Չերեպովեց
քաղաք Ռուսաստանի Վոլոգոդսկի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Չերեպովեց (ռուս.՝ Череповец), քաղաք Ռուսաստանի Դաշնությունում՝ Վոլոգդայի մարզում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է՝ այդ շրջանից վարչականորեն դուրս գտնվելով, ունենալով մարզային քաղաքի կարգավիճակ և կազմավորելով քաղաքային օկրուգ։ Ընկած է Վոլգայի ձախ վտակ Շեքսնայի և Ռիբինսկի ջրամբարի ափերին, մարզկենտրոնից՝ Վոլոգդա քաղաքից մոտավորապես 125 կիլոմետր դեպի արևմուտք։ Զբաղեցնում է 120,9 քառակուսի կիլոմետր տարածք[2]։ Հյուսիսից հարավ ձգվում է 13, արևմուտքից արևելք՝ 21 կիլոմետր։ 2021 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 309 445[3]․ այդ ցուցանիշով առաջին տեղն է գրավում մարզում՝ գերազանցելով նաև մարզկենտրոնին[4]։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Չերեպովեց | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Առաջին հիշատակում | 1362 | ||||
Մակերես | 120,9 կմ² | ||||
ԲԾՄ | 130 մետր | ||||
Բնակչություն | ▼317 970 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 8202 | ||||
Փոստային դասիչ | 162600–162606, 162608–162612, 162614–162616, 162618, 162620 և 162622–162627 | ||||
Պաշտոնական կայք | cherinfo.ru | ||||
| |||||
Փակել
Փոստային կոդը՝ 162600[5]։
Հեռախոսային կոդը՝ 8202[6]։