Վոլոգդա
From Wikipedia, the free encyclopedia
Վոլոգդա (ռուս.՝ Во́логда), քաղաք Ռուսաստանի Դաշնության հյուսիսարևմտյան տարածաշրջանում, Վոլոգդա գետի ափին, Մոսկվայից մոտավորապես 450, Սանկտ Պետերբուրգից՝ 650 կիլոմետր հեռավորության վրա։ Ունի մարզային նշանակության քաղաքի կարգավիճակ[3][4]։ Վոլոգդայի մարզի վարչական, մշակութային և գիտական կենտրոնն է, տրանսպորտային կարևոր հանգույց ՌԴ հյուսիսարևմտյան տարածաշրջանում։ 2010 թ. մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 301 740[5]։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Վոլոգդա | |||||
ռուս.՝ Вологда | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Հիմնադրված է | 1147[1] թ. | ||||
Առաջին հիշատակում | 1147 | ||||
Մակերես | 116 կմ² | ||||
ԲԾՄ | 120 մետր | ||||
Բնակչություն | ▼312 420 մարդ (հունվարի 1, 2018)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 8172 | ||||
Փոստային դասիչ | 160000, 160001, 160002, 160004, 160009, 160010, 160011, 160012, 160013, 160014, 160015, 160017, 160019, 160020, 160021, 160022, 160023, 160024, 160025, 160026, 160028, 160029, 160031, 160032, 160033, 160034, 160035, 160555, 160901 և 160999 | ||||
Պաշտոնական կայք | vologda-portal.ru(ռուս.)(անգլ.) | ||||
| |||||
Փակել
Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունը քառասուն այլ քաղաքների հետ Վոլոգդային նույնպես շնորհել է պատմական քաղաքի կարգավիճակ[6][7]։ Վոլոգդայի շենք-շինություններից 224-ը հռչակվել են պատմության, ճարտարապետության, մշակույթի հուշարձան, դրանցից 128-ը վերցվել են պետության պահանության ներքո[8]։