը։ Երգի բառերը և երաժշտությունը գրել է Մարկ Մյուլերը, ASCAP մրցանակի դափնեկիր է։ Բադային պատմություններ մուլտֆիլմի երաժշտության հեղինակն է։
2014 թվականի հունվարի 31-ին հայտարարվել էր, որ Դիսնեյը և «Mandeville Films» պատրաստվում են թողարկել լիամետրաժ ֆիլմ, որտեղ կհամատեղվեն կենդանի դերասանները և համակարգչային կերպարները։ Կինոնկարի պրոդյուսերներն են Դեյվիդ Հոբերմանը և Թոդ Լեբերմանը։ Պրեմիերայի ամսաթիվը դեռ հայտնի չէ[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.