From Wikipedia, the free encyclopedia
Չեչենների և ինգուշների տեղահանում, հայտնի է նաև որպես Աարդախ (ռուս.՝ Операция «Чечевица», «Ոսպ» գործողություն, չեչեներեն՝ До́хадар, Ардахар, Махках дахар[1][2][3][4], «վտարում, ոչնչացում»), Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1944 թվականի փետրվարի 23-ին խորհրդային իշխանությունների իրականացրած Հյուսիսային Կովկասից չեչեն և ինգուշ ժողովուրդների զանգվածային բռնի տեղահանում Կենտրոնկան Ասիա։ Չեչնիայում 1940-1944 թվականների ապստամբությանը նախորդող տեղահանումը իրականացվել է ՆԳԺԿ ղեկավար Լավրենտի Բերիայի հրամանով՝ ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինի հաստատումից հետո, մաս հանդիսանալով բռնի տեղահանման և բնակչության տեղափոխման խորհրդային ծրագրերի, որոնց 1930-1950-ականների ընթացքում ենթարկվել են Խորհրդային Միության միլիոնավոր մարդիկ։
Տեղահանումը պատրաստված էր առնվազն 1943 թվականի հոկտեմբերից։ Գործողությանը մասնակցել է ԽՍՀՄ տարբեր տարածքներից 19 000 սպաներ և ՆԳԺԿ 100 000 զինվորներ։ Տեղահանվել են չեչեն և ինգուշ ժողովուրդներն ամբողջությամբ և կազմալուծվել է Չեչենա-Ինգուշական խորհրդային սոցիալիստական ինքնավար հանրապետությունը։ Զանգվածային արտաքսումը հեռու գնացող և աղետալի ժողովրդագրական հետևանքներ է ունեցել․ տեղահանված 496 000 չեչեններից և ինգուշներից առնվազն մեկ քառորդ մասը զոհվել է։ Ընդհանուր առմամբ, արխիվային տվյալները ցույց են տալիս, որ հարյուր հազարից ավել մարդիկ մահացել են շուրջկալության և անմիջապես տեղափոխման, Ղազախական և Ղրղզական ԽՍՀ-ում իրենց կյանքի առաջին տարիների ժամանակ, ինչպես նաև ՌԽՖՍՀ-ում, որտեղ շատերը պահվում էին աշխատանքային ճամբարներում։ Այդ գործընթացի ողջ ընթացքում տեղահանվածները գտնվում էին ՆԳԺԿ ծառայողների վարչական վերահսկողության տակ։
Չեչեններին և ինգուշներին թույլ է տրվել վերադառնալ իրենց հայրենիք 1957 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.